Էրդողանը հրահանգել է Հայոց ցեղասպանության ժխտմամբ զբաղվող կառույց ստեղծել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բարձրագույն խորհրդատվական կոմիտեի հերթական նիստի ժամանակ հրահանգել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարող անկախ կառույց ստեղծել։

Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի կողմից նման կառույց ստեղծելու միտքն առաջացել է մի քանի ամիս առաջ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ հայտնվելուց եւ ամերիկյան դատարաններում  հայերի կողմից Թուրքիայի դեմ դատական հայցեր բացվելուց հետո։ Սակայն կորոնավիրուսի տարածումը ստիպել էր թուրքական իշխանություններին հետաձգել այս կառույցի ստեղծումը։

Հայոց ցեղասպանության հերքմամբ կառույց ստեղծելու գաղափարը առաջ է քաշել Բարձրագույն խորհրդատվական կոմիտեի Ջեմիլ Չիչեքը եւ նա այս թեմայով Թուրքիայի նախագահի խորհդական Սեյիթ Սերթչելիքի հետ բրիֆինգ են տվել։ Բանախոսները շեշտել են, որ Թուրքիայում չկա կոնկրետ կառույց, որը կզբաղվի Հայոց ցեղասպանության հերքմամբ եւ ռազմավարության մշակմամբ։ Նշվել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում մի շարք նախարարություններ են մասնակցում, սակայն միասնական  քաղաքականություն չի մշակվել։

Ներկայացվել է նաեւ նույն թեմայով 5 համալսարանների պատրաստած զեկույցը։

Թուրքիայի նախագահն ընդունել  է մասնակիցների առաջարկները եւ հրահանգել ստեղծել անկախ կառույց, որը կզբաղվի հենց Հայոց ցեղասպանության հերքման աշխատանքներով։

«Սույն երիտասարդը և իր քայլիստ գործընկերների 90 տոկոսն ուղղակի դիլետանտներ են․ Գագիկ Համբարյան Երեկոյան ժամերին սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ուժեղ քամիներ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները կո՞ղմ են արտակարգ դրության երկարաձգմանը. հարցում Արամ Վարդանյանը տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ Կարիք չկա մարդկանց սադիստաբար պարտադրել փակել քիթն ու բերանը տնեցիների շրջապատում․«Իմ քայլի» նախկին պատգամավոր Ոստիկաններն օրենք են խախտում՝ դիմակ չկրելով Ռոբերտ Քոչարյանը հրապարակել է վերջին շրջանում իր ընթերցած գրքերի ցանկը Ռուսաստանում հաջողությամբ ավարտել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բժշկական փորձարկումները Հակակառավարական ցույցեր Բելգրադում և Սոֆիայում․ տեսանյութ Արթուր Վանեցյանը սկսած գործը կհասցնի իր տրամաբանական ավարտին Գագիկ Ծառուկյանի հետագա քայլերը կբխեն իրավիճակի վերլուծության արդյուքներից Փրկարարները 14-րդ օրն է՝ փնտրում են Ներքին Դվին համայնքի 66-ամյա բնակչին Ձերբակալվել է Վստրեչի Ապերը Ամեն հերթական ստուգայցն ավելի ու ավելի բարվոք պատկեր է գրանցում. ԱԱՏՄ Եթե ձեր նկատմամբ որս եմ հայտարարում՝ հանձնվեք հնարավորինս շուտ և առանց դիմադրության․ Նարեկ Մալյան
Ամենաընթերցված
Ոստիկաններն օրենք են խախտում՝ դիմակ չկրելով Ռոբերտ Քոչարյանը հրապարակել է վերջին շրջանում իր ը... Ոստիկանության բրիգադն է, որը ուղևորվում է մարզեր դ... Վախենո՞ւմ էիք շեշտել Հայոց ցեղասպանության փաստը և ... Ում ասես օտարվել է, հիմա՞ էլ թափանցիկություն չակըն... Ե՞րբ եք պատրաստվում վերջ տալ այս կրկեսին․ իմքայլակ... ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է՝ ի՞նչ պետք է անեն աշակ... ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանա... Այսօր Նիկոլի ռեժիմը «պատերազմ» է հայտարարել ազգայի... Կեղծիքների տոնը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է․ Ա... Գտնում ենք, որ Գույքահարկի մասին օրենքի թեման պետք... Դուք ցինիկ եք ու տխմար, պարոն Թորոսյան, դուք աղետ ... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը Քրեական գործի հարուցման պատճառ դարձել են ոչ թե իրա... «Փաշինյանի կորոնավիրուսային ցինիզմը և դեմագոգիան» ... Պարզվեց, թե ո՞վ է վճարելու սահմանի վրա թանկացած գա... Հայաստանում չկա իրական հակակոռուպցիոն պայքար. Արմե... Կառավարությունը գիտակցում է լոքդաունի անհրաժեշտութ... Միքայել Մինասյանը Ռուսաստանու՞մ է. քննարկում՝ համա...
website by Sargssyan