Արդյոք իր դերը հրապարակավ այդ աստիճան կնսեմացնի Արմեն Սարգսյանը, թե ոչ, ցույց կտա ժամանակը. Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր` ընդամենը մեկ ժամ առաջ, ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում պատգամավոր Վահագն Հովակիմյանը առաջարկել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում կատարել փոփոխություն, որի համաձայն՝ սահմանադրական փոփոխություններն Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո Ազգային ժողովի նախագահը ընդամենը հրապարակում է դրանք` առանց Հանրապետության նախագահի ստորագրմանը ուղարկելու:

Այսինքն` Հանրապետության նախագահի կողմից ստորագրումը փոխարինվում է ԱԺ նախագահի կողմից հրապարակմամբ:

Ինչ է սա նշանակում. իշխանությունները ազատում են Արմեն Սարգսյանին սահմանադրական պարտականություններից:

Ավելին, չեզոքացնելով Արմեն Սարգսյանի սահմանադրական փոփոխությունների համապատասխանության համար ՍԴ դիմելու հնարավորությունը, նշված կարգավորմամբ իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման միակ մենաշնորհը ստանում է խորհրդարանը:

Սակայն կա մի ԲԱՅՑ։ հենց Արմեն Սարգսյանն է այն անձը, ով ստորագրելու է իրեն  լիազորությունից զրկող օրենսդրական նախագիծը: Այո՜ այդ նախագիծը պիտի ստորագրի ինքը։ Արդյոք իր դերը հրապարակավ այդ աստիճան կնսեմացնի Արմեն Սարգսյանը, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Հիշեցնեմ՝ նա էր, ով դժգոհ էր իր լիազորությունների սահմանափակ լինելուց։ Հիմա ինքն իր ձեռքով իր լիազորությունը սահմանափակելն, իհարկե ծանր փորձություն է»։

 

 

Իրանը երբեք չի մոռանա եւ չի ների գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի Դպրոցի տնօրենը դատի է տվել Արայիկ Հարությունյանին Հուլիսի 6-ի մաթեմատիկայի միասնական քննության գնահատականներն արդեն տեղադրված ու հասանելի են dimord.am կայքում Փաշինյանի ուղերձը՝ Ազգային անվտանգության նոր ռազմավարության ընդունման առիթով Չկա լավ ապագա, եթե լավ չգիտենք ու լավ չենք գնահատում մեր անցյալն ու ներկան. Միհրան Հակոբյան Ի՞նչ է նախատեսում Հանրակրթության պետական չափորոշիչը. ԿԳՄՍ փոխնախարարը 500 ուսուցչի ներկայացրել է հիմնական սկզբունքները Արցախի նախագահը փոփոխություններ է կատարել ներման հարցերի հանձնաժողովի կազմում Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԲԴԽ նախագահի հետ Սոցիալական արդարության արհամարհման պատճառը սոցիալական վախերն են Արմեն Սարգսյանը օրենքը չի ուղարկի Սահմանադրական դատարան Սա վերջնական որոշում չէ, բայց որոշակի ժեստ է ՀՀ իշխանություններին Ուսանողների չլսված «ռեկետ» ՀՊՏՀ-ում, ապօրինաբար ստիպում են վարձ վճարե՞լ. բուհը պարզաբանում է Ցավալի է, երբ տղամարդուն ոչ վայել պահվածքը նորմա է դարձել. Արմեն Աշոտյան ԱՄՆ-ն ու Չինաստանը շտապում են հայկական բանակ. ինչ է պատահել
Ամենաընթերցված
ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանա... Այսօր Նիկոլի ռեժիմը «պատերազմ» է հայտարարել ազգայի... Կեղծիքների տոնը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է․ Ա... Գտնում ենք, որ Գույքահարկի մասին օրենքի թեման պետք... Դուք ցինիկ եք ու տխմար, պարոն Թորոսյան, դուք աղետ ... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը Քրեական գործի հարուցման պատճառ դարձել են ոչ թե իրա... «Փաշինյանի կորոնավիրուսային ցինիզմը և դեմագոգիան» ... Պարզվեց, թե ո՞վ է վճարելու սահմանի վրա թանկացած գա... Հայաստանում չկա իրական հակակոռուպցիոն պայքար. Արմե... Կառավարությունը գիտակցում է լոքդաունի անհրաժեշտութ... Միքայել Մինասյանը Ռուսաստանու՞մ է. քննարկում՝ համա... Անկախ պետականության կազմաքանդման հետհաշվարկը սկսվա... Հունիսի 26-ը նշվում է որպես ռազմաավիացիոն ուժերի օ... Մոտենում է տնտեսական լուրջ ու երկարատև ճգնաժամ. Զո... Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը «Լույս» խմբակցու... Չեմ ուզում ունենալ ոչ միայն Սերժի կամ Քոչարյանի, ա... Պաշտոնանկ կարվեն ՍԴ-ի հնաբնակները. Հրայր Թովմասյան... Արդյոք իր դերը հրապարակավ այդ աստիճան կնսեմացնի Ար...
website by Sargssyan