Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ծանր, թեւ կարող ենք ասել, որ ունենք բավական կայուն իրավիճակ: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Խնդիրն այն է, որ ոչ մի երաշխիք չունենք, որ այս կայունությունը կպահպանվի, հետեւաբար միակ գործիքը կանոնները խստիվ պահպանելու մեջ է: Մենք շարունակում ենք լայնորեն քարոզչություն տանել, որ մեր հայրենակիցները պահպանեն երեք պարզ կանոնները»,-ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ դիմակների գները աստիճանաբար ընկնում են. «Հաջորդ ուղղությունը առողջապահական կարողությունների զարգացումն է, որ հնարավորինս բարձրոակ ծառայություններ կարողանանք մատուցել կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիներին: Մենք բավականին մեծ թվով թթվածնային սարքերի ձեռքներում ենք ունեցել պետական բյուջեի միջոցների հաշվին»,-ընդգծեց Փաշինյանը: