Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ բուժաշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորական ուղերձ է հղել բուժաշխատողներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ

«Թանկագի՛ն բուժաշխատողներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ բուժաշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ:

Այսօր՝ այս հիշարժան օրը, դուք տոնում եք յուրահատուկ պայմաններում: Ամբողջ աշխարհում տարածված նոր կորոնավիրուսային համավարակի պատճառով դուք նորից հայտնվել եք առաջնագծում, ինչպես տասնամյակներ առաջ՝ Արցախյան պատերազմի ծանր ու դժվարին տարիներին: Եվ այսօր դուք նորից ստիպված եք փրկել մարդկային կյանքեր՝ վտանգելով ձեր կյանքը, պայքարել մեր քաղաքացիների առողջության համար՝ վտանգելով ձեր առողջությունը:

Ձեր՝ գիշեր ու զօր կատարած անձնուրաց ու արհեստավարժ աշխատանքի, ձեր նվիրումի համար մենք խորապես շնորհակալ ենք: Պետությունը միշտ ձեզ հետ է, ձեր կողքին: Մենք այսուհետ էլ կանենք առավելագույնը՝ հետևողական ջանքեր գործադրելով ոլորտում անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու, ձեր աշխատանքային ու սոցիալական պայմանները շարունակաբար բարելավելու, համատեղ ուժերով առկա մարտահրավերներին հաջողությամբ ու արդյունավետորեն դիմակայելու ուղղությամբ:

Կրկին շնորհավորում եմ բոլոր հայ բուժաշխատողներին: Թող հաջողությամբ պսակվի մեր ժողովրդի համար ձեր չափազանց կարևոր ու պատասխանատու աշխատանքի ամեն մի օրը: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն ու ամենայն բարիք»,- գրել է Հարությունյանը:

 
Արցախի նախագահը փոփոխություններ է կատարել ներման հարցերի հանձնաժողովի կազմում Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԲԴԽ նախագահի հետ Սոցիալական արդարության արհամարհման պատճառը սոցիալական վախերն են Արմեն Սարգսյանը օրենքը չի ուղարկի Սահմանադրական դատարան Սա վերջնական որոշում չէ, բայց որոշակի ժեստ է ՀՀ իշխանություններին Ուսանողների չլսված «ռեկետ» ՀՊՏՀ-ում, ապօրինաբար ստիպում են վարձ վճարե՞լ. բուհը պարզաբանում է Ցավալի է, երբ տղամարդուն ոչ վայել պահվածքը նորմա է դարձել. Արմեն Աշոտյան ԱՄՆ-ն ու Չինաստանը շտապում են հայկական բանակ. ինչ է պատահել «Հայրենիք» կուսակցության քայլերը, միանշանակ, կլինեն բավականին հստակ և ամուր Երկրում արտակարգ դրություն հայտարարելու 4 ամիսների ընթացքում վարակվածների թիվն աճել է ավելի քան 4000 անգամ. Վլադիմիր Մարտիրոսյան Իշխանությունը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը․ հանրային առողջության գնով գնացին իրենց կապրիզների հետևից․ Նարեկ Մալյան /տեսանյութ/ Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից Մխիթար Հայրապետյանի նշանակումը զարմացրել է Այո՛, քվեարկել եմ «Իմ քայլի» համար, բայց չեմ ասել, որ իմ պատկերացրածը չեմ արտահայտելու․ Թևան Պողոսյան Իրենք էլ են զզվել. իրավապահներից շատերի նյարդերը տեղի են տալիս
Ամենաընթերցված
ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանա... Այսօր Նիկոլի ռեժիմը «պատերազմ» է հայտարարել ազգայի... Կեղծիքների տոնը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է․ Ա... Գտնում ենք, որ Գույքահարկի մասին օրենքի թեման պետք... Դուք ցինիկ եք ու տխմար, պարոն Թորոսյան, դուք աղետ ... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը Քրեական գործի հարուցման պատճառ դարձել են ոչ թե իրա... «Փաշինյանի կորոնավիրուսային ցինիզմը և դեմագոգիան» ... Պարզվեց, թե ո՞վ է վճարելու սահմանի վրա թանկացած գա... Հայաստանում չկա իրական հակակոռուպցիոն պայքար. Արմե... Կառավարությունը գիտակցում է լոքդաունի անհրաժեշտութ... Միքայել Մինասյանը Ռուսաստանու՞մ է. քննարկում՝ համա... Անկախ պետականության կազմաքանդման հետհաշվարկը սկսվա... Հունիսի 26-ը նշվում է որպես ռազմաավիացիոն ուժերի օ... Մոտենում է տնտեսական լուրջ ու երկարատև ճգնաժամ. Զո... Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը «Լույս» խմբակցու... Չեմ ուզում ունենալ ոչ միայն Սերժի կամ Քոչարյանի, ա... Պաշտոնանկ կարվեն ՍԴ-ի հնաբնակները. Հրայր Թովմասյան... Արդյոք իր դերը հրապարակավ այդ աստիճան կնսեմացնի Ար...
website by Sargssyan