Ռոմանտիկ խոստովանություն եւ սպասված լուր. Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը բացահայտել են իրենց երեխայի սեռը
LifeՀայկական շոու-բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը` Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը որդի են ունենալու: Այս մասին պարզ է դարձել «Արմենիա TV»-ի «Խոստովանություն» ծրագրի շրջանակում, որի ընթացքում Միհրանը Արփիին սիրո խոստովանություն արեց երգերի տեսքով ու վերհիշեց իրենց սիրո գեղեցիկ ճանապարհն իր բոլոր բարդություններով: Երգիչը խոստովանեց.
«Նույնիսկ եղավ ժամանակ, որ բաժանվել էինք... բայց մեր սերն ավելի ուժեղ գտնվեց, ու հասկացանք, որ առանց իրար չենք կարող»:
Նախկինում ոչ Արփին, ոչ` Միհրանը չէին հաստատում երեխայի սպասելու լուրը, թեեւ երկրպագուներն ու լրատվամիջոցները դա բացահայտել էին Արփիի ինստագրամյան հրապարակումնեի միջոցով: Երգիչը, նույնիսկ, կատակով նշեց, որ համացանցի միջոցով է իմացել, որ կինը երեխայի է սպասում:
Շարունակությունն՝ այստեղ