Վենետիկի հանձնաժողովի կարծիքի 82-րդ կետը իմքայլականները հասկացել են ինչպես միշտ….Արփինե Հովհաննիսյան
BlogՀատված Վենետիկի հանձնաժողովի այսօր հաստատված կարծիքից....«82. Հանձնաժողովը ափսոսում է, որ իր կարծիքի հաստատման օրը Հայաստանի խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը չի համապատասխանում կարծիքում նշված ռեկոմենդացիաներին»։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Վարագույր....Հ.Գ Այլ կերպ ասած հարգելի իմքայլականներ ձեզ ասել էին դանդաղ , աստիճանաբար, անցումային շրջան նախատեսելով արեք, իսկ դուք.... իսկ դուք ինչպես միշտ.....»,-գրել է նա: