Դատարանը հաստատել է Սամվել Կարապետյանի ձերբակալման ապօրինի լինելու փաստը Փաշինյանն՝ ընդդեմ ազատ մամուլի «Փյունիկ»-ի նոր գլխավոր մարզիչն է Արտակ Օսեյանը Սեպտեմբերի 2-ից ուժի մեջ կմտնեն ԱՄՆ վիզայի համար հարցազրույցից ազատման ծրագրի նոր կանոնները Յոթ զանգ՝ մեկ օրում. Փաշինյանը «հաշիվ» էր տալիս արածի համար Համաձայնագիր, որը ոչինչ չի պարտադրում Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի և Նոյեմբերյանի մի շարք հասցեներում Այո՛, Սամվել Կարապետյանը քաղբանտարկյա՛լ է. Հայաստանի հաջորդ նախագահ Սամվել Կարապետյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Խաչիկ Ասրյան Վթար է. ջուր չի լինի Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը


Բյուջեի եկամուտների աղետալի անկում՝ մայիսին

Վերլուծություն

Պետական եկամուտների կոմիտեի հրապարակումից տեղեկանում ենք, որ այս տարվա մայիս ամսին հարկային եկամուտներից և պետական տուրքից պետական բյուջե է մուտք գործել հազիվ 83 մլրդ դրամին հասնող գումար։ Պատկերացնելու համար, թե սա եկամուտների ի՞նչ աղետալի անկում է բերենք մի քանի այլ ցուցանիշներ։

1․ Հարկային եկամուտները սովորաբար ամենացածրն են լինում փետրվար ամսին, երբ վճարվում են տնտեսապես ամենապասիվ ամսվա՝ հունվարի հարկերը։ Այս տարվա փետրվարին դրանք կազմել են մոտ 90 մլրդ դրամ՝ մայիսի 83 մլրդ դրամի համեմատ։

2․ Անցյալ տարվա մայիսի 104 մլրդ դրամ հարկային  մուտքերի համեմատ այս տարվա մայիսին դրանք նվազել են 21 մլրդ դրամով։

3․ Ավելի խայտառակ է պատկերը նախորդող ամսվա՝ ապրիլի համեմատ։ Ապրիլին պետական բյուջեի հարկային մուտքերը կազմել էին 151 մլրդ դրամ՝ կամ 68 մլրդ դրամով ավելի, քան մայիսին։ Նշենք, որ ապրիլին կատարվում են որոշ եռամսյակային հարկային վճարումներ, և այդ ամսին հարկային մուտքերը սովորաբար բարձր են լինում, բայց ոչ նման ահռելի տարբերությամբ։

Այս տարվա հարկային եկամուտները ներկայացնելիս մշտապես բախվելու ենք նույն անոմալիային՝ ընդհանուր վերցրած եկամուտները ավելի մեծ են, քան առանձին-առանձին վերցրած հարկերային մուտքերը։ Դրա մասին բազմիցս առիթ ենք ունեցել խոսելու՝ անցյալ տարի բյուջեի եկամուտների մեջ էր ներառվում բյուջե չմտած, իրականում գոյություն չունեցած և որպես հարկային գերավճար ձևակերպված 136 մլրդ դրամը։ Դա հնարավորություն էր տալիս Նիկոլ Փաշինյանին հայտարարելու 1 մլրդ դոլար երկու տարվա ընթացքում բյուջեի եկամուտներն ավելացնելու մասին իրականությանը չհամապատասխանող ցուցանիշը՝ այսինքն սուտը։

Չափազանց ուշագրավ են բյուջեի «այլ եկամուտներ» տողում այս տարվա հունվար-մայիսին մուտքագրված գումարները։ Տեղեկացնենք, որ հենց այս տողում պետք է երևան այն գումարները, որը Նիկոլ Փաշինյանը խոստանում էր վերադարձնել կոռուպցիայից։ Նշենք նաև, որ այս տողում են արտացոլվում նաև ճանապարհային հարկը, հանային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, միասնական մաքսային վճարը, տույժ-տուգանքները և այլն։ Այսպիսով, այս տողում 2020 թ․-ի հունվար-մայիսին մուտքագրվել է 9,8 մլրդ դրամ, այն դեպքում, երբ անցյալ տարի այդ ցուցանիշը կազմել էր մոտ ․․․ 32 մլրդ դրամ։ Ի՞նչ է սա նշանակում։

Սա նշանակում է, որ այս տարի գործնականում կոռուպիցայից հետ բերված գումարների մասին խոսք անգամ չի կարող լինել, քանի որ բյուջեի այս տողում հավաքաված գումարը մոտ 3 անգամ զիջում է անցած տարվա նույն ժամանահատվածում հավաքված գումարին։ Ընդ որում, անցյալ տարվա հիմնական ձախողումը նույն Նիկոլ Փաշինյանը համարել է «ժողովրդից գողացած փողերի հետ վերադարձը», իսկ այս տարվա հավաքված գումարը, ինչպես արդեն նշվեց, 3 անգամ ավելի քիչ է , քան ձախողված տարվա հավաքված գումարը։ Սա, իհարկե, չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը այլևս չի խոստանա «հետ բերել թալանվածը», ինչը նա կրկնում է ավելի քան երկու տարի, բայց այդպես էլ ոչ ապացուցել է իր մատնշած «թալանի» առկայությունն ու չափերը, ոչ էլ՝ առավել ևս հետ է բերել այն։ Թեև գուցե այս մասին հայտարարելն էլ բավարար է նրա հետ երկու տարի շարունակ սելֆի անելու ցանկություն ունեցող բիոզանգվածի համար։

Այսպիսով, արձանագրենք, արդեն ունենք բյուջեի եկամուտների իսկապես աննախադեպ անկում։ Դա շարունակվելու է առնվազն այս տարվա ընթացքում և գուցե նաև եկող տարվա ինչ-որ մի ժամանակահատվածում։ Դա կարող է բերել բյուջեի ծախսերի, այդ թվում աշխատավարձերի և կենսաթոշակների վճարման դժվարությունների։ Նիկոլ Փաշինյանի կառավարումն հանգեցրել է նրան, որ անգամ եթե նա հեռանա երկրի ղեկից, նրա կառավարման դառը հետևանքները դեռ տարիներ մենք ենք կրելու։

 

Շարունակությությունն՝ այստեղ

Դատարանը հաստատել է Սամվել Կարապետյանի ձերբակալման ապօրինի լինելու փաստը Սուրբ Հովհաննես մատուռից վնասվածքներով կեսգիշերին մոտ Սպիտակի ԲԿ է ընդունվել 3 տուժած․ նրանք ընտանիքի անդամներ են Փաշինյանն՝ ընդդեմ ազատ մամուլի «Փյունիկ»-ի նոր գլխավոր մարզիչն է Արտակ Օսեյանը Սեպտեմբերի 2-ից ուժի մեջ կմտնեն ԱՄՆ վիզայի համար հարցազրույցից ազատման ծրագրի նոր կանոնները Յոթ զանգ՝ մեկ օրում. Փաշինյանը «հաշիվ» էր տալիս արածի համար Համաձայնագիր, որը ոչինչ չի պարտադրում Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի և Նոյեմբերյանի մի շարք հասցեներում Այո՛, Սամվել Կարապետյանը քաղբանտարկյա՛լ է. Հայաստանի հաջորդ նախագահ Սամվել Կարապետյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Խաչիկ ԱսրյանՎթար է. ջուր չի լինի Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը Կադրեր՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից․ կան վիրավորներ, զոհԱվտովթար՝ Երևան-Սևան ճանապարհին․ կա 1 զոհ, 3 վիրավոր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովԻմ գլխավոր առաքելությունը եկեղեցու և քրիստոնյաների պաշտպանությունն է․ Ռոբերտ ԱմստերդամՓաշինյանը կրկին արձակուրդ է գնում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԳազ չի լինի օգոստոսի 13-ին և 14-ին․ հասցեներ Հորդորում եմ Սամվել Կարապետյանի ընկերներին և համախոհներին համախմբվել Այստեղ եմ՝ պաշտպանելու եկեղեցուն և Քրիստոսի այն զավակներին, ովքեր ապօրինաբար ազատությունից զրկվել են․ Ռոբերտ ԱմստերդամՄեր տարածաշրջանում Հայաստանից հետո ամենից շատ խաղաղություն ուզում է Ռուսաստանը․ Մհեր ԱվետիսյանIDBank-ը համալրել է կանոնադրական կապիտալը ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը Վարչախումբը Հայաստանը տանում է աղետալի արկածախնդրության. Դավիթ Սարգսյան Իշխանությունը ռեսուրսը կենտրոնացնելու է սահմանադրական փոփոխությունները հաջողելու գործում, որովհետև պայմանավորվածությունները կտապալվեն, եթե Ալիևի հանձնարարած «տնային աշխատանքը» չկատարեն. Աբրահամյան Երկու օր քթից արյուն է եկել, ուշադրություն չեն դարձրել, ինսուլտ է ստացել. նոր մանրամասներ՝ մահացած զինվորի մասինՄիջանցքային էյֆորիա և թվերի խորը հակասություններ․ Հրայր ԿամենդատյանՆուբարաշենի աղբավայրում առաջացած հրդեհն ամբողջությամբ մարվել էԹրամփն ունակ չէ խաղաղության երաշխավոր լինելու. Մենուա Սողոմոնյան ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Իջևանում գործադուլ արած հնդիկների մասին Զորամասում մահացած 19-ամյա Վահեն Մարտունուց է, ընտանիքի կրտսեր որդին Կրեմլն անդրադարձել է Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցին 19-ամյա զինծառայող է մաhացել. ո՞վ է նա Թրամփը փակել է արևային էներգետիկայի ծրագիրը Բրոնզե մեդալ` Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայիցԻջևանում գործադուլ է․ «Մեզ ստիպում են աշխատել ատրճшնшկի սպшռնшլիքի տակ»Երբ առաջին պլանին հաստատակամությունն է «ՀայաՔվե» միավորման Արաբկիրի գրասենյակում առաջադեմ ազգայնականության թեմայով բանախոսեց քվեբեկցի պրոֆեսոր Միշել ՌոշըՎաշինգտոնյան համաձայնագրից շահում է միայն Ադրբեջանը. Արմեն Մանվելյան Դերասանուհի, երգչուհի Կարինա Ղահրամանյանը շնորհավորել է հայերին Նավասարդի՝ Ազգային ինքնության օրվա կապակցությամբ Կարճատև անձրև, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի Սիրուշոն դստեր հետ հանգստից ֆոտոշարք է հրապարակել Իրանն ու Ռուսաստանը կոշտ են պատասխանելու վաշինգտոնյան համաձայնագրին Դեսպանի թեկնածու նախարարին Փաշինյանը Վաշինգտոն չէր տարել Տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նախագահի հետ Ադրբեջանը հետքայլ չի արել իր որևէ պահանջում Դաղստանն անցել է ջրի տակ (տեսանյութ) Էրդողանի նախարարների կաբինետի նիստում կքննարկի Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համատեղ հռչակագիրըՍևանա լճի ափին գտել են 3 տարի առաջ խեղդված երիտասարդ ձկնորսի մասունքները
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված