Մենք անվերապահորեն դատապարտում ենք Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սաստկացող քաղաքական հետապնդումը. «Հայրենիք» Կուսակցություն

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղակավարած «Հայրենիք» Կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրդառնալով Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությանը:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է՝

Հունիսի 14-ի վաղ առավոտյան ԱԱԾ աշխատակիցների մի մեծ խումբ խուզարկության նպատակով ներխուժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն: Իրականություն են դառնում մեր կանխատեսումներն առ այն, որ անձնական իշխանությունը պահպանելու համար Փաշինյանը դիմելու է քաղաքական ընդդիմության շինծու քրեական հետապնդմանը: Ազգային ժողովի ընդդիմադիր ուժի ղեկավարի վարկաբեկման արշավի և բացահայտ քրեական հետապնդման սանկցիան տրվեց այն պահին, երբ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ իշխող վարչախմբի գործունեության խիստ քննադատությամբ և պահանջեց կառավարության հրաժարականը: Դեպքերի այս ընթացքը իշխող վարչախմբի հոգևարքի վկայությունն է: Մենք անվերապահորեն դատապարտում ենք Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սաստկացող քաղաքական հետապնդումը և հայտարարում, որ սին են քաղաքական կյանքը պատժիչ գործողություններով կասեցնելու վարչախմբի հույսերը: Իրավիճակից մեկ ելք կա` ռեալության զգացողությունը կորցրած Փաշինյանի անհապաղ հրաժարականը և ազգային համաձայնության վրա հիմնված հակաճգնաժամային կառավարության ձևավորումը:

«Հայրենիք» կուսակցության խորհուրդ

14-ը հունիսի, 2020թ.

Հայկական անուններ ունեցող էջերով ապատեղեկատվություն են տարածում Հունիսին ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը ռեկորդային մակարդակի է հասել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունեցել Լեոնիդ Կալաշնիկովի հետ Գյումրիում դիտվել է աննախադեպ երևույթ. Գագիկ Սուրենյան ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է լուծել երկու երկրների միջև հակամարտությունը Ֆրանսիայում այսօր ազգային տոն է՝ «Բաստիլի գրավման օրը» (տեսանյութ) Աշխարհը սկսել է պայքարել կորոնավիրուսի երրորդ ալիքի դեմ ՍԱՏՄ տեսուչները մի շարք խախտումներ են հայտնաբերել Գորիսում և Սիսիանում Ադրբեջանը փորձում է խաղի նոր պայմաններ առաջադրել․ Տիգրան Աբրահամյան «Հայրենիք» կուսակցությունը միջազգային հանրությունից ակնկալում է կոշտ գնահատականներ ԿԳՄՍ նախարարը հայտնել է իրականացված մի շարք աշխատանքների մասին Այս դժվարին պահին ևս Գագիկ Ծառուկյանը կանգնած է պետության և ժողովրդի կողքին Հուլիսի 15-ից ՌԴ-ն կդադարեցնի երկիր մուտք գործողների համար պարտադիր մեկուսացումը Փառապանծ բանակ, թույլ դիվանագիտություն «Պատժիչ գործողություններ». Ինչպես են մեր զինված ուժերը ոչնչացնում ադրբեջանական հենակետերը
Ամենաընթերցված
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունե... ԿԳՄՍ նախարարը հայտնել է իրականացված մի շարք աշխատա... Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք գնդակ... Ամրացնենք մեր սահմանները նորովի. Նիկոլ Փաշինյան Նորաթուխ սփյուռքահայությունը «Նիկոլ-արևին» հեռվից ... Ոստիկաններն օրենք են խախտում՝ դիմակ չկրելով Ռոբերտ Քոչարյանը հրապարակել է վերջին շրջանում իր ը... Ոստիկանության բրիգադն է, որը ուղևորվում է մարզեր դ... Վախենո՞ւմ էիք շեշտել Հայոց ցեղասպանության փաստը և ... Ում ասես օտարվել է, հիմա՞ էլ թափանցիկություն չակըն... Ե՞րբ եք պատրաստվում վերջ տալ այս կրկեսին․ իմքայլակ... ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է՝ ի՞նչ պետք է անեն աշակ... ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանա... Այսօր Նիկոլի ռեժիմը «պատերազմ» է հայտարարել ազգայի... Կեղծիքների տոնը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է․ Ա... Գտնում ենք, որ Գույքահարկի մասին օրենքի թեման պետք... Դուք ցինիկ եք ու տխմար, պարոն Թորոսյան, դուք աղետ ... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը Քրեական գործի հարուցման պատճառ դարձել են ոչ թե իրա...
website by Sargssyan