Իտալիան եւ Ֆրանսիան կորոնավիրուսի դեմ 400 մլն չափաբաժին պատվաստանյութ արտադրելու պայմանագիր են կնքել
ՄիջազգայինԻտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Նիդեռլանդների առողջապահության նախարարները անգլո-շվեդական Astrazeneca դեղագործական ընկերության հետ կորոնավիրուսի դեմ 400 մլն չափաբաժին պատվաստանյութ արտադրելու պայմանագիր են կնքել, հայտնել է իտալական գերատեսչության ղեկավար Ռոբերտո Սպերանցան։
Նրա խոսքերով՝ պատվաստանյութը «նախատեսված կլինի Եվրոպայի բնակչության համար», հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ծրագրի համաձայն, փորձարարական փուլը կավարտվի աշնանը, պատվաստանյութի առաջին խմբաքանակը հասանելի կլինի մինչեւ տարվա վերջը»,- Facebook-ի իր էջում գրել է Սպերանցան։
Նա ընդգծել է, որ թեկնածու-պատվաստանյութը հայտնվել է Օքսֆորդի համալսարանի հետազոտությունների շնորհիվ, իսկ դրա արտադրությունը կիրականացվի նաեւ իտալական կողմի մասնակցությամբ։
«Այսօր կնքումը առաջին խոստումնալից քայլն է Իտալիայի եւ Եվրոպայի համար: Պատվաստանյութը COVID-19-ի միակ որոշակի լուծումն է: Իմ կարծիքով՝ այն միշտ պետք է ընկալվի որպես համաշխարհային, հանրային բարիք, որի իրավունքը բոլորը ունեն, եւ այն մի քանիսի արտոնությունը չէ»,- գրել է Սպերանցան։