Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ Հովհաննիսյանը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը Փաշինյանին հարցրեք, թե ի՞նչ է նշանակում Մեծ եղեռն, ՀՀ քրեական օրենսգրքով Ցեղասպանության ժխտումը պատիժ է նախատեսում․ Սերժ Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային


Սո­վո­րա­կան շան­տա­ժի մի սո­վո­րա­կան պատ­մու­թյուն.մի­և­նույն է, սու­տը միշտ պարտ­վում է. «Փաստ»

Ուշադրության կենտրոնում

«Փաստ» օրաթերթը գրում է

«Վստահ ենք՝ կգա մի օր, երբ կկազմվի փաշինյանական ստերի ամբողջական ցանկը»,-ֆեյսբուքյան գրառմամբ նշել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը՝ անդրադառնալով այս օրերին երկրում տիրող իրավիճակին, մասնավորաբար շրջանառության մեջ դրված «սենսացիային»:

Իշխանությունների կողմից արված հերթական այս քայլը՝ 40 տարվա վաղեմության սարքած դատական գործը շրջանառելը, շատերն են արդեն որակել որպես բարոյականության հնարավոր ու անհնար բոլոր սահմանների անցում: Ռոստոմյանը նաև հրապարակել է փաստաթուղթ, որն ապացուցում է այն հանգամանքը, որ գործ ունենք «սովորական շանտաժի մի սովորական պատմության» հետ:

Ստորև ներկայացնում ենք Հրաչյա Ռոստոմյանի անդրադարձն ամբողջությամբ

«Համացանցում երեկվանից մի օգտատեր, որը «հաստատ» Փաշինյանը չէ, և մի կայք, որը հաստատ Փաշինյանինը չէ, որոշեց անցնել ստի և ստորության սահմանը։

Վարկաբեկել մարդուն, խաբել հանրությանը, ծախել մտերիմներին, սուտ ասել, հետո՝ ավելի մեծ սուտ. սա է այս մարդու կյանքը, որը ճակատագրի բերումով մի կարճ փուլ մեր երկրի վարչապետն է։

Բայց նրա սուտը ունի մի կարևոր հատկանիշ. դա ինքնաոչնչացումն է։ Նրա սուտը տիրոջ համար լրջության և բարոյականության ՁԻԱՀ է, որը ոչնչացնում է կրողին. ամեն նոր ստից հետո նա դառնում է համընդհանուր ծաղրուծանակի առարկա, ամեն նոր ստից հետո նրանից զգուշանում են և հեռու մնում նորանոր մարդիկ, ամեն նոր ստից հետո նա դառնում է ավելի խղճուկ։

Մարդը խաբում է թե՛ ներսում, թե՛ դրսում, թե՛ քաղաքականության մեջ, թե՛ տնտեսության, թե՛ բանակցություններում, թե՛ նույնիսկ իր և իր ընտանիքի առողջության։

Ինչքա՞ն պետք է բարոյապես արժեզրկված լինել, որ մի օր քաղաքական շահից ելնելով հայտարարես, որ վարակվել եք վիրուսով, իսկ 5-6 օր հետո ազդարարես, թե ամբողջությամբ ապաքինվել ենք։

Սա այն դեպքում, երբ քո ապաշնորհ կառավարման պատճառով երկրի հիվանդանոցներում արդեն տեղ չկա, հազարավոր մարդիկ չեն կարողանում ժամանակին բուժօգնություն ստանալ, տեստ հանձնել, բժշկի երես չեն տեսնում։

Հայաստանցիների համար այս հիվանդությունը վերածվել է իսկական ողբերգության, վարչապետի համար՝ ստի և քաղաքական հաշվարկի թեմա։

Վստահ ենք՝ կգա մի օր, երբ կկազմվի փաշինյանական ստերի ամբողջական ցանկը։ Բայց դա չի լինի կատակի ժանրից, որովհետև այս ստերից շատերը ուղղակի առնչվելու են մեր երկրի անվտանգությանը, ժողովրդի կենսական շահերին։

Ամիսներ առաջ, իբր անվտանգության ծառայությունից աննկատ, տնեցիներով «փախուստի են դիմում», այդ պահին դա գուցե ծիծաղելի է, բայց երբ նույն ինֆանտիլիզմն է դրսևորվում պետական կառավարման հարցերում, ապա մենք սրընթաց մոտենում ենք կատաստրոֆային։

Ընդամենը երկու տարում մսխել և փոշիացնել փոփոխություններով պայմանավորված մարդկանց հույսը, սպասումները։ Երկիրը առաջ տանելու հնարավորությունը փոխես ընտանեկան կառավարման հետ, որտեղ բոլոր պետական կարևորագույն հարցերը լուծվում են ընտանիքի շրջանակներում։

Համաճարակի առաջ խեղճացած ու անօգնական մնացած ժողովուրդ և միայն ընտանեկան բարեկեցության մասին մտածող վարչապետ։ Շաբաթներ հետո մարդկանց ձեռքին հացի փող չի լինելու, մոտ 200-300 հազար նոր գործազուրկներ են ավելանալու, հազարավոր բիզնեսներ են սնանկանալու և փակվելու։ Սա թողած, երկրի վարչապետը զբաղված է ֆեսյբուքի «տրասսին կանգնելով»։

Ինչո՞ւ է կարևոր նոր կառավարության օր առաջ ձևավորումը. համընդհանոր աղետից խուսափելու, անդառնալի կազմաքանդումներ թույլ չտալու համար։

Դա շատ կարևոր է նաև վարչապետի համար։ Չարության դոզան սրընթաց մեծանում է։ Կարող է գալ մի պահ, որ վտանգավոր գծեր հատվեն։ Դա թույլ տալ պետք չէ։ Հանգիստ հեռանալու հնարավորությունը դեռ կա, և դրանից պետք է օգտվել։

Պետության համար շատ կարևոր է, որ Փաշինյանի թիմակիցները, պատգամավորները, կառավարության անդամները, գոնե՝ սեփական շահից ելնելով, հետևություններ անեն։ Այս մարդը ամեն ինչ անելու է՝ Ձեզ բոլորիդ հարվածի տակ դնելու համար։

Թիմը, գործընկերները Փաշինյանի համար արժեք չունեցող ֆիգուրներ են, որոնցից յուրաքանչյուրին նա առանց աչք թարթելու կզոհաբերի ու կդնի հարվածի տակ՝ միայն ու միայն իր նեղ անձնական շահից ելնելով։

ԲՀԿ-ն օգտագործելու է քաղաքական և քաղաքակիրթ պայքարի բոլոր գործիքները, բոլոր հնարավորությունները, երկրում շուտափույթ համերաշխության և աշխատանքի մթնոլորտ ձևավորելու համար:

Ինչ վերաբերում է երեկ տարածած «անհայտ» օգտատիրոջ նյութին, ապա տարիներ առաջ եղել է Վճռաբեկ դատարանի արդարացման վճիռը։ Փառք Աստծո՝ կան մարդիկ, ովքեր գիտեն ճշմարտությունը, որ այդ պատմության հիմքում ընկած է սովորական շանտաժի մի սովորական պատմություն»:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ ՀովհաննիսյանըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը Փաշինյանին հարցրեք, թե ի՞նչ է նշանակում Մեծ եղեռն, ՀՀ քրեական օրենսգրքով Ցեղասպանության ժխտումը պատիժ է նախատեսում․ Սերժ Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Սուրեն Պետրոսյանին ներկայացված մեղադրանքը հիմք չունի. նա այդ պահին այլ վայրում է գտնվել կամ հեռու է կանգնած եղել Լարված իրավիճակ. ցուցարարներին բերման են ենթարկումՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ ԱՄՆ նախագահ. Վերահաստատում ենք Մեծ Եղեռնը երբեք չմոռանալու մեր խոստումը Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների «Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԱյսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱնոմալ եղանակ. ձմեռը վերադարձել է Գերմանիա Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպերի գործով 5 անձ է ձերբակալվել «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԻշխանությունը Տավուշում դիմադրությունը կասեցնելու համար փորձում է շանտաժի, մեկուսացնելու գործիքներ կիրառել Շոյգուի տեղակալին կալանավորեցին և տեղափոխեցին մեկուսարան․ ի՞նչ է կատարվումԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Խոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель»-ը, մեքենաները վերածվել են մոխրակույտի «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍուրեն Պետրոսյանը ՁՊՎ-ում է Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան «Ողջո՜ւյն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է…». Միհրան Մախսուդյանը դեռ հիվանդանոցում է Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Ռուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The Sun Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մախսուդյանին տարել են հիվանդանոցՈրտեղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա-ն՝ Էրդողանին Բшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել էԽոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան
Ամենադիտված