Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քոմենթ գրողներ, եկեք, սա նախկինների ու ներկաների հարց չէ, ոտքի ժողովուրդ. կիրանցիներ Եթե այդպես անենք, կպարտվենք․ Ալիևը խոսել է նաև ՀՀ-ի հետ սահմանազատման մասին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան Զոհը 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանն է «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»


Հայաստանը հրաժարվել է ռուսական միջուկային վարկից. ՈՉ ասելու ինքնիշխան կամքը

Ուշադրության կենտրոնում

Հայաստանի տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ Հայաստանը հրաժարվել է հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու համար աշխատանքի ռուսական վարկից: Հայաստանն աշխատանքը կշարունակի բյուջեի միջոցներով: Նախարարը հայտնել է, որ չեն եկել համաձայնության վարկի հետագա ժամանակացույցի առումով, եւ կայացվել է վարկի շարունակությունից հրաժարվելու մասին որոշում:

Պարզ չէ, թե  հատկապես ինչ ծավալի փողի մասին է խոսքը, որովհետեւ ատոմակայանի վարկի միջոցով աշխատանքը ընթանում է արդեն մի քանի տարի, դեռեւս հեղափոխությունից առաջ: Ըստ ավելի վաղ եղած տեղեկությունների, որոնք վկայակոչում է ռուսական Ինտերֆաքսը, մինչ այժմ կատարվել է մոտ 200 միլիոն դոլարի աշխատանք:

Ռուսական վարկը լինելու էր 270 միլիոն դոլար, եւ 30 միլիոն դոլար էր ՌԴ-ն տրամադրելու էր որպես դրամաշնորհ: Այդ ամենի նպատակն ատոմակայանի նորոգումն է, որը թույլ կտա մինչեւ 2026 թվականը երկարաձգել հայկական ատոմակայանի աշխատանքը:

Ինչու համաձայնության չեն եկել հայկական ու ռուսական կողմերը, եթե նախկինում աշխատանքը ընթացել է կարծես թե սահուն: Արդյոք ռուսական կողմը որոշել է կոշտացնել վարկի պայմանները, հայ-ռուսական հարաբերության ներկայիս բարդ շրջափուլի պայմաններում, երբ խնդիրների առկայությունը չի թաքցնում արդեն որեւէ կողմ: Այն բանից հետո, երբ Հայաստանը ներկայացրեց էներգետիկ միջազգային շուկայում գնանկման ֆոնին Հայաստանի սահմանին ռուսական գազի գինն իջեցնելու առաջարկ, Ռուսաստանը բավականին բաց տեքստով սկսեց անբարյացկամ վերաբերմունք Երեւանի նկատմամբ:

Խնդիրը սակայն ամենեւին գազի հարցը չէ: Հայ-ռուսական հարաբերության խնդիրը շատ ավելի խորն է, միաժամանակ թերեւս պարզ՝ Հայաստանի ինքնիշխանություն: Ռուսաստանը չի ընդունում խաղի այն կանոնը, որ թավշյա հեղափոխությունից հետո առաջ է քաշում Հայաստանը՝ հարաբերություն ինքնիշխանության սկզբունքով: Մոսկվայի համար Հայաստանի ինքնիշխանությունը «գենետիկ անհամատեղելիության» մակարդակի է, այսինքն ինքնիշխան Հայաստանը մոսկովյան գոնե վերջին հարյուրամյակի քաղաքական ստրատեգները դիտարկում են իբրեւ ռուսական կայսրության սպառնալիք:

Թավշյա հեղափոխության օրերին, եւ առ այսօր վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ հեղափոխությունը եղել է առանց արտաքին որեւէ ուղղվածության: Այդ հայտարարությունն անշուշտ արվում է նաեւ Ռուսաստանից որեւէ քեն զսպելու համար: Սակայն, բանն այն է, որ Մոսկվայի համար խնդիրը ամենեւին այն չէ, որ Հայաստանը կարող է գնալ Արեւմուտք: Մոսկվայի համար Հայաստանի ինքնիշխանությունն է խնդիրը, երբ որեւէ հարցում Հայաստանը կարող է ասել՝ ոչ: Իսկ բանն այն է, որ ռուսական կայսրությունը, կամ կայսրության նոստալգիան «հեծնած» վերնախավը ռեգիոնալ քաղաքականության իր գլխավոր գործընկեր դիտարկում է Թուրքիային: Ու քանի որ գլխավոր գործընկեր դիտարկվում է Թուրքիան, Հայաստանի ինքնիշխանությունը միշտ դիտարկվելու է խոչընդոտ:

Միեւնույն ժամանակ, ամբողջ հարցն այն է, որ այդ մոտեցումն ու քաղաքականությունը սպառնալիք է ոչ միայն հայկական, այլ նաեւ ռուսական պետականությանը, որը քայլ առ քայլ կուլ է գնալու թյուրքական տարրին, եթե արդեն իսկ այդպես չէ: Ամբողջ հարցն այն է, թե կա՞ Ռուսաստանում որեւէ շատ թե քիչ ազդեցիկ խումբ, որը կարող է մտածել այլ կերպ՝ թուրքական խնամակալության ծիրից դուրս:

Հայաստանի համար այդ հարցը կարեւոր է, սակայն անկախ դրա պատասխանից, անկասկած է, որ Հայաստանը պետք է կարողանա ՈՉ ասել Ռուսաստանին՝ ինքնիշխանության հաշվին ներկայացվող պահանջների դեպքում: Այդ իմաստով, ատոմակայանի վարկը գուցե փոքր, սակայն խորհրդանշական դրվագ է, թեեւ հնարավոր է այդպիսի դրվագի ականատես լինել նաեւ գազի ներքին գնի եւ մի քանի այլ հարցերում: Հայաստանը պետք է կարողանա ստեղծել այն վիճակը, երբ Ռուսաստանում ռեգիոնալ գործընկեր կդիտարկեն Հայաստանը, ոչ թե Թուրքիան:

Դաշնակցի մասին խոսել դեռեւս վաղ է, եւ այստեղ խնդիրը Հայաստանում չէ, այլ Ռուսաստանում: Այնտեղ դաշնակցի ընկալման խնդիրը եւս «գենետիկ» է, եւ ոչ միայն Հայաստանի առումով, այլ ընդհանրապես:

Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քոմենթ գրողներ, եկեք, սա նախկինների ու ներկաների հարց չէ, ոտքի ժողովուրդ. կիրանցիներ Եթե այդպես անենք, կպարտվենք․ Ալիևը խոսել է նաև ՀՀ-ի հետ սահմանազատման մասինՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԶոհը 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանն է«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Ձմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ) Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԴե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Սրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 8 մարզում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ ՀովհաննիսյանըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը Փաշինյանին հարցրեք, թե ի՞նչ է նշանակում Մեծ եղեռն, ՀՀ քրեական օրենսգրքով Ցեղասպանության ժխտումը պատիժ է նախատեսում․ Սերժ Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Սուրեն Պետրոսյանին ներկայացված մեղադրանքը հիմք չունի. նա այդ պահին այլ վայրում է գտնվել կամ հեռու է կանգնած եղել Լարված իրավիճակ. ցուցարարներին բերման են ենթարկումՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ ԱՄՆ նախագահ. Վերահաստատում ենք Մեծ Եղեռնը երբեք չմոռանալու մեր խոստումը Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների «Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասին
Ամենադիտված