Բարձր պաշտոններ թափուր են մնացել․ ե՞րբ կլինեն նոր նշանակումները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երկար ժամանակ է՝ ինչ մի քանի բարձր պաշտոններ թափուր են մնացել, եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծես չի էլ շտապում նոր նշանակումներ անել: Արդեն մեկ ամիս է՝ Շրջակա միջավայրի նախարարությունը մնացել է առանց ղեկավարի: Մայիսի 5-ին այդ պաշտոնից ազատման դիմում ներկայացրեց Էրիկ Գրիգորյանը: Եվ այստեղ ուշագրավն այն է, որ խախտվել են նոր նախարար ներկայացնելու ժամկետները։ Բանն այն է, որ «Կառավարության կառուցվածքի գործունեության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ կառավարության անդամի փոփոխության դեպքում վարչապետը պետք է ներկայացնի կառավարության նոր անդամի թեկնածու։ Իսկ նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ «եթե կառավարության նոր անդամի թեկնածուն միաժամանակ չի ներկայացվում, ապա վարչապետը կառավարության նոր անդամի թեկնածուին Հանրապետության նախագահին է ներկայացնում 15-օրյա ժամկետում»: Եվ ինչպես արդեն նշեցինք, Էրիկ Գրիգորյանի դիմումից հետո անցել է մեկ ամիս ժամանակ, սակայն նոր նշանակում այդպես էլ չի արվել։

Մայիսի 14-ին հրաժարական էր ներկայացրել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը, որի տեղը եւս թափուր է. նրա դիմումը դեռ չի էլ հաստատվել, գործընթացն առկախված է: Դե իսկ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնն արդեն չորս ամիս է՝ ինչ թափուր է: Կոմիտեի ներսում աշխատողները նոր ղեկավար ունենալու հույս անգամ չունեն: «Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի մամուլի խոսնակից հետաքրքրվեց` երբ կարող են նշանակումներ լինել: Ի պատասխան՝ Մանե Գեւորգյանը ժամկետներ չնշեց՝ ասելով, թե որոշումների դեպքում կտեղեկացնեն այդ մասին»:

Ախալքալաքում 25-ամյա երիտասարդ է սպանվել, ինչին հաջորդել են զանգվածային անկարգություններ, հրդեհումներ ու ծեծկռտուք, որի հետևանքով կա ևս մեկ զոհ ու վիրավորներ. մանրամասներ Հերթական խոշոր հանգանակությունը «1000+» հիմնադրամին` «Ատլանտ Գրուպ» ՍՊԸ-ի և «Արմենիան Արմ» հայրենասիրական հասարակական կազմակերպության կողմից Հազն ու բարձր ջերմությունը կորոնավիրուսի հիմնական ախտանիշը չեն․ ավելի վտանգավորը կա Ռուսական ավիաընկերությունը չեղարկել է փակ երկրներ նախատեսվաած չվերթները Առաջիկա 5 օրերի եղանակը. սպասվում է անձրև և ամպրոպ, ինչպես նաև Դավիթ Աֆրիկյանի չստացված բիզնեսի և ինչպիսի կին է պատկերացնում իր կողքին Շուշաննա Թովմասյանը կիպ զգեստով ցուցադրել է կլորացած փորիկը. լուսանկար Արթուր Վանեցյանի խոսելու ժամանակն էլ կգա Արթուր Վաեցյանի խոսելու ժամանակն էլ կգա 3 նշան, որը փաստում է, որ արդեն վարակվել եք կորոնավիրուսով և բուժվել․ Եղել եք ասիմպտոն Գագիկ Ծառուկյանը մշտապես պայքարել է երկրի հզորացման համար Գիշերը հարձակվել են Երևանի քաղաքապետարանի վրա Կորոնավիրուսի ևս մեկ ախտանիշ է ի հայտ եկել․ Մաշկի վրա հայտնվում է․․․ Երեխայի ծննդյան միանվագ նպաստը որոշ դեպքերում կվճարվի ամբողջությամբ Կառավարության նոր որոշումը
Ամենաընթերցված
Երրորդ նախագահի լռության խախտումը կարելի է կապել Փ... Բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈ... "Չտես փրկիչն" ու Արժեք ստեղծողը «Նման վախկոտ ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել».Ա... Ռոբերտ Քոչարյանն իրեն դրսևորեց որպես պետական գործի... Ամուր պետության հիմքում ամուր ու ազգային հենք ունե... Աշխատեք փողոցում կամ հանրային որևէ վայրում չհանդիպ... Ուղղակի զարմացած եմ, որ մարդիկ ըմբոստանում եմ ՍԴ դ... Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել... Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի դեմ հարձակում են ն... Գիշերը շփման գծում հարաբերական անդորր է եղել. ՊՆ խ... «Ալիևի գործերը հեչ լավ չեն, չգիտի զորքը մայրաքաղաք... Ինչ վնասներ է հասցրել հակառակորդը Տավուշի մարզի բն... Կոչեր անելու փոխարեն գործ անենք ամեն մեկս մեր տեղո... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունե... ԿԳՄՍ նախարարը հայտնել է իրականացված մի շարք աշխատա... Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք գնդակ... Ամրացնենք մեր սահմանները նորովի. Նիկոլ Փաշինյան Նորաթուխ սփյուռքահայությունը «Նիկոլ-արևին» հեռվից ... Ոստիկաններն օրենք են խախտում՝ դիմակ չկրելով
website by Sargssyan