Կոյուղաջրերն՝ ամբողջ փողոցով մեկ․ Նոր Նորքում հակասանիտարական վիճակ է Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից Նոր մանրամասներ` ռուս նախկին նախարարի ինքնասպանությունից Ի՞նչ է հայտարարում Իրանի նախագահը Գալով իշխանության` թոշակները 15-20 տոկոսով բարձրացնելու ենք. Հրայր Կամենդատյան Վերջին երկու օրվա ընթացքում հետաձգվել է ավելի քան 2000 թռիչք․ ՌԴ «Երեխայի է սպասում». Լևոն Մկրտչյանը ուրախալի լուր է հայտնել Արևային գերհզոր պանելները Ճապոնիայում կարտադրեն այնքան էլեկտրաէներգիա, որքան 20 միջուկային ռեակտորները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել Է Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը


Կարելի է՞ ապաքինվածին տրամադրել կանաչ քարտ և թույլ տալ հանելու դիմակը

Հասարակություն

Վարչապետի կոչով սոցցանցում բորբոքվող ֆլեշմոբը սպառնում է զանգվածային հոգեխանգարման վերածվել։ Մարդիկ տենդագին տարածում են անդիմակ-անձենոց, միմյանց մոտ կանգնած-նստած մարդկանց։ Մյուսները սկսում են փնտրել «գործ տվողին» նրան հանդիմանելու-պատժելու համար։ Զուգահեռաբար՝ մամուլում հայտնվում է հրապարակում, որ կորոնավիրուսային գանգատներ ունեցողին օգնություն չի ցուցաբերվում բժիշկների կողմից։ Ե՞րբ են կառավարությունը, առողջապահության օղակները անցնելու իրենց բուն գործառույթների կատարմանը, և ինչպե՞ս անել, որ այս ֆլեշմոբը պոզիտիվ նստվածք թողնի սոցիալ հոգեբանության վրա։

Փա՜ռք Աստծո։ Առողջապահության նախարարությունը համավարակի 4 ամսում, երբ տասնյակ հազարավոր վարակված կա, եռանիշ թվերով մահեր, որոշեց կազմել և առաջիկայում առաջնային օղակի բժշկին տրամադրել կորոնավիրուսի բուժումը կազմակերպելու ուղեցույց։ Այսուհետև բժիշկը կիմանա, թե ինչպես է կազմակերպելու կորոնավիրուսային գանգատ ունեցողի բուժումը։ Այս մասին երեկ երեկոյան, պարետատան ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարարը։

Հարց է ծագում. Եթե նոր են կազմում բուժումը կազմակերպելու ուղեցույցը, ապա կարելի՞ ենթադրել, որ առաջնային օղակի բժիշկը մինչ օրս չգիտեր, թե ինչպես կազմակերպել կորոնավիրուսային գանգատ ունեցողի բուժումը։ Եվ եթե բժիշկը չգիտեր, ապա պարետը, նախարարը, 8003 թեժ գծի ինքնապատասխանիչը ինչպե՞ս էին 3 ամիս շարունակ խորհուրդ տալիս նման գանգատ ունեցողին դիմելու իրենց բժշկին։

Նշենք, որ բազմաթիվ բողոքների կողքին կան նաև դրական արձագանքներ առաջնային օղակի բժշիկներից, որոնք չեն սպասել ուղեցույցին, կորոնավիրուսային գանգատ ունեցողին նշանակել են դեղորայքային բուժում, որի արդյունքում շատերն ապաքինվել են, չհասնելով հիվանդանոցներ։ Հաշվի առնենք նաև այն, որ բազմաթիվ քաղաքացիներ բժշկի չեն դիմել, այլ զբաղվել ինքնաբուժությամբ, ինչպես երեկ նշեց նախարարը։ Եթե գումարենք նաև վարչապետի այն դիտարկումը, թե վարակվածների 80 տոկոսն աննկատ է տանում վարակը, ապա կարելի է պնդել, որ ապաքինվածների թիվը շատ մեծ է։

Նույնիսկ, եթե հիմք ընդունենք միայն պաշտոնական վիճակագրությունը, թե ընդամենը 3513-ն են ապաքինվել, ապա արդյո՞ք նրանց և հիվանդին ու ռիսկի գոտում գտնվողին մի արշինով չափելը ճիշտ է։ Միգուցե ապաքինվածներն ա՞յլ վերաբերմունքի են արժանի, հաշվի առնելով, թե ինչ ծանր փորձության ու սթրեսի միջով են անցել։ Օրինակ՝ կարելի է՞ բուժվածներին տրամադրել ժամանակավոր կանաչ քարտ, որը կնշանակի՝ նրանք բուժել են և ժամանակավորապես վարակի տարածման աղբյուր չեն։ Դա պոզիտիվ տրամադրություն կներշնչի ժողովրդին, որ ելք կա, ահա մեկը, որն անցել է, հաղթել է վիրուսին, վարակ չի կարող տարածել, հարկ չկա խուսափելու նրանից։ Հետևաբար՝ կարելի՞ է թույլ տալ նրան հանելու դիմակ-ձեռնոցը, քանի որ նա վարակ չի տարածում և վիրուսի հանդեպ ձեռք է բերել ժամանակավոր իմունիտետ։ Եթե այդպես լինի, ապա սոցցանցում դիմակ-ձեռնոց չկրող, միմյանց մոտ կանգնած-նստած մարդկանց նկարները կխոսեն ոչ թե մարդկանց կարգազանցության մասին, այլ կվկայեն, թե ինչքան մարդ է հաղթել համավարակի դեմ մղվող համաշխարհային պատերազմի հայկական ճակատում։ Այդ նկարները կբարձրացնեն ժողովրդի մարտական ոգին (դուխը) և սոցիալական պատասխանատվությունը, հույս կներշնչեն, որ ընդհանուր հաղթանակը մոտ է, որ շուտով՝ (ամիսներ անց) համատարած պատվաստվելուց հետո, բոլորս կհանենք դիմակ-ձեռնոցը, կվերգտնենք մեր նախկին կերպը, ձեռքով կբարևենք, կգրկենք-կհամբուրենք սիրելիին, դստերը, քրոջը, ծնողին, ծանոթին, ինչպես նաև՝ իտալացի աղջկան Ռիալտոյի կամրջի վրա, ու կազդարարենք համավարակի դեմ համամարդկային պայքարի վերջնական հաղթանակը։

Թաթուլ Մկրտչյան

 

Ռուսական պատվիրակությունը ժամանել է ԲաքուԿոյուղաջրերն՝ ամբողջ փողոցով մեկ․ Նոր Նորքում հակասանիտարական վիճակ է Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից Դուք Նիկոլի փաստաբանն եք, ձեզ հետ տեղի է ունեցել ամենավատ բանը, ինչը կարող էր լինել իրավաբանի հետ Նոր մանրամասներ` ռուս նախկին նախարարի ինքնասպանությունից Ի՞նչ է հայտարարում Իրանի նախագահը Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշըԳալով իշխանության` թոշակները 15-20 տոկոսով բարձրացնելու ենք. Հրայր Կամենդատյան Ալբերտ Սաֆարյանը՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վերջին երկու օրվա ընթացքում հետաձգվել է ավելի քան 2000 թռիչք․ ՌԴ Արծաթյա Քարտ․ Հայրենիքին ծառայած սերնդի արժանապատիվ ծերության իրավունքը․ Հրայր Կամենդատյան «Երեխայի է սպասում». Լևոն Մկրտչյանը ուրախալի լուր է հայտնել Արևային գերհզոր պանելները Ճապոնիայում կարտադրեն այնքան էլեկտրաէներգիա, որքան 20 միջուկային ռեակտորները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել Է Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականության մասինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը ՊՆ-ն պարզաբանում է տարածել Սա ոչ թե իշխանություն է, այլ հանցավոր խումբ. Հովհաննես ԻշխանյանՓաշինյա´ն, մի´ խախտիր Քրեական օրենսգիրքը. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» հուլիսի 1-5-ը դիտորդական դասընթացներ անցկացրեց Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս և Կապան քաղաքներումՀանգստացի մի հատ, վեր ընկի տեղդ. ԱԺ դահլիճում իրավիճակը լարվեց Չինաստանը կհարձակվի Թայվանի վրա, իսկ Ռուսաստանը՝ ՆԱՏՕ-ի․ NYTԼՂ-ից տեղահանվածները կստանան հաղորդագրություն բնակապահովման հավաստագրի իրացումից հետո առկա դրական մնացորդի վերաբերյալ Ուկրաինան պետք է վերադառնա իր պետականության ակունքներին․ Լավրով ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Խարկովին, Օդեսային, Կիևին ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու է էլեկտրական շչակ ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովինՀուլիսի 18-ին Երևանում կբացվի Շառլ Ազնավուրի արձանըՈւնեն սալջարդեր և ցնցում․ երեկ վթարի ենթարկված ավտոբուսի 3 ուղևորները կանայք են․ մանրամասներԱրտակարգ դեպք՝ գազալցակայանում, 28-ամյա վիրավnր է փրկվել․ Shamshyan Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի․ Shamshyan Իշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը Ուկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմ Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Արտառոց դեպք ՀՀ-ում․ արջը արոտավայրում հարձակվել է խոշոր եղջերավոր անասունի վրա և հոշոտել Գազանջատումներ հարյուրավոր հասցեներում՝ հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ինՓրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ՝ վերացնելով արտակարգ դեպքի հետևանքները Տոնգայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՄինչեւ երեկո ջուր չի լինի Ո՞ր դեպքում և որքա՞ն գումար է տրամադրվում ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխաներին Զանգվածային հարձակում է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԿարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ Հայաստանում Այս շարունակական անիրավությունների եւ արժեզրկումների դեմ պայքարի լավագույն միջոցներից համախմբումն ու միասնական ուժերով պայքարելն է, քանզի մեր երկրի, արժեքների ու ինքնության տերը մենք ենք՝ մեզնից յուրաքանչյուրը. Նաիրի ՍարգսյանՄեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ինՈրքան երկար արևմտյան քաղաքական գործիչները շարունակեն թշնամական գործողություններ իրականացնել Ռուսաստանի դեմ, այնքան ավելի վատ կլինի իրենց համար Թոշակառուն սոված է, բայց պաշտոնյան՝ պարգևատրված. Հրայր ԿամենդատյանԽորագիր. Արհամարհված սահմանադրությունը, քայլող ԵՊՀ֊նՄանրամասներ՝ 31 երթուղու ավտոբուսի վթարից տուժածների վիճակի մասինԸնդդիմադիր ուժերը պիտի միավորվեն. քաղաքացի
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված