Պետք է սպեցնազը հանեմ ու ծեծուջարդ անեմ ժողովրդի մեջ, որ կարգուկանոն պահպանե՞մ. Նիկոլ Փաշինյան

Ես երեկ շատ լուրջ խոսակցություն եմ ունեցել ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի հետ, տեսչական մարմինների աշխատանքը համակարգող գրասենյակի ղեկավարի հետ: Ամեն ինչը պարզ է, սակայն ես ուզում եմ հասկանանք, որ իմ գործելու մեթոդը մնում է նույնը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով քաղաքացիների մասնակցությունը. «Բա առանց ժողովրդի ոնց էինք իշխանափոխություն անելու: Մենք սուպերմե՞ն ենք,կախա՞րդ ենք, մո՞գ ենք: Նույնն էլ այստեղ է՝ մարդն ուզում է օգնել համավարակի տարածմանը, թե՞ օգնել դրա կանխմանը: Ես հասկանում եմ, որ Հայաստանում լիքը մարդ կա, ովքեր նպաստում են ամեն ինչին»:

Փաշինյանը նշեց, որ սխալներ բոլորն են անում, այդ թվում նաև ինքը. «Ինչ վերաբերում է Արցախում արված լուսանկարին, ապա ասեմ, որ այդ ինաուգուրացիան տեղի է ունեցել Արցախում հաստատված իրավական կարգավորումների շրջանակներում:

Հիմա մենք խոսում ենք բանկերի կուտակումների մասին, խոսում ենք կարգը, օրենքը խախտելու մասին: Շուշիում ոչ մի օրենք չի խախտվել: Այնտեղ օրենքի խախտման մասին մեկ ադրբեջանցի է ահազանգում, մեկ էլ ինչ-որ շրջանակներ»:

Վարչապետի խոսքերով, սա առողջապահական խնդիր չէ, առողջապահությունն ինչ կարողանում է, անում է, մի բան էլ ավել․ «Սա կարգուկանոնի խնդիր է:

Ես, որ խոսքով  ՀՀ վարչապետ եմ դարձել, պետք է սպեցնազը հանեմ ու ծեծուջարդ անեմ ժողովրդի մեջ, որ կագուկանոն պահպանե՞մ: Ես ո՞նց անեմ ըտենց բան»,-ասաց նա՝ հավելելով, որ սովոր չէ նման բանի. «Մենք իրար հետ խոսել ենք, պայմանավորվել ենք, արել ենք: Հա, էլի խստացնենք, բայց մենք երկրում փոփոխություններ ենք արել իրար հետ պայմանավորվելով, բացատրելով, կոչ անելով, հարգելով:

Հիմա սա ուզում ենք փոխարինենք դուբինկաներով պարի հե՞տ: Սա պրոբլեմ է, իմը չէ: Այսպես կարելի է վարվել հանցավոր շրջանակների հետ: Սեփական ժողովրդի հետ ո՞նց էտպես վարվենք»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բանկային համակարգը, «Հայփոստ»-ը պետք է իր հարցերը լուծի, սակայն դա չի նշանակում, որ վարչական լծակներ չեն լինելու:

Մամեդյարովի դաժան «վրեժը». ով է «տապակվելու» Բաքվում Ադրբեջանն այս հարձակումը նախապես էր պլանավորել. ունեն շուրջ 20 զոհ Գերմանիայից բժիշկների հումանիտար առաքելությունը ժամանեց Հայաստան Ստեղծված պատերազմական իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են երկրորդական. Իվետա Տոնոյան Համավարակի հետ կապված իրավիճակը մնում է մտահոգիչ․ Ավինյան Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է Հայաստանի հետ լայնածավալ ռազմական գործողությունների հնարավորության մասին Ադրբեջանի սադրանքները դիտարկում ենք որպես անթույլատրելի արկածախնդրություն․ Ավինյան Ալիեւը ստացավ առաջին ուժգին հարվածը. նոր աշխարհակարգը հաստատվում է Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք գնդակոծությունների վերաբերյալ առաջին զեկույցը. Թաթոյան «Արդարություն» կուսակցությունը պահանջում է դադարեցնել «կիրթ Ալիևի» հետ վերելակային դիվանագիտությունը Հայաստանը նոր դեր կստանձնի տարածաշրջանային անվտանգության հարցում Արտակարգ դրությունը արդյունավետ չէ, այն ձեռք է տալիս միայն իշխանությանը Նոր Հայաստանի անգրագիտությունը ՊՆ դեռևս չի մտել, այդ ոլորտը հնարավորինս պաշտպանված է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ) ՀՀ-ում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգվեց Մինչ այժմ պարբերաբար շարունակվում է հրետակոծությունը. Դավիթ Տոնոյան
Ամենաընթերցված
Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք գնդակ... Ամրացնենք մեր սահմանները նորովի. Նիկոլ Փաշինյան Նորաթուխ սփյուռքահայությունը «Նիկոլ-արևին» հեռվից ... Ոստիկաններն օրենք են խախտում՝ դիմակ չկրելով Ռոբերտ Քոչարյանը հրապարակել է վերջին շրջանում իր ը... Ոստիկանության բրիգադն է, որը ուղևորվում է մարզեր դ... Վախենո՞ւմ էիք շեշտել Հայոց ցեղասպանության փաստը և ... Ում ասես օտարվել է, հիմա՞ էլ թափանցիկություն չակըն... Ե՞րբ եք պատրաստվում վերջ տալ այս կրկեսին․ իմքայլակ... ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է՝ ի՞նչ պետք է անեն աշակ... ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանա... Այսօր Նիկոլի ռեժիմը «պատերազմ» է հայտարարել ազգայի... Կեղծիքների տոնը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է․ Ա... Գտնում ենք, որ Գույքահարկի մասին օրենքի թեման պետք... Դուք ցինիկ եք ու տխմար, պարոն Թորոսյան, դուք աղետ ... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը Քրեական գործի հարուցման պատճառ դարձել են ոչ թե իրա... «Փաշինյանի կորոնավիրուսային ցինիզմը և դեմագոգիան» ... Պարզվեց, թե ո՞վ է վճարելու սահմանի վրա թանկացած գա...
website by Sargssyan