«Բարսելոնայի» հինգ ֆուտբոլիստ և երկու մարզիչ հիվանդ են կորոնավիրուսով
Ուշադրության կենտրոնում- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Իսպանական «Բարսելոնայի» հինգ ֆուտբոլիստ և մարզչական շտաբի երկու անդամ հիվանդացել են կորոնավիրուսով, հայտնում է «ՌԱԿ 1» ռադիոկայանը: Աղբյուրի համաձայն՝ «Կապույտների» հինգ խաղացող և երկու մարզիչ կորոնավիրուսի թեստի դրական պատասխան են ստացել «Բարսելոնայի»՝ համաճարակի հենց սկզբում թեստավորման արդյունքում: Նյութում ասվում է, որ կատալոնյան թիմի բոլոր անդամներն ունեցել են ասիմպտոմատիկ հիվանդություն: Ներկայումս բոլոր խաղացողները լավ ֆիզիկական վիճակում են, առողջ են և կարող են վերադառնալ մրցումներին: Նշվում է, որ այդ տեղեկատվությունը չի հաստատվել ակումբի կողմից և չի հայտնվել Լա Լիգայի որևէ զեկույցում:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram