«Զանգեզուրի միջանցքը» Ռուսաստանին և Իրանին ճնշելու ամերիկյան ծրագիր է. Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդական Իրազեկում․ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ «ՂազՄունայԳազ»-ը փորձում է պիլոտային ռեժիմով արտադրել «կանաչ» ջրածին Գազամատակարարման վթարային դադարեցում որոշ հասցեներում Թրամփը կորցնում է համբերությունը. Ռուբիո Ջրափրկարարները դուրս են բերել քաղաքացիներին և մոտորանավակը Յուրաքանչյուրի գործն ու նրանց դեմ ներկայացվող մեղադրանքները մեկը մյուսից անհեթեթ են Արեւելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոսի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել Այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Աբխազիայում զբոսաշրջիկը ժայռից ընկել է և մահացել


Բաքվի զորքը Վրաստանի սահմանին. ով է հրահրում բախումը

Ուշադրության կենտրոնում

Վրաստանի ադրբեջանաբնակ Մառնեուլի շրջանում վերականգնվել է ադրբեջանցի գործիչ Նարիմանովի արձանը: Նարիմանովը 1922-ին կարեւոր դեր է ունեցել Վրաստանի որոշ շրջաններ Ադրբեջանին փոխանցելու գործում: Թե այդ, թե պարզապես նրա կոմունիստա-խորհրդային անցյալի համատեքստում խիստ ուշագրավ է, որ Վրաստանում հնարավոր է դարձել այդպիսի հուշարձանի վերականգնումը:

Դա տեղի է ունեցել կորոնավիրուսի քողի տա՞կ, երբ Թբիլիսին գերադասել է այս շրջանում չգնալ կոնֆլիկտի թե Բաքվի, թե առավել եւս Մառնեուլի շրջանի ադրբեջանցիների հետ: Ի դեպ, հետաքրքիր է, որ Վրաստանի հենց այդ շրջանն էր կորոնավիրուսի մեծ օջախներից մեկը:

Օրեր առաջ համացանցում հայտնվեց տեղեկություն, որը Վրաստանի հատուկ ծառայության զեկույցի մասին էր: Ըստ այդմ, Վրաստանի հատուկ ծառայությունը արձանագրում է, որ կան շրջանակներ, որոնք փորձում են Կախեթի շրջանում հրահրել վրաց-ադրբեջանական բախում: Ադրբեջանական պրոպագանդան անմիջապես որսալով տեղեկությունը, փորձել էր հրապարակ նետել «թեզը», թե Վրաստանի հատուկ ծառայությունն ակնարկում է հայերին:

Իրականում սակայն, Ադրբեջանն իրեն մատնել է վաղուց, դեռեւս 2018 թվականից բավականին ագրեսիվ վարքագիծ դրսեւորելով Կախեթիի՝ վրաց-ադրբեջանական սահմանի ուղղությամբ: Խոսքն այն մասին չէ, որ Բաքվի պատմաբանները հայտարարել են, թե դրանք ադրբեջանական տարածքներ են, իսկ Թբիլիսին՝ ադրբեջանական քաղաք:

Բանն այն է, որ Բաքուն բավականին ագրեսիվ է եղել բառի բուն իմաստով: Եվ խոսքը դարձյալ միայն այն մասին չէ, որ արգելվում էր վրաց ուխտավորների մուտքը Գարեջիի վանական համալիրի տարածք, որը նրանք համարում են ոչ թե վրաց ուղղափառ, այլ այսպես ասած ալբանական հուշարձան: Բաքուն նաեւ սահմանապահ զորք է տեղակայել սահմանին: Մինչդեռ հայտնի է, որ իր ռազմա-տեխնիկական հագեցածությամբ Բաքվի սահմանապահ զորքը գրեթե չի տարբերվում ցամաքային բանակային ստորաբաժանումներից:

Ավելին, մի քանի ամիս առաջ եղան տեղեկություններ, արբանյակային լուսանկարով ուղեկցվող, որ ադրբեջանական զինուժը դիրքեր է վերցրել հենց Վրաստանի վարչական տարածքում:

Բաքուն իհարկե «գտածո» է համարում հայկական գործոնը՝ իբրեւ թե վրաց-ադրբեջանական հակամարտություն եւ բախում հրահրելու առումով: Իրականում խմբերը, որոնց մասին խոսում է Վրաստանի հատուկ ծառայությունը, եթե ադրբեջանական չեն, ապա թուրքական են եւ գործում են Ադրբեջանի պաշտոնական քաղաքականության հետ համակարգված: Բանն այն է, որ Բաքուն մեծացրել է ռազմական ներկայությունը Վրաստանի սահմանին, պատրաստվելով թերեւս «պաշտպանել» Վրաստանի տարածքում գտնվող ադրբեջանցիներին, երբ վրացիները կոնֆլիկտի մեջ կմտնեն նրանց հետո: Ահա դրա համար է պետք հրահրել այդ կոնֆլիկտը՝ Ադրբեջանին Վրաստանի տարածք ռազմական ներխուժման «լեգիտիմ» իրավունք տալու համար: Ադրբեջանն այդպիսով կարող է նաեւ կտրել Հայաստանի ճանապարհը, որ անցնում է Մառնեուլիով, միաժամանակ գերակա դիրքի հասնել Տավուշի նկատմամբ:

Ընդ որում բարդ է պատկերացնել, թե այդպիսի սցենարի պարագայում ինչ կլինի վիճակը Բաթումում, որտեղ եւս կա ադրբեջանա-թուրքական մեծ ներկայություն: Վատագույն դեպքում զուգահեռ լարումն էլ մյուս կողմից ներխուժման իրավունք կտա Թուրքիային, որն առավել եւս չի թաքցնում Բաթումի հանդեպ հավակնությունը:

Մեծ հաշվով, Հայաստանը միակն է ռեգիոնում, որին ամենեւին շահեկան չէ Վրաստանում այդօրինակ բախումնային իրողություններն ու զարգացումները: Մյուս կողմից, այդօրինակ սցենարներից ապահովագրվելու համար Վրաստանը չունի այլընտրանք, քան սերտ գործակցել ռեգիոնում միակ բնական դաշնակցի՝ Հայաստանի հետ, երկուստեք ավելի ամրանալու համար:

«Զանգեզուրի միջանցքը» Ռուսաստանին և Իրանին ճնշելու ամերիկյան ծրագիր է. Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդականԻրազեկում․ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ «ՂազՄունայԳազ»-ը փորձում է պիլոտային ռեժիմով արտադրել «կանաչ» ջրածինԳազամատակարարման վթարային դադարեցում որոշ հասցեներում Թրամփը կորցնում է համբերությունը. Ռուբիո Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումԻնչու՞ է ականջի հետևում գոյացություն առաջանում և ինչպե՞ս ազատվել դրանից Ջրափրկարարները դուրս են բերել քաղաքացիներին և մոտորանավակը Աղվեսասարի մոտ գտնվող լճում ձուկ բռնելիս տղամարդն էլեկտրահարվել ու մահացել է Յուրաքանչյուրի գործն ու նրանց դեմ ներկայացվող մեղադրանքները մեկը մյուսից անհեթեթ ենԱրեւելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոսի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել Այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Աբխազիայում զբոսաշրջիկը ժայռից ընկել է և մահացելՄեր տարածաշրջանի համար սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճանՕկուպացված Մարտակերտում, Շուշիում, Ասկերանում, Թալիշում և Շահումյանում հրդեհներ են Գորիսում շան կծածի 9 դեպք է գրանցվել մեկ ամսումԵրեւանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող «Zhong Tong» և «MAN» ավտուբուսները. կա 9 վիրավոր: «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուն միջազգային հեղինակավոր մրցույթում գրավել է 3-րդ մրցանակային տեղըԱրամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի կալանքի և ժողովրդավարության մասինԱնտարբերությունն ամենամեծ չարիքն է. Արսեն ԳրիգորյանՈւսանողներն իներտ և պասիվ են, պետք է դա հաղթահարել. Մենուա ՍողոմոնյանՊերովսկիտային արևային մարտկոցները սովորել են սարքերը սնուցել սենյակային լամպից. այժմ դրանք աշխատում են նույնիսկ լամպի տակ և չեն վախենում խոնավությունից Բաբկեն Պիպոյան․ «Սամվել Կարապետյանի ձերբակալությունը քաղաքական է, իսկ պետությունը փորձում է «աչքը հանել»՝ հոնքն ուղղելու փոխարեն» ՀԷՑ-ի զավթումն արդարացնելու հիմքեր են ստեղծում Սա այն ուղին է, որ ես անձամբ միշտ սատարել և խրախուսել եմ․ ԾառուկյանԻշխանությունները շարունակում են արցախցիների նկատմամբ հետապնդումները ՔՊ-ն կուսակցության ներսում հանձնախումբ է ստեղծում, որ զտի վարչության թեկնածուներին Փաշինյանական իշխանությունն անցել է տոտալ գաղտնալսումների Փաշինյանը պարզունակ խաբեբա պոպուլիստ է. Դավիթ ՍարգսյանԼրագրողների հերթական այցը Արծվանիկի պոչամբարԵթե նույն համառությամբ նվիրվեին միմյանց օգնելուն ու երկիրը զարգացնելուն, հնարավոր չէ պատկերացնել, թե ինչ բարձրունքների կհասցնեին Հայաստանն ու հային. Մհեր Ավետիսյան Համակարգային խնդիրների ստվերը ֆինանսական գործառնությունների իրականացման ոլորտում. «Փաստ» «Այս ամենը ինստիտուցիոնալ և համակարգային լուծումների բացակայության հետևանք է». «Փաստ» Թիրախում ոչ թե անձերը, այլ հենց Եկեղեցին է, նպատակը՝ կազմաքանդումը. «Փաստ» Արկածախնդրական քմահաճույքները՝ ծանրագույն հարված Հայաստանի տնտեսությանը և ներդրումային միջավայրին. «Փաստ» Իշխանությունների հակաեկեղեցական այս արշավում ամեն ինչ այդքան էլ «սահուն» չէ. «Փաստ» Հակակոռոպցիոն կոմիտեն ու դատախազությունը որոշել են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական վարույթ չնախաձեռնել. «Փաստ» ՔՊ «փիառչիկներն» էլ են խոստովանում, որ ՀԷՑ-ի «գործը» բացառապես քաղաքական է. «Փաստ» Հավատքի ու ժողովրդի դեմ. որքան հեռու կգնան իշխանությունները. «Փաստ» Քաղաքացին` «ՀայաՔվեի»` Արմավիրի գրասենյակի բացմանը Նիկոլի մեղքո´վ է հանձնվել և հայաթափվել Արցախը. Հրայր Կամենդատյան Իշխանությունները լուրջ պատմության մեջ ընկան. արբիտրաժային կոլապս (տեսանյութ) «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներն այցելեցին Մատենադարան «Կարծում էին՝ Ստոկհոլմյան արբիտրաժը պետք է իր պատիվը գցի ոմն մեկի քմահաճույքի համա՞ր». Թևան Պողոսյան Ինչպես զարգացնել ագրոոլորտը Հայաստանում. նոր հորիզոններ՝ ստարտափների համար Ռուսական բանակը ռումբ է նետել Խարկովի բժշկական հաստատության վրաՀաղթահարում ենք շոգը՝ ստանալով idcoin. Idram&IDBankԿաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների Ռուսաստանի Սարատովում արտակարգ դրություն է հայտարարվել բնակելի շենքի ողբերգական պայթյունից հետո Զելենսկին ստորագրել է օրենքներ ռազմական դրությունը և զորահավաքը 3 ամսով երկարաձգելու մասին
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված