Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Արշավիր Ղարամյանի հետ
ՔաղաքականությունԱնվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի հետ։
Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքների համար, կարևորել ձեռքբերումները, մաղթել առողջություն և եռանդ` պետականաշինության գործընթացում ներբերումները շարունակելու ակնկալիքներով։