Ամպրոպ, կարկուտ․ ինչ եղանակ կլինի այս օրերին Երեկվա որոշումը փաստացի ոչ թե պարզապես աշխատանքից մի քանի հոգու ազատման, այլ` ուսանողական կյանքի ապաազգայնացման մասին էր․ Էդուարդ Գալստյան Ինչո՞ւ է Նիկոլը նեղվում այս կարգախոսից. միգուցե Էրդողանն է վերջին հանդիպման ժամանակ հանձնարարել, որպեսզի այս թեման միանգամից փակվի. Արմեն Հովասափյան Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել Զալցբուրգի համալսարանի և Հայաստանի բուհերի միջև համագործակցության զարգացումը Հազարավոր հասցեներում ջուր չի լինի Համայն աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում ներդրում կատարելու դեպքում, ցանկացած պահի, կառավարության ղեկավարի ցուցումով, կարող են ունեզրկվել. Նաիրի Սարգսյան Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը Հայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի 3 հանդիպում Ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong»-ն ու «Mercedes»-ը Մեկնարկել է Փաշինյան-Ալիև առանձնազրույցը. Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները լքել են դահլիճը (տեսանյութ)


Գույքահարկի դրույքաչափերի փոփոխության հետևանքով շատերի համար նպատակահարմար չի լինի անշարժ գույքը պահելը և այն վաճառելու են նորաթուխ օլիգարխներին․ Թաթուլ Մանասերյան

Ուշադրության կենտրոնում

Գույքահարկի դրույքաչափերի փոփոխության հետևանքով ոչ միայն միջին խավի ներկայացուցիչները կտուժեն, այլ կարող են այնքան հարկել, որ նպատակահարմար չլինի անշարժ գույքը պահելը և մարդիկ վաճառեն իրենց գույքը նորաթուխ օլիգարխներին։ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:

Նրա խոսքով՝ ցանկացած օրենսդրական նախաձեռնություն պետք է ունենա իր սոցիալական և տնտեսական գինը։ «Սրա արդյունքում ոչ միայն միջին խավի ներկայացուցիչները կարող են տուժել, այլ կստացվի, որ օրինակ, այնքան կարող են հարկել, որ նպատակահարմար չլինի և մարդիկ հրաժարվեն իրենց գույքից, վաճառեն նորաթուխ օլիգարխներին, որոնք արդեն ծիլ են տալիս այս երկու տարվա ընթացքում։ Չվաստակած եկամուտները՝ պարգևավճարներ, գործուղումները և ստվերային եկամուտներ նույնպես։ Որևէ մեկը ՀՀ-ում միամիտ չէ կարծելու, որ 2018-ի մայիսից այս կողմ միայն հրեշտակներ եկան կառավարություն, իսկ սատանաներին այրեցին։ Այդպիսի միամտություն ոչ ոք չունի»,- նշեց նա։

Ստվերային եկամուտները, ըստ տնտեսագետի՝ պետք է նյութականացվեն, ինչպես անկախացումից հետո եղավ․ «Այդպես եղավ 1991-ին, երբ կոմունիստական որոշ ստվերային օլիգարխներ, այդ միջոցով կարողացան մասնավորեցնել բազմաթիվ գույք։ Հիմա նույնն է, տեսեք ինչ է ստացվում, այն մարդիկ, ովքեր ոչ միայն այսօր ձեռք են բերել, այլ ժառանգություն են ստացել իրենց ծնողներից նորմալ տուն, ստացվում է, որ նրանք իրավունք չունեն նորմալ պայմաններում ապրելու։ Նրանց ձեռքից ունեցվածք խլելն օրինականացվում է»,- ասաց Թաթուլ Մանասերյանը։

Հիշեցնենք, որ Կառավարությունը մայիսի 27-ի նիստում ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ 2021 թվականի հունվարի 1-ից գույքահարկը հաշվարկվելու է տվյալ գույքի ոչ թե կադաստրային, այլ շուկայականին մոտարկված արժեքի հիման վրա։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նախագծի ընդունման ժամանակ հայտարարել էր․ «Առաջարկվող փոփոխության արդյունքում ակնկալվում է, որ պոտենցիալը գույքային հարկերի հարկման մոտավորապես 4․3 անգամ առաջարկվող մոտեցման ընդունման դեպքում կաճի»:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Հայաստանում անշարժ գույքի հարկ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 0,2 տոկոս, իսկ եվրոպական մի շարք երկրների, Հայաստանին հարևան երկրների, ԵՏՄ անդամ երկրների, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրների շարքում 0․2 տոկոսից ցածր ցուցանիշ ունեն միայն Մոլդովան և Ինդոնեզիան: Օրինակ՝ Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է 1․1 տոկոս, Ռուսաստանում՝ 1․2 տոկոս, Մեծ Բրիտանիայում՝ 1․4 տոկոս, Ճապոնիայում՝ 1․9 տոկոս, Իսրայելում՝ 2 տոկոս, ԱՄՆ-ում՝ 2․7 տոկոս:

Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ սխալ է գույքահարկի համաշխարհային դրույքաչափերը ներկայացնելը, երբ Հայաստանում կենսամակարդակն անհամեմատ ցածր է։ Ըստ նրա՝ նման համեմատության համար, ՀՀ-ում մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը գոնե պետք է հասցնել համաշխարհային միջինին։

«Շատ ներողություն, բայց «ղալաթ» են անում։ Մենք հասե՞լ ենք այդ մակարդակին, ինչի՞ մասին ենք խոսում։ Նույնիսկ տարածաշրջանում «էշի ականջում» ենք, համեմատեք մեր հարևան երկրների հետ և կտեսնեք։ Ամոթ է, այդպիսի համեմատություններ չի կարելի անել, «լափառոշ» խոսակցություններով երկիր չեն ղեկավարում։ Ղեկավարում են տքնաջան աշխատանքով, այս մարդիկ սովոր են ընդամենը բռնել, նստեցնել, ասֆալտին փռել, սրանում մասնագիտացած են, բայց ի վիճակի չեն նոր արժեք ստեղծել։ Եվ նրանց իրենց մեթոդներով պետք է քշել։ Իրենք մարդկանց մեջ ատելություն սերմանելով ի վերջո դրան են հասնելու»,- ասաց Թաթուլ Մանասերյանը։

Գույքահարկի դրույքաչափերի փոփոխությունը և «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը, տնտեսագետի կարծիքով՝ փոխկապակցված են։  «Այստեղ դիտավորություն կա։ Ստացվում է, որ մարդիկ, որոնք ժամանակին անշարժ գույք են ձեռք բերել կամ ծնողներից ժառանգություն են ստացել, իրավունք չունեն այս օրենքի պարագայում ապրել նորմալ պայմաններում։ Այսօր 1/3-ից ավելին աղքատության շեմին է, բայց դրանց մեջ քիչ չեն մարդիկ, որոնք կարող եք հանդիպել, օրինակ, Երևանի Կենտրոնում։ Սա նշանակում է, որ ճնշումը պետք է ավելացնել և ակնհայտորեն մարդիկ ի վիճակի չեն լինելու այդ գույքահարկը մուծել»,- նշեց նա։

Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ և «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքով, և գույքահարկի դրույքաչափերով ներկայացվող մտահոգությունները հնարավոր էր լուծել արդեն գործող օրենսդրությամբ։

«Գործող օրենսդրությունը և´ նախորդ, և´ այս օրենքի դեպքում բոլոր հնարավորություններն ընձեռում է այդ մտահոգությունները փարատելու համար։ Մտածել, թե բոլորն ապուշ էին անկախացման տարիներին և չէին մտածում, որ ապօրինի ձեռք բերված գույք կա և կարելի է դա բռնագանձել, դա բնականաբար միամտություն կլինի։ Բոլոր կառավարությունները, որքան էլ մենք քննադատենք նրանց, յուրօրինակ մի մրցույթ են կարծես ունեցել՝ մեկի մեկից ավելի լավը երևալու և ավելի արդարամիտ լինելու, ժողովրդի համար ինչ-որ բան անելու։ Թեկուզ այդ տեսանկյունից ամեն մեկն ինչ-որ մի քար դրել է օրենսդրության մեջ և նույնը շքեղության հարկը կամ պրոգրեսիվ գույքահարկի մոդելը, վաղուց կա գործող օրենսդրության մեջ»,- ասաց նա։

Փաշինյանն աղաղակող հանցանքներ է գործում ընդդեմ Հայոց եկեղեցու. Ավետիք ՉալաբյանԱմպրոպ, կարկուտ․ ինչ եղանակ կլինի այս օրերինԵրեկվա որոշումը փաստացի ոչ թե պարզապես աշխատանքից մի քանի հոգու ազատման, այլ` ուսանողական կյանքի ապաազգայնացման մասին էր․ Էդուարդ ԳալստյանԻնչո՞ւ է Նիկոլը նեղվում այս կարգախոսից. միգուցե Էրդողանն է վերջին հանդիպման ժամանակ հանձնարարել, որպեսզի այս թեման միանգամից փակվի. Արմեն Հովասափյան Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել Զալցբուրգի համալսարանի և Հայաստանի բուհերի միջև համագործակցության զարգացումը Հազարավոր հասցեներում ջուր չի լինի Համայն աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում ներդրում կատարելու դեպքում, ցանկացած պահի, կառավարության ղեկավարի ցուցումով, կարող են ունեզրկվել. Նաիրի ՍարգսյանՀրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակըՀայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի 3 հանդիպում Ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong»-ն ու «Mercedes»-ըՄեկնարկել է Փաշինյան-Ալիև առանձնազրույցը. Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները լքել են դահլիճը (տեսանյութ) Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարում է բաց աճուրդ «դասական» փուլերովԳեղամ Մանուկյանի որդուն ձերբակալել են Մեզ ստիպում են սաբոտաժ անել Հայաստանի դեմ. Աննա Կոստանյան ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության մասին Գազ չի լինելու մինչեւ երեկո․ հասցեներ Այն մասին, թե ինչ է սպասում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա անձնապես գրոհելու դեպքում․ Ավետիք ՉալաբյանՊաշտպանված էկոհամակարգ՝ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ. FPWC-ն և Ucom-ը միավորում են ուժերը Մեզ պետք են կիրթ, բանիմաց, երիտասարդ քաղաքական գործիչներ. քաղաքացիԹրքահաճո վարչախումբը բոլոր ուղղություններով հուսահատ քայլեր է ձեռնարկում, փորձելով հնարավորն ու անհնարինն անել՝ փրկելու սեփական խորտակվող նավը. Ա. Չալաբյան Հայաստանյան կառավարչի ու Ալիևի պատվիրակությունների հադիպմանը հատկապես աչք ծակող էր ԱԽ քարտուղարի ժպտերես դեմքը, ով հայրենի Մարտունին բարեհաջող ադրբեջանցիներին հանձնելուց հետո ինքնագոհ վայելում է «վաստակած» պաշտոնը. Տիգրան Աբրահամյան ԱԱԾ-ն հափշտակել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը` բռնություն կիրառելով. նա մանրամասներ է պատմում ԱԱԾ դիմակավորված խումբը ներխուժել է Գեղամ Մանուկյանի տուն«Գիշերվա կեսին զանգերից, նամակներից փոթորկվեցի՝ արշավ են նախաձեռնելու Մայր Աթոռի դեմ».Հայր Ասողիկ «Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ» Կառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ» «Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ» Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ» Պետությունը կրկին հարվածում է բիզնեսին. թիրախում այս անգամ կառուցապատողներն են. «Փաստ» 300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին է. «Փաստ» Փաշինյանը հանձնարարել է ուժեղացնել ճնշումները. «Փաստ» Ինչպե՞ս են քաղաքական ուժերը դիրքավորվում հակաեկեղեցական այս արշավի շրջանակներում. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Նոր ընդիմություն է հարկավոր․ Մհեր ԱվետիսյանՏեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըՌԴ օմբուդսմենը Բաքվից պատասխան չի ստացել Ադրբեջանում ռուսաստանցիների դաժան ձերբակալման առնչությամբՈ՞րն է Էրդողան-Ալիև-Փաշինյան եռամիասնության նպատակը Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության նախարարը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են անվտանգության հարցեր Հրդեհ Վեդի քաղաքում. այրվել են ավտոմեքենա, էլեկտրական հեծանիվ, գույք Ջրհեղեղից մեկ տարի անց Ալավերդիում նույն վիճակն է. Ռոման Դավթյան 49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտ․ մանրամասներ Վերականգնվող աղբյուրները 2024 թվականին արտադրել են ԵՄ-ի էլեկտրաէներգիայի կեսը Ալիեւն աշխատանքային այցով ժամանել է ԱՄԷ Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վիրավորները ոստիկանության ծառայողներ են Փորձառու օպերատոր Մհեր Հովսեփյանը հաջողությամբ շահագործում է հզոր հանքային CAT 60/40 ապարաբարձիչըՊատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդության քննությունն ավարտվել է Ամեն ինչ անելու ենք, որ Փաշինյանը դատվի իր արարքների համար. Արամ Պետրոսյան ՌԴ-ն իր քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն. ԱԳՆՉփորձե´ք գրոհել եկեղեցու վրա, դուք դրա իրավունքը չունեք. Ավետիք Չալաբյան «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված