Ինչ է հայտնաբերվել իմ տան խուզարկության արդյունքում․ Քոչարյան (տեսանյութ) Եղիշե Մելիքյան․ Համոզված եմ՝ տանը կհաղթենք Պետք է կոտրել Փաշինյանի բռնապետության շղթաները. Դավիթ Սարգսյան «Գարաժ Մաստերս Մոլ»-ի տարածքում տեղի ունեցած վեճի մասնակիցներից մեկը արնահոսող վերքով տեղափոխվել է հիվանդանոց Անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ. ինչ եղանակ է սպասվում Փաշինյանի հաջորդ թիրախը կրկեսն է Ձախողված հանդիպում, արտապատվիրակված ինքնիշխանություն Փաշինյանը մտադիր է փակել ՀՅԴ-ն ԶՊՄԿ-ի լեռնահատկացման ակտով սահմանված տարածքում հողային աշխատանքների ընթացքում բացառիկ դամբարանադաշտ է բացահայտվել Զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է


Մենք այսօր իսկապես հումանիտար աղետի մեջ ենք. հայտարարություն

Ուշադրության կենտրոնում

Մենք սատարում ենք կառավարության և վարչապետ Փաշինյանի կոչերին և հորդորներին՝ անվերապահորեն կրել դիմակներ և չվտանգել սեփական և այլոց կյանքերը։

Միևնույն ժամանակ մենք կառավարությանը և վարչապետ Փաշինյանին ուղղում ենք հետևյալ հարցերը.

1.Մայիսի 6-ին հրապարակվեց մի մեծ խումբ գործիչների կոչը, որտեղ զգուշացվում էր, որ այդ պահին անպատրաստ ենք սահմանափակումների թուլացմանը, որ դա հղի է լուրջ վտանգներով։ Կոչի առանցքն էր՝ լրջորեն նախապատրաստվել, հետո միայն գնալ թուլացումների։ Դուք չլսեցիք, դուք չարձագանքեցիք, դուք անտեսեցիք։ Դրա գինը հազարավոր նոր հիվանդներն են, մի քանի տասնյակ մեր հայրենակիցների մահերը։ Ինչո՞ւ արեցիք այդպես։

2.Վերջին օրերին վարչապետը, կառավարությունը անընդհատ կոչ են անում՝ կրել դիմակներ, կառավարության անունից շրջիկ մեքենաները փողոցներում անդադար հնչեցնում են նույն հորդորը՝ կրել դիմակներ, ինչն իսկապես կարող է փրկել կյանքեր։ Մայիսի 6-ին հրապարակված կոչի «Դ» կետը սահմանում էր. Հանրային կյանքի կանոնակարգման հստակ և խիստ պայմանների սահմանում՝ հանրային վայրերում դիմակների պարտադիր կրում, սոցիալական հեռավորության պահպանում, փողոցներում խմբային զբոսանքների արգելում և այլն։ Դուք դա սկսեցիք անել 3 շաբաթ ուշացումով։ Դա պետք էր անել անհապաղ։ Կառավարությունն ընդունու՞մ է, որ իր մեծ սխալի պատճառով է այսօրվա ծանրագույն վիճակը։

3.Մայիսի 6-ի հայտարարության «Բ» կետը վերաբերում էր հիվանդանոցային բավարար ռեզերվային մահճակալների ապահովմանը։ Ակնհայտ էր, որ առանց նախապատրաստվելու սահմանափակումների թուլացումը բերելու է հիվանդների կտրուկ աճի և հիվանդանոցային հնարավորությունների կտրուկ անբավարարության։ Դուք այսօր խոսում եք գրեթե սպառված ռեանիմացիոն հնարավորությունների մասին։ Զգո՞ւմ եք, որ սա ձեր կողմից չարված քայլերի արդյունքն է։

4.Ձեզ մշտապես զգուշացրել են, որ պետք է գնալ տեստավորումների քանակի էական աճի։ Հայաստանը փոքր երկիր է, և տեստավորումների քանակը մեծացնելով՝ կարելի է ստանալ թե՛ օբյեկտիվ պատկերը, և թե՛ վարակի տարածման պայքարում կարևոր ինֆորմացիա։ Դուք գիտակցու՞մ եք, որ, տապալելով այս ուղղությունը, ստացել ենք անկառավարելի վիճակ, և ձեր խոսքերով՝ վարակն ամենուր է։ Օրական մոտ 1000 տեստի ցուցանիշը, որն այօր կատարվում է Հայաստանում, պարզապես անլուրջ մոտեցում է, և նաև դա է ընկած ծայրահեղ ծանր վիճակի հիմքում։ Դուք պարտավոր էիք ձեռք բերել, խնդրել, ցանկացած եղանակով Հայաստան բերել մեծ քանակի տեստեր և համապատասխան հզորություններ, և չէր լինի այսօրվա ողբերգական իրականությունը, երբ համատարած մերժում եք իսկապես տեստի կարիք ունեցող մարդկանց՝ «ցուցումներ չկան» դատարկ ձևակերպմամբ։ Դուք գիտակցո՞ւմ եք, որ տեստերի սակավության պատճառով մենք ունենք հիվանդների և մահերի նման թիվ։

5.Վերջին օրերին փողոցներով շրջող մեքենանաներից հնչում է կոչ, որը սկսվում է «ուշադրություն, խոսում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» նախադասությամբ։ Բայց շատ ավելի կարևոր է՝ «ինչի՞ մասին է լռել և լռում կառավարությունը» հարցը։ Ինչո՞ւ եք լռել, երբ ձեզ փորձել են օգնել, հուշել։ Խոսելու դեֆիցիտ այս կառավարությունը երբեք չի ունեցել, բայց լռելու և տապալելու գինը հազարավոր վտանգված կյանքերն են։

Մենք այսօր իսկապես հումանիտար աղետի մեջ ենք՝ կառավարության կոպիտ սխալների, անգործության և հասարակության ցածր գիտակցության պատճառով։ Նույնիսկ այս պայմաններում կառավարությունը շարունակում է հապաղել։

Մենք կոչ են անում հանրության գիտակից շերտերին՝ ճնշումներ գործադրել կառավարության վրա.

1/ Սահմանել խիստ կարանտին

2/ Դիմել միջազգային օգնության խնդրանքով. Հայաստանին պետք են համաճարակի դեմ պայքարի մասնագետներ, պետք են դաշտային հոսպիտալներ, բուժսարքավորումներ, բժիշկներ, տեստեր, դեղորայք։ Շտապ։

Կառավարությունը դարձյալ կարող է չլսել այլոց խորհուրդները, կոչերը՝ ինչպես 20 օր առաջ և վերջին երկու տարում ընդհանրապես՝ համարելով, որ դա իր վարկանիշի վրա կարող է ազդել։ Հիմա վարկանիշի մասին մտածելու ժամանակ չէ, հիմա հաշվարկը գնում է մեր հարազատների, ընկերների, բոլոր քաղաքացիների առողջության և կյանքերի շուրջ։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Ինչ է հայտնաբերվել իմ տան խուզարկության արդյունքում․ Քոչարյան (տեսանյութ) Եղիշե Մելիքյան․ Համոզված եմ՝ տանը կհաղթենքՊետք է կոտրել Փաշինյանի բռնապետության շղթաները. Դավիթ Սարգսյան «Գարաժ Մաստերս Մոլ»-ի տարածքում տեղի ունեցած վեճի մասնակիցներից մեկը արնահոսող վերքով տեղափոխվել է հիվանդանոց Անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ. ինչ եղանակ է սպասվում Փաշինյանի հաջորդ թիրախը կրկեսն է Ձախողված հանդիպում, արտապատվիրակված ինքնիշխանություն Փաշինյանը մտադիր է փակել ՀՅԴ-ն ԶՊՄԿ-ի լեռնահատկացման ակտով սահմանված տարածքում հողային աշխատանքների ընթացքում բացառիկ դամբարանադաշտ է բացահայտվել Զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է Արտակարգ դեպք՝ Երևանում, վիճաբանության հետևանքով մեկը մարմնական վնաuվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա ՔվինինՆոր մանրամասներ hրազենային վնաuվածք uտացած զինծառայողի առողջական վիճակից Նոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ում Մեքենան վրաերթի է ենթարկել անցումի մոտ ուշաթափված տղամարդու, որը հետո մաhացել է. ՌԴ Ռազմաբազայում վրա են հասել կրակոցի ձայներից․ 23-ամյա զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր էՀանեք հաշվիչները․ Զախարովան առաջարկել է հաշվել՝ ով ինչքան պարտք ունի Ռուսաստանին Ջուր չի լինի որոշ հասցեներում Միայն թուրքը նման կերպ կվարվի մեր եկեղեցու հետ. քաղաքացի Փաշինյանի ձեռքի տակ կան Թուրքիայի և Ադրբեջանի համար անցանկալի անձանց անունները. թիրախում նրանք են Սյունիքի մարզում շինություններից մեկի բազալտե եզրաքարն ընկել է 7-ամյա տղայի վրա․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Աշխարհահռչակ ջութակահար Վադիմ Ռեպինը կժամանի Հայաստան` մասնակցելու Kapan Fest 2025–ին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ինՈստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս արտադատական կարգով վերցրեց․ Հովհաննես ՔոչարյանԿարծում եմ ՀՅԴ-ից հետո հաջորդը թիրախում են օրինական զենք ունեցող և զենքին տիրապետող «ազգային» հայերն ու ռազմամարզական կազմակերպությունները․ Աննա ԿոստանյանԲաց նամակ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին․ Խաչիկ ԱբաջյանԶապորոժիեում գործարկվել է ևս մեկ հիբրիդային արևային էլեկտրակայան Այս վարչախումբն անգամ իր ներկայությամբ է պղծում եկեղեցին. Մենուա Սողոմոնյան Դանակաhարություն գազալցակայանում, ձերբակալված կա Մարդկային ոսկորներ, նիզակ Ողջի գետի ափին բացառիկ դամբարանադաշտ է հայտնաբերվել (տեսանյութ) Նիկոլին հեռացնել հնարավոր է միայն «հատուկ գործողությամբ»՝ իմպիչմենտով, այլ «կտեր» մի' տվեք. Մամիջանյան Խոշոր ու ողբերգական վթար, 4 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվել․ Ղրիմ Ես համոզված եմ, որ ձեր սերունդը կանի ամեն ինչ, որ չկորցնի Հայաստանի Հանրապետությունը․ Մհեր ԱվետիսյանԻ՞նչ է տեղի ունեցել Աբու-Դաբիում․ Մենուա Սողոմոնյան«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար Լարված իրավիճակ՝ Արմավիրում. գյուղի կենտրոնական փողոցում են հավաքվել մեծ թվով ծաղկավաճառներ Մնացական Սաֆարյանը հայ ժողովրդի անունից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սկզբունքը ոտնահարող հայտարարությամբ է հանդես եկել. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը, նրա կինն ու կուսակիցները խախտել են Քրեական օրենսգիրքը. Արամ ՊետրոսյանԻնչպե՞ս է զորավարժադաշտում վիրավnրված զիվորների առողջական վիճակը Ալիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի բանագնացի հետ Նոր տեղեկություններ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումիցՓաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Սամվել Կարապետյանի և Բագրատ Սրբազանի ուշագրավ մարտավարությունը Իշխանությունը վերացնում է դիմադրության օջախները Փաշինյանը մտադիր է փակել ռուսական ԶԼՄ-ները Հայաստանում ՍԴ-ն գրեթե լիովին անցավ Փաշինյանի ձեռքը Շուտով Փաշինյանը կսկսի պատմել, թե ինչ հրաշք բան է միջանցքը, թե ինչ անպետք, դարն ապրած բան է ինքնիշխանությունը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն աղաղակող հանցանքներ է գործում ընդդեմ Հայոց եկեղեցու. Ավետիք ՉալաբյանԱմպրոպ, կարկուտ․ ինչ եղանակ կլինի այս օրերինԵրեկվա որոշումը փաստացի ոչ թե պարզապես աշխատանքից մի քանի հոգու ազատման, այլ` ուսանողական կյանքի ապաազգայնացման մասին էր․ Էդուարդ Գալստյան
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված