Նեթանյահուն «արտակարգ բարդ և լարված» զրույց է ունեցել Թրամփի հետ. Ynet Քուշները կառուցողական է անվանել Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների առաջին օրը «Ռեալ»-ի առանցքային ֆուտբոլիստը կրկին կարող է դուրս մնալ Ֆրանսիայի հավաքականի կազմից Կորեայի Հանրապետությունում ավտոբուսը բшխվել է 32 ավտոմեքենայի. կան տnւժածներ Լույս չի լինելու Ճապոնիան պլանավորում է կրճատել զորքերի պաշտոնական քանակը Իսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ Պենտագոնը ցանկանում է 2027 թվականին ավելացնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը Թրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ Մոսկվայում մեկնարկում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը․ օրակարգում նաև Հայաստանի հարցն է

Լիլիթ Մուրադյան. «Մեր տանը վերջին խոսքը Վահեինն է»

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանի ոճին BlogNews.am-ն անդրադարձել է։ Այս անգամ նրա հետ խոսել ենք ընտանիքի, կարիերայի, Յանա Դանիելյանի հետ վեճի մասին խոսակցությունների ու այլ թեմաների մասին։

-Լիլիթ, հեռուստատեսային ի՞նչ ճանապարհ եք կանխատեսում Ձեզ համար։

-Չլինել ծեծված դեմք և լինել լավ լրագրող, լավ հաղորդավար։ Իմ գերնպատակը երևալը չէ, թեև դա հաճելի է։ Ամեն ինչին կա չափ, որն անցնելու դեպքում քեզ սկսում են չսիրել։ Ես չեմ ստի ու ասեմ, թե մեծ ճանապարհ եմ տեսնում, որովհետև բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանը փոքր երկիր է, հեռուստատեսային ոլորտը շատ սուղ է, ու իմաստ չունի խոսել ինչ-որ անիրական երազանքների մասին։ Եթե ասեմ՝ հետագայում գնալու եմ արտերկիր ու դառնամ հայտնի լրագրող, սուտ կլինի։ Հարցն այն չէ, որ չեմ կարող, ուղղակի ես շատ եմ սիրում այն, ինչ ինձ շրջապատում է՝ իմ ընտանիքը, ամուսինը, տունը. աշխարհի ամենամեծ հաջողությունն ինձ չէր ստիպի թողնել այս ամենն ու վազել երազանքիս հետևից։

Այստեղ ես փորձում եմ դառնալ լավ հաղորդավար։ «Առավոտ լուսոն» տեղեկատվական-ժամանցային ծրագիր է ու քեզ չի դնում կաղապարների մեջ։ Ես այս տարիներին հնարավորություն ունեցա հարցազրույցներ անել այնպիսի մարդկանց հետ, որ չէի կարողանա անել, եթե ունենայի իմ հեղինակային հաղորդումը, թեև դա ևս լինելու է։

-Ձեր ամուսինը նույնպե՞ս իր ապագան չի տեսնում արտերկրում։

-Իմ ամուսինն աշխարհի ամենալավ ամուսինն է. երբեք իր կարծիքը չի պարտադրում ինձ։ Եթե ես հասկանամ, որ ամուսնուս հետագա գործունեությունը և մեր ընտանիքի ապագան կախված է իր՝ արտերկիր մեկնելուց, բնականաբար, ամեն ինչ կթողնեմ ու կգնամ իր հետ։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրի կյանքում էլ լինում է մի պահ, երբ ասում է՝ ամեն ինչից հոգնել եմ, գնալու եմ էստեղից։ Ասում են՝ լավ է էնտեղ, որտեղ մենք չկանք, բայց դա հարցի լուծում չէ։ Մենք շատ կապված ենք մեր ընտանիքների հետ։ Այն, որ դու գիտես՝ քո բոլոր հարազատներն ընդամենը տասը րոպե հեռավորության վրա են գտնվում, ուժ է տալիս։ Ես կարիերիստ, մաքսիմալիստ մադկանցից չեմ, որ գնամ միայնակ, 100 դոլարով մեկ ամիս ապրեմ հանուն այն բանի, որ մի օր հաջողության կհասնեմ։ Ես չափից շատ եմ սիրում իմ կոմֆորտը և հոգեկան հանգսությունը։ Չեմ կարծում՝ դրսում այդքան հանգիստ կլինեմ։ Սակայն չեմ ուզում հիմա ամպագոռգոռ խոսել։ Իհարկե, եթե շատ լավ առաջարկ լինի, գուցե և գնանք։

 

Լուսանկարը՝ Խանդութ Պարույրյանի

-Ասացիք, որ կլինի Ձեր հեղինակային հաղորդումը։ Կմանրամասնե՞ք։

-Կան նախագծեր, որոնք քննարկվել են և եթերում կլինեն հաջորդ եթերաշրջանում։ Այս պահին դեռ հստակ չէ և ավելին ասել չեմ կարող։

-Որպես հաղորդավարուհի ո՞րն եք համարում Ձեր թերությունը։

-Շատ են։ Ես ամեն օր տուն գնալուց հետո նայում եմ մեր, հաջորդ օրը՝ մեր գործընկերների եթերները։ Հնարավոր է՝ մի նախադասության մեջ մի քանի անգամ կրկնեմ նույն բառը, ինչն ինձ հանում է հունից, սակայն ուզում եմ բոլորին հիշեցնել, որ դա ուղիղ եթեր է։

-Իսկ ո՞րն եք համարում Ձեր առավելությունը։

-Սուտ կլինի, որ ասեմ՝ աշխատասեր եմ, բայց շատ պնդաճակատ եմ ու կարողանում եմ հասնել իմ նպատակին։

-Ցանկացած գնո՞վ։

-Չէ։ Երբեք չեմ ցանկանա ինչ-որ բանի հասնել ուրիշին վատություն անելով, բայց ուշ թե շուտ կհասնեմ նպատակիս։

Լուսանկարը՝ Խանդութ Պարույրյանի

-Դուք քանիցս նշել եք, որ բավականին բարդ բնավորություն ունեք։ Ո՞րն է Ձեր բնավորության ամենաբարդ գիծը։

-Ես հետ եմ վերցնում իմ խոսքերը։) Բոլորը ֆիքսվել են իմ այդ արտահայտության վրա, որովհետև իմ այդ հարցազրույցում ես եղա ավելի անկեղծ, քան կլինեն շատ-շատերը։ Յուրաքանչյուր ոք դիմացինի համար ունի բարդ բնավորություն։ Իմ ամուսինն ինձ համար աշխարհի ամենաթանկ մարդն է, բայց ինձ թվում է, որ ինքը շատ բարդ բնավորություն ունի, որովհետև ինչպես ասում են՝ «у каждого свои тараканы в голове»։ Հաճախ իմ կտրուկ լինելը ձևակերպվում է իբրև բարդ բնավորություն։

-Կա՞ մի բան, որ կուզեք փոխել, շտկել Ձեր բնավորոթյան մեջ։

-Ոչ։

-Նշեցիք, որ Վահեն էլ իր բարդություններն ունի։ Ո՞րն է նրա բնավորության ամենաբարդ գիծը։

-Մարդու հետ անընդհատ շփվելով՝ նոր բաներ ես բացահայտում։ Ոչ ոք պարտավոր չէ ամեն բան անել այնպես, որ դիմացինին դուր գա։ Եթե ես փորձեմ ինչ-որ բան փոխել իմ ամուսնու կամ իմ մեջ, կնշանակի, որ ես չեմ սիրի նրան այնպիսին, ինչպիսին սիրել եմ կամ չեմ լինի այն, ինչ կամ։ Իհարկե, ընտանիքում սկսում ես կոմպրոմիսի գնալ, օրինակ՝ ես գիտեմ, որ տվյալ բանը Վահեին զայրացնում է, չեմ անում, բայց դա չի նշանակում, որ ես փոխեցի իմ բնավորությունը, ուղղակի ձեռք ես բերում «քթածակ» ու փորձում ես այնպես անել, որ ավելորդ խնդիրներ չլինեն։

 

-Թվում է՝ Դուք քիչ կոմպրոմիսային մարդ եք, սակայն կարծիք կա, որ Վահեն այս առումով ազդեցություն է ունեցել Ձեզ վրա և ավելի կոմպրոմիսային եք դարձել։

-Այո, եթե մարդն ունի բնավորություն, տեսակ ու կարծիք, պետք է հավատարիմ մնա դրան։

Վահեն ինձ չի փոխել, Վահեն իմ կյանքի ամենաուրախ, ամենալուսավոր «ամենան» է։ Մենք ի սկզբանե իրար շատ նման ենք եղել, նույնիսկ հորոսկոպի նույն նշանի տակ ենք ծնվել։ Թեև պիտի նշեմ, որ այդ նմանությունները միշտ բերում են կոնֆլիկտի. մեզանից յուրաքանչյուրը միշտ մտածում է, որ ճիշտ է։ Հաճախ մենք նույն բանի մասին տարբեր լեզուներով ենք խոսում ու չենք հասցնում հասկանալ, որ խոսքը նույն բանի մասին է։

Ոչ թե Վահեն է ինձ փոխել, այլ ամուսնությունն է մարդուն շատ փոխում, իհարկե Վահեի ազդեցությունն էլ կա ինձ վրա։ Նախկինում ես շատ կտրուկ ու ամբիցիոզ էի, իսկ այսօր հարցնում եմ Վահեի կարծիքն, ու եթե նա ասի՝ մի արա, չեմ անի։ Մեզանից յուրաքանչյուրը շատ է փոխել մյուսին։ Դա այլ բան է։

-Տեսակով լիդե՞ր եք։

-Այո։

-Ընտանեկան կյանքում դա խանգարո՞ւմ է։

-Ոչ։ Ես չեմ փորձում իմ լիդեր լինելն ինչ-որ կերպ ցույց տալ ընտանիքում։ Ես միշտ լիդեր եմ եղել, որովհետև տեսակով էդպիսին եմ, իսկ տանը կա տղամարդ, ու վերջին խոսքն իրենն է։ Թեև մեր տանը նման բան էլ չկա, մեզ մոտ շատ լավ, առողջ հարաբերություններ են։ Իհարկե, կա նաև մի բան, որ տանը գլուխը տղամարդն է, պարանոցը՝ կինը, սակայն եթե տեսակով լիդեր կինը փորձի իր լիդերությունը ցույց տալ նաև տանն ու ընտանիքում, նրա ընտանիքը երկար կյանք չի ունենա։

 

-Դուք միշտ ասում եք, որ հնարավոր չէ միշտ երջանիկ լինել։ Այս պահին Ձեզ ի՞նչն է խանգարում լիարժեք երջանիկ լինել։

-Ոչինչ։ Պետք չէ անընդհատ փնտրել երջանկություն, եթե ուզում ես երջանիկ լինել, եղիր այդպիսին։ Ես երևի ավելի հստակեցնեմ՝ ուրախ լինել և երջանիկ լինել տարբեր բաներ են։ Ես այսօր չեմ կարող ասել, թե շատ ուրախ եմ, բայց ես երջանիկ եմ. ինձ ոչինչ չի խանգարում երջանիկ լինել։ Եթե սպասես, երբեք երջանիկ չես լինի։ Հաջողակ մարդն արդեն երջանիկ է, բայց այդ զգացողությունը պահեր է տևում։

-Երբ Հայաստանում ընտանիք է կազմվում, բոլորը սպասում են այդ ընտանիքի համալրման մասին լուրին։ Դուք պլանավորո՞ւմ եք առաջիկայում երեխա ունենալ կամ չունենալ, թե՞ այն զույգերի շարքին եք դասվում, ովքեր կարծում են, որ դա պլանավորելու բան չէ։

-Եթե ուզում ես ծիծաղեցնել Աստծուն, պատմիր նրան քո պլանների ամասին։ Ամեն բան Աստծո Ձեռքին է։

-Վերջերս հրապարում եղավ, որ Ձեր քիթը վիրահատության կարիք ունի։ Դուք հա՞շտ եք Ձեր արտաքինի հետ, թե՞ կան բաներ, որոնք կցանկանայիք փոխել։

- Ես երբեք ուշադրության պակաս չեմ զգացել՝ սկսած դպրոցից։ Ինձ սիրել են, թե՝ ոչ, դա արդեն սուբյեկտիվ է։ Յուրաքանչյուրի մոտ էլ լինում են օրեր, երբ մեզ թվում է, որ ինչ-որ բան այն չէ, բայց ես երբեք չեմ ընկնում իմ արտաքինի հետևից։ Մի պահ կար, երբ կենտրոնացել էի, ինչպես ընթերցողներն են ասում, իմ մեեեեծ քթի վրա։

Ես համարում եմ, որ բավականին գեղեցիկ ամուսին ունեմ ու էլ չեմ տառապում մտքով, թե ինչն ինձ դուր չի գալիս իմ արտաքինի մեջ։ Եթե ունեմ նման ամուսին, երևի իր դուրն ամեն ինչ եկել է։

 

Լուսանկարը՝ Խանդութ Պարույրյանի

-Այսինքն՝ պլաստիկ վիրահատության չե՞ք գնա։

-Կփորձեմ հնարավորինս երկար երիտասարդ մնալ, բայց չեմ փոխի շուրթերս, քիթս։

-Խոսակցություններ կան, որ Դուք և հաղորդավարուհի Յանա Դանիելյանը վիճել եք և նախկինի պես մտերիմ չեք։

-Իմ և Յանա Դանիելյանի միջև երբեք վեճ չի եղել։

-Հիմա նախկինի պես մտերի՞մ եք։

-Ոչ, բայց դրա պատճառը վեճը չէ։ Երբ ամեն մարդ ստեղծում է իր ընտանիքը, շատ դժվար է նույն մտերմությունը պահել բոլորի հետ։ Նա ունի իր ընտանիքը՝ ամուսին, շատ սիրուն աղջիկ ու աշխատանք։ Ես ունեմ իմ ամուսինը, ընտանիքն ու աշխատանքը։ Չենք կարողանում առաջվա պես հաճախ հանդիպել, շփվել, բայց ծիծաղելի է ասել, որ վիճել ենք։

-Այժմ ընկերուհինե՞ր եք թե՞ ոչ։

-Ես և Յանա Դանիելյանը եղել ենք շատ լավ գործընկերուհիներ, որից հետո եղել ենք շատ լավ ընկերուհիներ, կարծում եմ՝ հիմա էլ շատ լավ մտերիմներ ենք։

 

-Ինչ-որ բան կցանկանա՞ք ավելացնել։

-Ես հարգում եմ բոլոր ընթերցողներին, բոլոր նրանց, ովքեր ունեն իրենց կարծիքը։ Խոսքս ուղղում եմ տարիքով ավելի մեծ ընթերցողներին. եթե դուք չեք սիրում ինչ-որ մեկին, մի սիրեք, պարտավոր չեք սիրել, եթե ձեզ տանջում է հարցը, թե ոնց կարող էր Վահեի պես սիրուն տղան «առնել» աշխարհի ամենագեշ աղջկան, որը ես եմ, ես կիսում եմ ձեր վիշտը, բայց ակնհայտ ցույց տալ նախանձը ծիծաղելի է։ Երբ ինչ-որ մեկի համար այս կամ այն մարդը հետաքրքիր չէ, նա շրջանցում է այդ մարդուն։ Ժամանակին կարդում էի բոլոր մեկնաբանություններն ու նույնիսկ լացում, հիմա Վահեն թույլ չի տալիս, որ կարդամ։

Ինձ համար այնքան ցավալի չէ, երբ 16-17 տարեկան աղջիկն է գրում, որ ես գեշ եմ, գոռոզ ու ինքնասիրահարված, որքան այն, երբ դա գրում է հասուն, մայրիկիս, տատիկիս տարիքի կինը, ով ունի երեխաներ։ Երիտասարդ աղջիկներին չար, անեծքի հավասար բաներ գրելն ուղղակի ամոթ է։ Այդ մեկնաբանություններից մեզանից ոչ ոք ո՛չ դժբախտանում է, ո՛չ էլ տգեղանում։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Նեթանյահուն «արտակարգ բարդ և լարված» զրույց է ունեցել Թրամփի հետ. YnetՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանՔուշները կառուցողական է անվանել Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների առաջին օրը«Ռեալ»-ի առանցքային ֆուտբոլիստը կրկին կարող է դուրս մնալ Ֆրանսիայի հավաքականի կազմիցԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԿորեայի Հանրապետությունում ավտոբուսը բшխվել է 32 ավտոմեքենայի. կան տnւժածներԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացԼույս չի լինելուՃապոնիան պլանավորում է կրճատել զորքերի պաշտոնական քանակըԻսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլՊենտագոնը ցանկանում է 2027 թվականին ավելացնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումըԹրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջՄոսկվայում մեկնարկում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը․ օրակարգում նաև Հայաստանի հարցն էՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն Մարուքյան9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԵլիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումըԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն ՄնացականյանԱրսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները հանդիպմանն ընդգծել են Կիևի անվտանգության երաշխիքների կարևորությունըՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանՌոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունըՖիցոն «շանտաժ» է որակել Մերցի՝ Ուկրաինային ֆինանսավորելու պահանջըԵվրոպացիների մասնակցությունն Աբու Դաբիի բանակցություններին նախատեսված չէ, թող նստեն հյուրանոցում․ ԼավրովՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար
Ամենադիտված