ՀՀ առողջապահության նախարարը ներողություն է խնդրել Վրաստանից
Հասարակություն- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
ՀՀ առողջապահության նախարարությունը դիվանագիտական ուղիներով իր ափսոսանքն է հայտնել պաշտոնական Թբիլիսիին՝ գերատեսչության ղեկավար Արսեն Թորոսյանի խոսքերից հետո, որը հայտարարել էր COVID-19- ի դեմ պայքարում վրացական ոչ բարվոք հակահամաճարակային համակարգի և առողջապահության մասին, հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին: Այդ մասին գրում է РИА Новости-ն։
«Հայաստանի առողջապահության նախարարությունից զանգահարել են Երևանում Վրաստանի դեսպանատուն, և նախարարի անունից ափսոսանք հայտնել կապված այն բանի հետ, որ նրա հայտարարությունները, որոնք, նրանց խոսքով, սխալ էին մեկնաբանվել, վրդովվեցրել են վրացի գործընկերներին, և որ այդ կապակցությամբ նրանք ափսոսանք են հայտնում և խնդրում իրենց դիրքորոշումը փոխանցել Թբիլիսիին», — ասել է Զալկալիանին լրագրողներին:
«Իհարկե, մեղմ ասած, այս մեկնաբանությունը ոչ հարիր էր հարևան, բարեկամ երկրի նկատմամբ, հատկապես այնպիսի պաշտոնյայի կողմից, ինչպիսին է առողջապահության նախարարը», — հավելել է Զալկալիանին:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram