Որքան տուգանք է սահմանված, եթե հանրային տրանսպորտի վարորդը չի կատարում պարետի պահանջները

Պարետի որոշմամբ սահմանված պահանջները հանրային տրանսպորտի վարորդի կողմից չկատարելու դեպքում տվյալ ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպության ղեկավարը սահմանված կարգով կարող է տուգանվել 100-300 հազար դրամի չափով: Մայիսի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը։

 

«Եթե այդ պահանջը խախտվել է ուղևորի կողմից, ապա տուգանքը նվազագագույն աշխատավարձի տասնապատիկի չափով է: Մեր հսկողության ընթացքում այս հինգ օրերի ընթացքում հիմնականում շեշտադրումը կատարել ենք կանխարգելիչ գործողությունների, իրազեկման աշխատանքների վրա: Վարորդներին կամ ուղևորին տուգանելը նպատակ չէ, այլ  կանխարգելիչ գործողության մի մասն է: Նշեմ, որ խախտումների դեպքում երթուղին կարող է դադարեցվել, մինչև որոշման պահանջը չի կատարվի»,-ասաց Գրիգորյանը։

ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը իր հերթին ներկայացրեց, թե ինչ ընթացակարգ է տեղի ունենում, եթե վարորդը չի պահպանում պարետի պահանջները․

«Առաջին հերթին ոստիկանության ծառայողի կողմից պահանջ է ներկայացվում շտկել խախտումը։ Ինչպես նշվեց պատասխանատվության է ենթարկվում ոչ թե տնտեսվարող սուբյեկտի մոտ գործունեություն իրականացնող վարորդը, այլ հենց տնտեսվարող սուբյեկտը։ Վարորդը պատասխանատվության է ենթարկվում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182․3 հոդվածի 2-րդ մասով, նախատեսվում է պատիժ՝ 100-ից 300 հազար դրամ։ Եթե վարորդի կողմից ոստիկանության պահանջը չկատարվի, ապա վարորդը անձնապես պատասխանատվության կենթարկվի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով, այն է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջի չկատարելը, որի դեպքում հնարավոր է իրականացնել վարչական ձերբակալում»։

Արա Վարդանյանն սկսում է «unfollowNikol» արշավը Հիմնանորոգվում է Երևանից դեպի Ստեփանակերտ ճանապարհի ամենավտանգավոր հատվածը. Գեղարքունիքի մարզպետ «Ամերիկյան ոստիկանությունը վախ է ներշնչում մարդկանց»․ Մոնսոն ՌԴ-ում գրանցվել է ևս մեկ դեղամիջոց, որը կօգտագործվի կորոնավիրուսի ծանր դեպքերի բուժման համար Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի նոր մեծ օջախ է ավելացել (տեսանյութ) «Էրեբունի» ԲԿ-ում գումարի դիմաց կատարվում է COVID19-ի հակամարմինների և իմունոգլոբուլինի որոշում արյան մեջ Այլևս լռել չեմ կարող․Լիանա Անթառանյան Պարետի որոշմամբ՝ 72 ժամով արգելվել է «Վիլլա Հիլս» ռեստորանի գործունեությունը Թշնամիների հետ պայմանավորվողը․ երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը ՊԵԿ-ը հերքում է ծխախոտի նոր խմբաքանակի մասին լուրը Վորոնեժում կալանվել է հայկական մաքսանենգ ծխախոտով հերթական օդանավը․ «Վեստի Վորոնեժ» Հայտարարվել են դպրոցների կառուցման աշխատանքների մրցույթները․ Արայիկ Հարությունյան Սերժ Սարգսյանը փակ հանդիպում է ունեցել նախկին վեց մարզպետների հետ Այսօր կկայանա «դարի հանդիպումը» Ինձ համար չկա «ժողովուրդ» բառ, այլ կա «Հայ ժողովուրդ» կատեգորիա.Վլադիմիր Մարտիրոսյան
Ամենաընթերցված
Արա Վարդանյանն սկսում է «unfollowNikol» արշավը Այլևս լռել չեմ կարող․Լիանա Անթառանյան Ինձ համար չկա «ժողովուրդ» բառ, այլ կա «Հայ ժողովու... Տեղի ունեցող գործընթացները երկիրը աստիճանաբար կարո... Հետաքրքիր էվոլյուցիա ապրեցին երկու տարի առաջ ժողով... ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը.... Համախմբվե՛նք, միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր եր... «Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակից է վարակվել կ... Հերթական չճշտված ինֆորմացիան՝ Փաշինյանի էջում Վարչապետը հրապարակել է «օրինապահ երեխաների» լուսան... Իշխանության հեղինակությունն ու նրա նկատմամբ վստահո... «Տղաներ և աղջիկներ, ձեր գնացքը դեռ չեկած գնացել է.... «Ձեզ, իհարկե, շատ բան չի սպառնում, իսկ ձեր տատիկ-պ... Հայաստանում իշխանությունն իր բուն գործը թողած՝ սկս... Որոնք են Հայաստանին ավիացիոն «սև ցուցակ» գցելու որ... Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. Արմե... Կողմնապահություն նախկին փորձառու կադրերի նկատմամբ.... «Պատկերացրեք՝ երդմնակալության խնջույքին վարչապետը ... Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում եմ․ հանդիպեցի կովիդ... Lավ կլիներ, եթե այս «քայլող մարդը» մտածեր պետությա...
website by Sargssyan