Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայով Պարտադիր բժշկական ապահովագրությունը եւ խոշոր գործատուները Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ Պետրոսյան Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ


Բաբկեն ջան, հիմա դու որոշի՝ կամ դու ես ստում, կամ էլ՝ կառավարությունը, ի դեմս ԱՎԾ-ի. Մինասյան

Ուշադրության կենտրոնում

Պատգամավոր Բաբկեն Թունյանը երեկ փորձել է հակադարձել նախկին դեսպան Միքայել Մինասյանին՝ մտածող մարդկանց էլ խորհուրդ տալով ինքնուրույն դատողություններ անել իր հրապարակած, իբր, իրական փաստերի շուրջ: Հույսը երևի այն էր, որ մտածող մարդիկ կալարեին փաստերը ստուգել և իր ներկայացրածը հալած յուղի տեղ կընդունեին:

Փաստերը ստուգելու արդյունքում պարզվեց, որ պատգամավորը վիճակագրությունից օգտվել կամ չի կարողանում, կամ էլ՝ գիտակցված մոլորեցնում է։

Եվ այսպես, Բաբկենը, հղում անելով ՄԱԿ-ի ինչ-որ տվյալների, պնդել է, որ «2016 թվականին Հայաստանից արտահանվել է 106.3 միլիոն դոլարի ադամանդ, 2019 թվականին՝ 54.3 միլիոն դոլարի ադամանդ»։

Ըստ ամենայնի՝ պատգամավորը տեղյակ չէ, որ ՀՀ ԱՎԾ-ն հրապարակում է «Արդյունաբերական կազմակերպությունների հիմնական ցուցանիշներն ըստ տնտեսական գործունեության հնգանիշ դասակարգման 2016 թվականի հունվար-դեկտեմբերին» և «Արդյունաբերական կազմակերպություններում հիմնական արտադրատեսակների թողարկումը բնեղեն արտահայտությամբ 2016 թվականի հունվար-դեկտեմբերին» անվամբ զեկույցներ։ Եվ ահա այս զեկույցների ուսումնասիրությունից պարզվում է, որ՝

Երկնիշ դասակարգմամբ 32 կոդի տակ թողարկված արդյունաբերական արտադրանքի ծավալն ընթացիկ գնելով կազմել է.
2016-ին՝ 36.4 մլրդ դրամ
2017-ին՝ 51.2 մլրդ դրամ
2018-ին՝ 53.1 մլրդ դրամ
2019-ին՝ 49.5 մլրդ դրամ։

Արդեն իսկ երևում է, որթողարկված արտադրանքի ծավալներն աճել են։ Բայց հնարավոր է, որ 32 կոդի տակ եղած բազմաթիվ արտադրատեսակների մեջ եղած ապրանքներից մյուսներն աճել են, իսկ ադամանդի ծավալը նվազել է։ Սա ստուգելու համար բացում ենք հնգանիշ դասակարգման տվյալները և պարզում, որ՝

Հայաստանում «32.12.1 Ադամանդի մշակում» կոդով թողարկված արտադրանքի ծավալը կազմել է.
2016-ին՝ 30.9 մլրդ դրամ
2017-ին՝ 41.5 մլրդ դրամ
2018-ին՝41.3 մլրդ դրամ
2019-ին՝ 43.2 մլրդ դրամ

Տվյալները ստուգելու համար դիմում ենք մեկ այլ մեթոդի՝ համեմատում ենք թողարկված արտադրանքի բնեղեն արտահայտությամբ ծավալները:

Պարզվում է, որ Հայաստանում արտադրվել է՝
2016-ին՝ 125431 կարատ
2017-ին՝ 204102 կարատ
2018-ին՝ 229 396 կարատ
2019-ին՝ 239 220 կարատ

Որպեսզի պարզենք՝ Բաբկենն ի վերջո ճիշտ է ասում, թե ոչ, ստուգում ենք իրացված արտադրանքի ծավալները։

Արդյունքներն այսպիսին են.
2016-ին՝ 30.9 մլրդ դրամ, որից 24.4 մլրդը՝ ԱՊՀ-ում, 6.5 մլրդը՝ այլ երկրներում,
2017-ին՝ 41.9 մլրդ դրամ, որից 37.2 մլրդը՝ ԱՊՀ-ում, 4.7 մլրդը՝ այլ երկրներում,
2018-ին՝ 43.0 մլրդ դրամ, որից 35.4 մլրդը՝ ԱՊՀ-ում, 5.6 մլրդը՝ այլ երկրներում
2019-ին՝ 42.9 մլրդ դրամ, որից 37.8 մլրդը՝ ԱՊՀ-ում, 2.0 մլրդը՝ այլ երկրներում։

Եթե նշված պաշտոնական տվյալների հետ մաթեմատիկական մեկ գործողություն անեք՝ նշված ցուցանիշները բաժանենք դոլարի տարեկան միջին փոխարժեքի վրա, կպարզեք, որ Բաբկենի ներկայացրած տվյալները իրականությունից շատ հեռու են։

Ինչ վերաբերում է ընթացիկ տարվան՝ 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանում երկնիշ դասակարգմամբ արտադրատեսակների թողարկված ծավալը 23.3 մլրդ դրամ է։ Եռամսյակի կտրվածքով մեր ԱՎԾ-ն հնգանիշ դասակարգմամբ տվյալներ չի հրապարակում, բայց հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, կարելի է վստահ ասել, որ թողարկված արտադրանքի 85-90 տոկոսն ադամանդն է։ Այսինքն՝ 20 մլրդ դրամ։ Իրացման ու արտահանման ծավալները ևս համեմատելի են։

Եվ վերջում ամենատպավորիչ տվյալը, որից Բաբկենը հավանաբար շոկի կենթարկվի. 2020 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում մշակվել է 118 476 կարատ ադամանդ։ (Անցած տարի նույն ժամանակահատվածում մշակվել էր 67 900 կարատ։)

Այսինքն՝ 2020 թվականի երեք ամիսներին մշակվել է մոտավորապես այնքան, որքան 2016-ի ողջ ընթացքում։ Բայց սա էլ էական չէ։ Էականն այն է, որ ըստ ԱՎԾ-ի տվյալների Հայաստանում ադամանդագործության մեջ զբաղված է 522 մարդ (նախորդ գրառումներից մեկում ցույց եմ տվել, որ 1000plus կայքի տվյալներով դրանց թիվն իրականում 400 է)։

Բայց նույնիսկ եթե համարենք, որ 522-ը ճիշտ ցուցանիշ է, ու այդ բոլորն էլ զբաղված են ադամանդ մշակելով, ապա ստացվում է, որ նույնիսկ եթե տոն օրերին էլ աշխատեին, նրանցից յուրաքանչյուրը պետք է մշակեր 2.5 կարատ ադամանդ (118 476 կարատը բաժանում ենք հունվար-մարտ շրջանի 91 օրվա վրա, ապա բաժանում ենք 522 աշխատողների վրա)։ Եթե գտնեք թեկուզ մեկ ադամանդագործ, ով ի վիճակի է 90 օր շարունակ օրական 2.5 կարատ քար մշակել, տեղյակ պահեք հիանանք (հիշեցնեմ, որ միջին ցուցանիշը քարի որակից ու չափից կախված հասնում է օրական 1.4 կարատի)։

Բաբկեն ջան, ինչպես տեսնում ես՝ որպես մտածող մարդ ծանոթացա ու հետևություններ արեցի։ Հիմա դու որոշի՝ կամ դու ես ստում, կամ էլ՝ կառավարությունը, ի դեմս ԱՎԾ-ի։

Արմեն Մինասյան

  

 

 

 
 
  •  
Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովՊարտադիր բժշկական ապահովագրությունը եւ խոշոր գործատուները Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԵթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». ԱլիևՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինվոր է զոհվել․ կան տուժածներԻնչ ընթացք են ունենում Ադրբեջանի զորքերի ներխուժման առիթով հարուցված քրեական գործերը․ Թովմասյանը՝ դատախազինԱյժմ ինձ զգում եմ 27-28 տարեկան. Խորեն ԲայրամյանՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագրի ժամկետը Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ) Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան 5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար․ գլխավոր դատախազ ՇՏԱՊ. Գլխավոր դատախազը պատասխանում է լրագրողների հարցերին Հանրային հեռուստաընկերության մոտ մի երիտասարդ «դրիֆտ» է արել ու ձերբակալվել Ի՞նչ է հայտարարել Շոյգուն Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Վթար Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կանԷսօր մեր նշանդրեքն ա. Ռաֆայել Երանոսյանը բացառիկ հայտարարություն է արել. մանրամասներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Իրազեկում՝ մայիս ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Բաքուն մտադիր է օկուպացված Քարվաճառի բնակչության թիվը հասցնել 17 հազարիՈստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար
Ամենադիտված