Սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար․ Արայիկ Հարությունյանի շնորհավորանքը՝ «վերջին զանգի» առթիվ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին:

«Սիրելի ՛ շրջանավարտներ

Աշխարհին պատուհասած համավարակը, ցավոք, այս տարի բոլորիս զրկել է «Վերջին զանգի» տոնական միջոցառման կազմակերպումից: Համոզված եմ, սակայն, որ իրավիճակի հետևանքով առաջացած հիասթափությունը որևէ կերպ չի խանգարելու, որ ձեզանից յուրաքանչյուրն իր առջև դրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ջանքեր գործադրի: Մի՛ մոռացեք, որ ցանկացած ճգնաժամ նաև հնարավորություն է:

Դպրոցն ավարտելուց հետո ձեր կյանքում սկսվում է շատ կարևոր մի շրջափուլ, որտեղ որակի ու արդյունավետության չափման միավորները կրկին գիտելիքների մակարդակն ու ցուցաբերած հմտություններն են լինելու: Ուստի, ինչ մասնագիտություն էլ կյանքում ընտրելու լինեք, միշտ հիշե՛ք, որ ձեր ոլորտում  պետք է լինեք առաջատարը:

Մեր նախընտրական խոստման համաձայն՝ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար: Սակայն մեկ անգամ ևս հաստատում եմ, որ կրթության որակի նկատմամբ խիստ են լինելու նաև պետության պահանջները: Հետևապես, սովորելու և անընդհատ կատարելագործվելու ցանկությունը թող երբեք չլքի ձեզ:

Սիրելի՛ շրջանավարտներ

«Վերջին զանգի» առթիվ շնորհավորում եմ ձեզ և ձեր ուսուցիչներին՝ մաղթելով, որ իրականանան ձեր բոլոր երազանքներն ու մտահղացումները՝ հանուն ձեր անհատական և բոլորիս հավաքական հաջողությունների: Բարի՜ երթ»:

Շուտով կիրականանա բազմաթիվ ստեփանակերտցիների երկար տարիների երազանքը. Արայիկ Հարությունյան /տեսանյութ/ «Սորոսի» կազմակերպությունը ուզում է սեպ խրել հայերի ու եզդիների դարավոր բարեկամության մեջ, բայց որևէ խնդիր չկա. Ազիզ Թամոյան. Tert.am Հայ-ամերիկյան տհաճ անակնկալ Բաքվի համար. Ալիեւի փակուղին խորանում է Արցախում արտակարգ դրությունը երկարացվեց մինչև օգոստոսի 12-ը 640 ապրանքատեսակ կներմուծվի ԵԱՏՄ միասնական մաքսային սակագներից ցածր մաքսատուրքերով Երկրպագողներ և ատողներ. Ավետիք Իշխանյան Դիմակը կարելի է հանել միայն սնվելիս եւ լողալիս. ոստիկանության ուժեղացված ստուգայցը Սեւանա լճում եւ ափամերձ տարածքներում Ձեզ նախարար են նշանակել, ոչ թե ուսուցչապետ կամ ազգի դաստիարակ. Մեծ Բրիտանիայում հայոց թեմի առաջնորդը՝ Ա. Հարությունյանին Կարեն Ավագյանը նոր աշխատանքի է անցել Ում ասես օտարվել է, հիմա՞ էլ թափանցիկություն չակընկալենք Հնարավոր չէ բոլորին ներգրավվել շինարարական աշխատանքներում, շատ անգամ չեն էլ ցանկանում կատարել այդ աշխատանքը. Սոֆիա Հովսեփյանը՝արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորությունից զրկվածների մասին Խոսել «մի՛ ստիր» պատվիրանի մասին և բացարձակ սուտ խոսել՝ անազնվություն է. Տեր Տիգրան քահանա Բադիրյան 3 վարորդ կեսգիշերն անց մրցավազք են կազմակերպել Երևանում /Տեսանյութ/ Փաշինյանն ապալեգիտիմացրել է ոստիկանական ուժի կիրառումը երկակի ստանդարտների պատճառով․ ինչո՞ւ պետք է մարդկանց մի խմբին թույլատրվի ճանապարհ փակել, իսկ մեկ այլ տեղ փողոց փակողները ծեծվեն․ Ա․ Թևանյան Ե՞րբ եք պատրաստվում վերջ տալ այս կրկեսին․ իմքայլական պատգամավորը՝ պարետին
Ամենաընթերցված
Ում ասես օտարվել է, հիմա՞ էլ թափանցիկություն չակըն... Ե՞րբ եք պատրաստվում վերջ տալ այս կրկեսին․ իմքայլակ... ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է՝ ի՞նչ պետք է անեն աշակ... ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանա... Այսօր Նիկոլի ռեժիմը «պատերազմ» է հայտարարել ազգայի... Կեղծիքների տոնը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է․ Ա... Գտնում ենք, որ Գույքահարկի մասին օրենքի թեման պետք... Դուք ցինիկ եք ու տխմար, պարոն Թորոսյան, դուք աղետ ... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը Քրեական գործի հարուցման պատճառ դարձել են ոչ թե իրա... «Փաշինյանի կորոնավիրուսային ցինիզմը և դեմագոգիան» ... Պարզվեց, թե ո՞վ է վճարելու սահմանի վրա թանկացած գա... Հայաստանում չկա իրական հակակոռուպցիոն պայքար. Արմե... Կառավարությունը գիտակցում է լոքդաունի անհրաժեշտութ... Միքայել Մինասյանը Ռուսաստանու՞մ է. քննարկում՝ համա... Անկախ պետականության կազմաքանդման հետհաշվարկը սկսվա... Հունիսի 26-ը նշվում է որպես ռազմաավիացիոն ուժերի օ... Մոտենում է տնտեսական լուրջ ու երկարատև ճգնաժամ. Զո... Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը «Լույս» խմբակցու...
website by Sargssyan