Ինչպես պետք է կրել ու լվանալ պաշտպանիչ դիմակը․ Medical Xpress
LifeԿորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ դեմքի պաշտպանիչ դիմակները պետք է պարբերաբար լվացվեն, Medical Xpress կայքի փոխանցմամբ՝ հայտնում է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Հասարակական առողջության մասնագետները խորհուրդ են տալիս կրել բամբակյա գործվածքից պատրաստված դիմակ, որը կարող է կարված լինել, օրինակ, վերնաշապիկից, շարֆից կամ գլխակապերից։ Պաշտպանիչ դիմակի կիրառությունը պարտադիր է, երբ մենք դրսում ենք և չենք կարողանում պահպանել սոցիալական հեռավորությունը մյուսներից։ Ալաբամա համալսարանին կից Բիրմինգհեմի բուժքույրական դպրոցի պրոֆեսոր, դասախոս Պենի Ուոթսը պնդում է, որ պաշտպանիչ դիմակը պետք է լվացվի ամեն օր՝ օգտագործելուց հետո: Լավագույն տարբերակը լվացքի մեքենայով կամ օճառով ու տաք ջրով լվանալն է։ Այնուհետև դիմակը պետք է ամբողջությամբ չորանա: Հնարավորության դեպքում պետք է չորացնել այն տաք արդուկով:
Շարունակությունը կարդացեք այստեղ