Մեզ «6-րդ վարչություն» հրավիրելն ահաբեկչություն է Նիկոլ Փաշինյանի կողմից. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը վաղը չի ներկայանա Ոստիկանության «6-րդ վարչություն»։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց քաղաքագետը։

«Ծանուցումը ստացել եմ այսօր, որ վաղը գնամ հարցաքննության, սակայն ես վաղը հաստատ չեմ կարող գնալ։ Ես քննիչին անընդհատ զանգահարում եմ, որպեսզի տեղեկացնեմ այդ մասին, սակայն հեռախոսազանգերն անտեսվում են։ Ես բնակվում եմ Գյումրիում, եւ քննիչ ինձ ուղարկում է ծանուցագիրը ժամը 16։44-ին, թող մի քանի օր շուտ տեղեկացնեին, որ կարողանայի Գյումրիից Երեւան գալ»,- հայտնեց Համբարյանը։

Քաղաքագետի ենթադրմամբ՝ գործի շրջանակը կապված է Նիկոլ Փաշինյանի աներորդու՝ Հրաչյա Հակոբյանի դատական հայցի հետ. «Արթուր Դանիելյանին արդեն հրավիրել էին Ոստիկանության «6-րդ վարչություն», հիմա ինձ են հրավիրում։ Ես որեւէ գրառում իմ անունից կոնկրետ փաստերով չեմ հրապարակել։ Ես հղում եմ տվել լրատվամիջոցներին, սակայն, ինչպես հասկանում եմ, դա Փաշինյանի ներկայացուցիչների համար բացարձակ միեւնույն է։ Նրանք պատրվակ էին փնտրում՝ բերանս փակելու, ահաբեկելու համար, որպեսզի ես վերջ տամ իմ գործունեությանը, որը նրանց շահերի հետ չի համընկնում։ Երբ մայիսի 2-ին հրապարակել եմ իմ վերլուծությունը այդ մաքսանենգության վերաբերյալ, այդ վերլուծության մեջ կոնկրետ մեջբերել եմ՝ մայիսի 1-ին բազմաթիվ ԶԼՄ-ներ հրապարակել են մի հայտնի նյութ։ Ողբալի է, որ «6-րդ վարչությունում» չկան գրագետ քննիչներ, որպեսզի տեսնեն՝ ինչ կապ ունի Գագիկ Համբարյանը այդ տեղեկության հետ, եթե ինքն ընդամենը հղում է տալիս ԶԼՄ-ներին»։

Համբարյանն ասաց, որ եթե այդ գործը փորձեն «իր վրա կարել», ապա կստացվի, որ դա եղել է քաղաքական պատվեր. «Եվ մեզ՝ «6-րդ վարչություն հրավիրելն են ահաբեկչություն է Նիկոլ Փաշինյանի կողմից»։

Ադրադառնալով մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերին, որում ասվում էր, որ իշխանությունը ոչ մի անօրինականություններ չի անում, եւ, որ այլեւս չեն հերքելու նման տեղեկությունները, Համբարյանն ասաց.

«Նիկոլ Փաշինյանը բացահայտ արհամարհանք դրսեւորեց ամբողջ հասարակության նկատմամբ։ Պետք չէ մոռանալ, որ ընդամենը մի քանի ամիս առաջ պարոն Փաշինյանն իր ուղիղ եթերում լուրջ դեմքով հայտարարում էր, որ այսուհետեւ իրենք բոլոր տեսակի տեղեկություններին անպայման կարձագանքեն։  Երբ արդեն խոսքը վերաբերում է կոնկրետ փաստերին, անձանց կողմից հնչում են կոնկրետ մեղադրանքներ, Փաշինյան հիմա էլ փորձում է հայտարարել, որ ինքը մտադրություն չունի այդպիսի մեղադրանքները հերքել»։

Ադրբեջանի սադրանքները դիտարկում ենք որպես անթույլատրելի արկածախնդրություն․ Ավինյան Ալիեւը ստացավ առաջին ուժգին հարվածը. նոր աշխարհակարգը հաստատվում է Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք գնդակոծությունների վերաբերյալ առաջին զեկույցը. Թաթոյան «Արդարություն» կուսակցությունը պահանջում է դադարեցնել «կիրթ Ալիևի» հետ վերելակային դիվանագիտությունը Հայաստանը նոր դեր կստանձնի տարածաշրջանային անվտանգության հարցում Արտակարգ դրությունը արդյունավետ չէ, այն ձեռք է տալիս միայն իշխանությանը Նոր Հայաստանի անգրագիտությունը ՊՆ դեռևս չի մտել, այդ ոլորտը հնարավորինս պաշտպանված է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ) ՀՀ-ում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգվեց Մինչ այժմ պարբերաբար շարունակվում է հրետակոծությունը. Դավիթ Տոնոյան Ինչ է կատարվել սահմանին․ ադրբեջանական ԶԼՄ-ը տեսանյութ են տարածել ԲԱՑԱՌԻԿ կադրեր. Ինչպես են ադրբեջանցիները նախապատրաստվել դիվերսիայի Թուրքիայի ինչին է պետք ՀԱՊԿ-ը Տավուշում․ Մարիա Զախարովայի տարօրինակ գրառումը Այգեպարի բնակիչները պնդում են, որ Սիփան Փաշինյանը ստում է Ի՞նչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանին․ վերջին լուրերը Երեք կուսակցություններ. Դադարեցնել անձանց հավաքներ անցկացնելու տոտալ սահմանափակումը
Ամենաընթերցված
Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք գնդակ... Ամրացնենք մեր սահմանները նորովի. Նիկոլ Փաշինյան Նորաթուխ սփյուռքահայությունը «Նիկոլ-արևին» հեռվից ... Ոստիկաններն օրենք են խախտում՝ դիմակ չկրելով Ռոբերտ Քոչարյանը հրապարակել է վերջին շրջանում իր ը... Ոստիկանության բրիգադն է, որը ուղևորվում է մարզեր դ... Վախենո՞ւմ էիք շեշտել Հայոց ցեղասպանության փաստը և ... Ում ասես օտարվել է, հիմա՞ էլ թափանցիկություն չակըն... Ե՞րբ եք պատրաստվում վերջ տալ այս կրկեսին․ իմքայլակ... ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է՝ ի՞նչ պետք է անեն աշակ... ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանա... Այսօր Նիկոլի ռեժիմը «պատերազմ» է հայտարարել ազգայի... Կեղծիքների տոնը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է․ Ա... Գտնում ենք, որ Գույքահարկի մասին օրենքի թեման պետք... Դուք ցինիկ եք ու տխմար, պարոն Թորոսյան, դուք աղետ ... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը Քրեական գործի հարուցման պատճառ դարձել են ոչ թե իրա... «Փաշինյանի կորոնավիրուսային ցինիզմը և դեմագոգիան» ... Պարզվեց, թե ո՞վ է վճարելու սահմանի վրա թանկացած գա...
website by Sargssyan