Ադրբեջանը սկսել է նաև ցերեկը կրակել. Խոզնավարում կրկին հանգիստ չէ․ մանրամասներ Մենք իշխանափոխություն ենք ուզում, որ պետություն մնա․ Էդուարդ Շարմազանով Ղազախստանի հարավում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Mantashyants Global Business Forum 2025-ը դարձավ Հայաստանի ամենամասշտաբային բիզնես հարթակը Արթուր Սարգսյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում, կին է սպառնացել ցած նետ վել․ Shamshyan Փաշինյանի ռազմավարական գործընկերը Թուրքիան և Ադրբեջանն են. Ավետիք Չալաբյան «Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալ «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում Դատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմով


Ո՞ր դեպքում ինքնամեկուսացված կորոնավիուսով վարակված անձը կտեղափոխվի հիվանդանոց․ նոր հրաման

Հասարակություն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մայիսի 21-ին նոր հրաման է ստորագրել, որով հաստատել  է «Արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը»։

 
 
ԿԱՐԳ

ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Առողջության առաջնային պահպանման հաստատությունները (այսուհետ՝ ԱԱՊ հաստատություն), կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպք հայտնաբերելիս, ԱՆ 2020 թվականի հունվարի 31-ի թիվ N 336-Ա հրամանի հավելվածով 1-ով հաստատված ուղեցույցի համաձայն, կազմակերպում են նմուշառում։
  3. Նմուշները տեղափոխվում են (այդ նպատակի համար նախատեսված տրանսպորտային միջոցով) կցագրված լաբորատորիաներ` պոլիմերազային շղթայական ռեակցիայի (այսուհետ՝ ՊՇՌ) մեթոդաբանությամբ հետազոտության։
  4. ԱԱՊ հաստատության կողմից Արմեդ էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգում ստեղծվում է համապատասխան ուղեգիրը` ընտրելով թեստավորման ենթակա շահառուների խումբը։
  5. Արմեդ էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգով ԱԱՊ հաստատությունը հետևում է ուղեգրված դեպքի լաբորատոր հետազոտության արդյունքին։
  6. Այն դեպքերում, երբ ուղեգիրը տրվել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ԱՆ ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ) կողմից, ՊՇՌ մեթոդաբանությամբ հետազոտության դրական արդյունքները տրամադրվում են ԱՆ ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ-ի մասնաճյուղերին` ըստ մարզերի և Երևան քաղաքի, որտեղից տեղեկատվությունը փոխանցվում է սպասարկող ԱԱՊ հաստատություններին։
  1. ԱԱՊ հաստատության սպասարկող ԱԱՊ բժիշկը կապ է հաստատում հաստատված COVID-19 պացիենտի հետ, ճշտում է գանգատները, ուղեկցող հիվանդությունները:
  2. Ելնելով հաստատված COVID-19 պացիենտի գանգատներից, որոշում է կայացնում տնային այցելության մասին` տեղում գնահատելու պացիենտի ծանրության աստիճանը, որի հիման վրա որոշում է կայացնում հոսպիտալացման անհրաժեշտության մասին:
  3. Հաստատված COVID-19 պացիենտի տնային այցելությունը ԱԱՊ մասնագետների կողմից իրականացվում է հետևյալ անհատական պաշտպանիչ միջոցներով՝ բժշկական դիմակ, ակնոց կամ պաշտպանիչ վահան, մեկանգամյա օգտագործման խալաթ, ձեռնոց, բախիլ, գլխարկ, որոնք չի թույլատրվում հանել պացիենտի տանը: Պացիենտի տունը լքելուց հետո անհատական պաշտպանիչ միջոցները անմիջապես հանվում են և փաթեթավորվում են աղտոտված բժշկական թափոնների համար նախատեսված տոպրակի (պլաստիկ տոպրակ զիպ փականով կամ որևէ այլ հերմետիկ փականով) մեջ՝ ապահովելով թափոնների անվտանգ գործածության պահանջները՝ համաձայն Առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի: Նշյալ գործընթացն իրականացվում է յուրաքանչյուր հաստատված COVID-19 պացիենտի տնային այցելության ժամանակ:
  4. Հոսպիտալացման հիմնավորման դեպքում ԱԱՊ բժիշկը 8603, 011 860303 հեռախոսահամարներով կապ է հաստատում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գործող պացիենտների տեսակավորում իրականացնող մասնագիտական խմբի (այսուհետ՝ Խումբ) հետ և վերջիններիս հետ քննարկում հոսպիտալացման ցուցումները:
  5. Խումբը տրամադրում է խորհրդատվություն ԱԱՊ բժշկին և հոսպիտալացման հիմնավորված ցուցումների առկայության դեպքում՝ ուղղորդում համապատասխան կազմակերպություններ։
  6. Հաստատված COVID-19 պացիենտի հոսպիտալացման համար ԱԱՊ բժշկի կողմից իրականացվում է էլեկտրոնային ուղեգրում և կանչ է տրվում շտապ բժշկական օգնության ծառայությանը` պացիենտին համապատասխան հիվանդանոցային կազմակերպություն տեղափոխելու համար:
  7. ԱԱՊ հաստատության աշխատաժամերից դուրս և ոչ աշխատանքային օրերին հաստատված COVID-19 պացիենտի առողջական վիճակի կտրուկ վատթարացման դեպքում պացիենտը կամ ընտանիքի անդամը կանչ է տալիս շտապ բժշկական օգնության ծառայությանը: Ընդ որում պացիենտը հոսպիտալացվում է, եթե արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93% և/կամ շնչառության հաճախությունը >22/րոպե:
  8. Հիվանդանոցային կազմակերպությունից դուրս գրվելուց հետո COVID-19 պացիենտի նկատմամբ ԱԱՊ մասնագետի կողմից սահմանվում է հետհիվանդանոցային բժշկական հսկողություն՝ 14 օրյա ժամկետով, որից հետո անձը համարվում է աշխատունակ։
  9. Անախտանիշ և թեթև ընթացքով հաստատված COVID-19 պացիենտների նկատմամբ սահմանվում է 14 օրյա ինքնամեկուսացում և բժշկական հսկողություն` պացիենտին իրազեկելով վարակի տարածման կանխարգելման և COVID-19 ախտանշանների մասին և հրահանգելով, որ առողջական վիճակի վատթարացման դեպքում անհրաժեշտ է անմիջապես կապ հաստատել սպասարկող ԱԱՊ բժշկի հետ:
  10. ԱԱՊ բժիշկը տրամադրում է խորհրդատվություն հաստատված COVID-19 պացիենտին և պացիենտի հետ բնակվող անձանց՝ տնային պայմաններում անվտանգ խնամքի կազմակերպման և անձնական հիգիենայի պահպանման վերաբերյալ՝ համաձայն ԱՆ 2020 թվականի հունվարի 31-ի թիվ N 336-Ա հրամանի հավելվածով 1-ով հաստատված ուղեցույցի։
  11. Անախտանիշ ընթացքով հաստատված COVID-19 պացիենտները հիվանդության 14-րդ օրից հետո հանվում են բժշկական հսկողությունից, որի վերաբերյալ համապատասխան նշում է արվում Արմեդ էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգում։
  1. Թեթև ընթացքով հաստատված COVID-19 պացիենտները հանվում են բժշկական հսկողությունից ախտանշանների բացակայության օրվանից սկսած

14 օր հետո, որի վերաբերյալ համապատասխան նշում է արվում Արմեդ էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգում։

 
 
  1. ԱԱՊ բժիշկը սահմանում է 14 օրյա բժշկական հսկողություն հաստատված COVID-19 պացիենտների հետ սերտ շփվածների նկատմամբ` համաձայն ԱՆ ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ-ի կողմից ներկայացված ցանկի (ըստ կցագրման վայրի` նշելով ԱԱՊ հաստատության անվանումը, պացիենտի անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի, փաստացի բնակության հասցե, կամ ՀԾՀ):
  2. Հաստատված COVID-19 պացիենտների հետ սերտ շփվածների շրջանում ախտանիշներ ի հայտ գալու դեպքում, սահմանված կարգով, կատարվում է նմուշառում 60 տարեկանից բարձր և քրոնիկ սրտանոթային հիվանդություն, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, իմունադեֆիցիտային վիճակներ, քաղցկեղ, ճարպակալում, քրոնիկ երիկամային անբավարարություն ունեցող կոնտակտավորներին:
  1. ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ COVID-19

ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՈՒՄԸ

 
 
  1. Հաստատված COVID-19-ի անախտանիշ կամ թեթև ընթացքի և բարդությունների զարգացման ռիսկը բարձրացնող ուղեկցող հիվանդությունների/վիճակների (քրոնիկ սրտանոթային հիվանդություն, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, իմունադեֆիցիտային վիճակներ, քաղցկեղ, ճարպակալում, քրոնիկ երիկամային անբավարարություն) բացակայության դեպքում մինչև 60 տարեկան պացիենտի բժշկական հսկողությունն իրականացվում է տնային պայմաններում:
  2. Թեթև կլինիկական ընթացքին հիմնականում բնորոշ է սուբֆեբրիլ ջերմություն, հազ, թուլություն և գլխացավ, սակայն հնարավոր են նաև հետևյալ կլինիկական դրսևորումները՝ ցավ բկանցքում, հարբուխ, փսխում, լուծ, հոտառության կորուստ (անոսմիա, 30-60%), համի կորուստ, շաղկապենաբորբ (կոնյուկտիվիտ):
  3. Թեթև կլինիկական ընթացքի դեպքում մեծահասակների մոտ շնչառության հաճախությունը` ≤ 22/րոպե, արյան թթվածնով հագեցվածությունը՝ SpO2>93%:
  4. Թեթև կլինիկական ընթացքով COVID-19 պացիենտների մոտ կլինիկական նշաններն ու ախտանշանները կարող են վատթարանալ հիվանդության 2-րդ շաբաթից՝ ստորին շնչուղիների ախտահարման պատճառով: Ընդ որում թեթև ձևերը շուրջ 10-15% դեպքերում հարաճում են ծանրի, ուստի բոլոր պացիենտները պետք է մշտադիտարկվեն:
  5. Ամենօրյա հեռախոսազանգերի միջոցով ԱԱՊ մասնագետները մշտադիտարկում են պացիենտի և պացիենտի հետ բնակվող անձանց առողջական վիճակը՝ առողջական վիճակի վատթարացումը (մարմնի ջերմաստիճանը >38.0°C-ից, դժվարացած շնչառություն/հևոց, հազի զարգացում կամ ուժեղացում) ժամանակին հայտնաբերելու և անհրաժեշտության դեպքում հոսպիտալացման ուղեգրելու նպատակով:
  6. Տնային պայմաններում բժշկական հսկողության տակ գտնվող պացիենտը հիվանդության ողջ ընթացքում ԱԱՊ բժշկին օրը 2 անգամ հայտնում է ջերմաչափման տվյալները, իսկ ԱԱՊ բժիշկը պացիենտից ճշտում է շնչառական ախտանիշների առկայությունը՝ առավել ուշադրություն դարձնելով դժվարացած շնչառությանը/հևոցին, ցավերին կրծքավանդակում, արյունախխմանը:
  7. Ըստ բժշկական ցուցումների, ԱԱՊ հաստատությունում իրականացվում են լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, այդ թվում՝ արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով, արյան կենսաքիմիական հետազոտություն (գլյուկոզ, ալանինամինոտրանսֆերազ, ասպարտատամինոտրանսֆերազ, կրեատինին, պրոթրոմբինային ժամանակ/ինդեքս), թոքերի ռենտգենաբանական հետազոտություն:
  1. Թեթև կլինիկական ընթացքի դեպքում (առանց նշված ռիսկի գործոնների և առանց շնչառության խանգարման), հեռահար հնարավոր է դեղամիջոցների նշանակում ԱԱՊ բժշկի կողմից պացիենտին (պարացետամոլը սովորական դեղաչափով կարող է նախընտրելի լինել որպես ցավազրկող /ջերմիջեցնող սիմպտոմատիկ բուժում):
  1. ՀԱՍՏԱՏՎԱԾ COVID-19 ՊԱՑԻԵՆՏԻ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ
  1. COVID-19 պացիենտների հոսպիտալացման ցուցումներն են․
  • COVID-19-ի թեթև ընթացքը և 60-ից բարձր տարիքը,
  • COVID-19-ը և հղիությունը (COVID-19-ի ախտանշանների առկայության դեպքում,
  • COVID-19-ի թեթև ընթացքը և քրոնիկ սրտանոթային հիվանդություն, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, իմունադեֆիցիտային վիճակներ, քաղցկեղ, ճարպակալում, քրոնիկ երիկամային անբավարարություն,
  • միջին ծանրության ընթացքը (թոքաբորբ առանց հիպոքսիայի), որի նշաններն են․

ա․ բարձր ջերմություն, սովորաբար 38 °C-ից բարձր, բ․ շնչառական ախտանիշներ,

 
 
 

գ․ թոքաբորբի պատկեր ռադիոլոգիական տվյալներով,

  • ծանր թոքաբորբը, որի նշաններն են․ բարձր ջերմությունից և շնչառական ախտանիշներից բացի հետևյալ ≥1 նշանների առկայությունը․

Շարունակությունը այստեղ

Շուրջ 600 կամավորների պարգևատրեցի և հայտնեցի խորին շնորհակալություն․ Մհեր ԱվետիսյանԱմերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր Առաջարկներ, հաշվարկներ և տեղեկատվություն 2025 թվականի հարկային եկամուտների վերաբերյալ․ Հրայր Կամենդատյան«Իգնայթ» ՍՊԸ-ն միանում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրինԱդրբեջանը սկսել է նաև ցերեկը կրակել. Խոզնավարում կրկին հանգիստ չէ․ մանրամասներ ՀԷՑ-ի զավթումը պետության զավթման ճանապարհին հերթական քայլերից է. Արմեն ՄանվելյանՄենք իշխանափոխություն ենք ուզում, որ պետություն մնա․ Էդուարդ ՇարմազանովՊՍԺ-ն և Ռեալը կարող են թոփ գործարք կնքել․ կողմերը սկսել են բանակցություններըՂազախստանի հարավում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել «Սա անեծք է». Խորեն Լևոնյանի անչափ հուզիչ գրառումը Mantashyants Global Business Forum 2025-ը դարձավ Հայաստանի ամենամասշտաբային բիզնես հարթակը Արթուր Սարգսյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում, կին է սպառնացել ցած նետ վել․ Shamshyan Փաշինյանի ռազմավարական գործընկերը Թուրքիան և Ադրբեջանն են. Ավետիք Չալաբյան«Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալ Անդրեն տանջվում է սիրուց. Մհեր Բաղդասարյանը բացառիկ հայտարարություն է արել Անդրեի մասին. մանրամասներ «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ ԳյումրիումՃապոնիան տիեզերքից արևային էներգիայի 24 ժամյա ստացման ճանապարհին է Դատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմով «Սա չի կարող շոկային չլինել»․ Պեսկովն անդրադարձել է նախկին նախարարի ինքնաuպանությանը և այլ հարցերի Պարո՛ն Փաշինյան, նստեք Ձեր աթոռին և չփորձեք գրոհել եկեղեցու վրա․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեի» Գյումրիի տարածքային կառույցի գրասենյակում` պարբերական քննարկումներից ու հավաքներից մեկը Ողբերգական վթար, բախվել են «Opel» ու «ՎԱԶ 2107», 1 մարդ մաhացել է, 4-ը՝ վիրավnրվել. Shamshyan Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրաԻրանի հակահայկական երկրորդ քայլը Ռուսաստանում Հայաստանի դեսպանին զգուշացում են արել Փաշինյանն անձամբ է գրոհելո՞ւ Վեհարանը Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում «ՀայաՔվեն» հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազությունՀուլիսի 10-ին գազ չի լինելու որոշ հասցեներում Ի՞նչ է լինում ամեն անգամ, երբ պարագլուխը հայտարարում է ինչ-որ բան «ազատագրելու» մասին․ Դավիթ Սարգսյան «Հայաքվե»-ն Ալավերդի քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց 83-ամյա քաղաքացին Երևանի քաղաքապետարանի դիմաց սպшռնում է ինքնաhրկիզվելԼարված իրավիճակը չի հանդարտվում երկրի Ազգային ժողովում Քրիստոնեությունը վրեժ լուծելու գործիք դարձրած Նիկոլ Փաշինյանն առավոտ կանուխ շարունակում է «խաչակրաց արշավանքը». Աննա Կոստանյան Ֆասթ Բանկն առաջարկում է FTN-ի գրավով ապահովված վարկային գիծ Կառավարությունը երկիրը տանում է քաոսի ճանապարհով․ Աբրահամյան Ինչի՞ց սկսեց ԱԺ-ում քաշքշոցը. Ո՞վ էր դահլիճում հայտնված տղամարդը «Արթուր Սարգսյանը դուրս եկավ դահլիճից, խմբով հարձակվեցին». Քրիստինե Վարդանյան Ինչպես են Քաղսիում առևшնգել օտարեկրացուն, ում մարմինը գտել են օրեր անց (տեսանյութ)Այն, ինչ կատարվել է Կարեն Իգիթյանի հետ, կատարվելու է ցանկացած հայի հետ, ով կփորձի ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ․ Աննա Կոստանյան Այն մասին, թե ինչու է որոշ պաշտոնյաների պետք հարգել քրեական օրենսգիրքը, և ինչ է նրանց սպասվում հակառակ դեպքում․ Ավետիք ՉալաբյանՆոր և երիտասարդ քաղաքական ուժը միշտ էլ պահանջված է. քաղաքացի Մոտ 24 ժամ ջուր չի լինի Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ»
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված