Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում կորոնավիրուսային հիվանդության 10 հաստատված դեպք կա, որից 9-ը հաստատվել է այս գիշեր։

 

Այս մասին հայտնում է News.am-ը, ում հետ զրույցում ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը.

«Վարակվածները մեկ ընտանիքից են, այս պահին պարզվում է նրանց շփման շրջանակը։ Սկզբում վարակվել է ընտանիքի անդամներից մեկը, այնուհետեւ վարակվել են ընտանիքի ինը անդամները։ Այս պահին զբաղված ենք նրանց տեղափոխման, մեկուսացման հարցերով»,- նշել է մարզպետը։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում