Ի պատասխան Econews.am կայքի հրապարակմանը կամ Econews.am–ի ընտրովի լրագրությունը

Կայքի անվանումը հուշում է, որ վերջիններս հիրավի պետք է օրհասական բնապահպանական խնդիրներով զբաղվեին: Մինչդեռ հերթական անգամ ականատեսն ենք լինում մի իրավիճակի, երբ կայքը ձվի մեջ մազ փնտրելով է զբաղված: Այս կարծիքը բնավ չէր ձևավորվի, եթե econews.am-ի սյունյակներից որևիցե մեկում երբևէ հանդիպած լինեի, որ Կարմիր գրքում հայտնված և փաստացի վերացումից փրկված բեզոարյան այծերն այլևս անհետացման վտանգի տակ չեն՝ շնորհիվ այն հսկայական ֆինանսական և մարդկային ջանքերի, շնորհիվ այն սրտացավության, որը դրսևորել է Գագիկ Ծառուկյանը: Քանզի դեռևս տարիներ առաջ՝ 2004 թ.-ին, Գագիկ Ծառուկյանը հիմնել է «Բեզոար» կազմակերպությունը, որը փրկում է, ինչպես արդեն նշվեց, Կարմիր գրքում հայտնված հայկական մուֆլոնի, բեզոարյան այծի և գորշ արջի ցեղատեսակներն ու հատուկ պայմանների շնորհիվ զարգացնում նրանց պոպուլյացիան: Եթե նախկինում հայկական մուֆլոնի և բեզոարյան այծի քանակը Հայաստանում մի քանի տասնյակ էր, ապա այսօր շնորհիվ «Բեզոար» կազմակերպության հասնում է շուրջ 5000-ի: Խոսրովի արգելոցում անգամ նման նպաստավոր պայմաններ պոպուլյացիայի վերականգնման համար առկա չեն:
Ուստի, որքան էլ հրապարակումներում Գագիկ Ծառուկյանի անունը շահարկելով փորձեր արվի սադրել կամ նույնիսկ ապատեղեկատվություն տարածել, միևնույնն է, երկակի ստանդարտները և ընտրովի լրագրությունը երբևէ մնայուն արժեք չեն կարող ստեղծել: Արժեք, ինչպիսինն է օրինակ վերոնշյալ «Բեզոար» կազմակերպությունը, որը վստահաբար դեռ երկար տարիներ կշարունակի իր հսկայածավալ գործունեությունն՝ ի շահ Հայաստանի բնության:

Հ.Գ. Եթե երբևէ econews.am-ից պատահաբար ցանկություն կհայտնեն մոտիկից ծանոթանալու բեզոարյան այծերի պոպուլյացիայի վերականգնման ահռելի ջանքերին և արդյունքներին, կարող ենք նրանց համար ճանաչողական այց կազմակերպել՝ իրենց աչքերով տեսնելու և միգուցե լավ լուր լուսաբանելու համար:

Այլևս լռել չեմ կարող․Լիանա Անթառանյան Պարետի որոշմամբ՝ 72 ժամով արգելվել է «Վիլլա Հիլս» ռեստորանի գործունեությունը Թշնամիների հետ պայմանավորվողը․ երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը ՊԵԿ-ը հերքում է ծխախոտի նոր խմբաքանակի մասին լուրը Վորոնեժում կալանվել է հայկական մաքսանենգ ծխախոտով հերթական օդանավը․ «Վեստի Վորոնեժ» Հայտարարվել են դպրոցների կառուցման աշխատանքների մրցույթները․ Արայիկ Հարությունյան Սերժ Սարգսյանը փակ հանդիպում է ունեցել նախկին վեց մարզպետների հետ Այսօր կկայանա «դարի հանդիպումը» Ինձ համար չկա «ժողովուրդ» բառ, այլ կա «Հայ ժողովուրդ» կատեգորիա.Վլադիմիր Մարտիրոսյան 24 ժամով կասեցվել է մոտ 50 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը՝ պարետի որոշման պահանջները չկատարելու համար Իշխանությունը թիրախավորել է Վստրեչի Ապերի ընտանիքի մանկահասակ անդամներից մեկին` անգամ քննիչին գործուղելով Ուկրաինա (Տեսանյութ) Մահացել է Սերգեյ Փարաջանովի կինը ԱԳՆ-ն հրապարակել է Կիեւ-Երեւան չարտերային թռիչքի ուղեւորների ցուցակը Տեղի ունեցող գործընթացները երկիրը աստիճանաբար կարող են տանել դեպի «ռազմական կոմունիզմի դիկտատուրա». Հայկ Ֆարմանյան Արցախի պարետը նոր որոշում է ստորագրել
Ամենաընթերցված
Այլևս լռել չեմ կարող․Լիանա Անթառանյան Ինձ համար չկա «ժողովուրդ» բառ, այլ կա «Հայ ժողովու... Տեղի ունեցող գործընթացները երկիրը աստիճանաբար կարո... Հետաքրքիր էվոլյուցիա ապրեցին երկու տարի առաջ ժողով... ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը.... Համախմբվե՛նք, միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր եր... «Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակից է վարակվել կ... Հերթական չճշտված ինֆորմացիան՝ Փաշինյանի էջում Վարչապետը հրապարակել է «օրինապահ երեխաների» լուսան... Իշխանության հեղինակությունն ու նրա նկատմամբ վստահո... «Տղաներ և աղջիկներ, ձեր գնացքը դեռ չեկած գնացել է.... «Ձեզ, իհարկե, շատ բան չի սպառնում, իսկ ձեր տատիկ-պ... Հայաստանում իշխանությունն իր բուն գործը թողած՝ սկս... Որոնք են Հայաստանին ավիացիոն «սև ցուցակ» գցելու որ... Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. Արմե... Կողմնապահություն նախկին փորձառու կադրերի նկատմամբ.... «Պատկերացրեք՝ երդմնակալության խնջույքին վարչապետը ... Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում եմ․ հանդիպեցի կովիդ... Lավ կլիներ, եթե այս «քայլող մարդը» մտածեր պետությա... Նիկոլ, բա «Задержка»-ն ինչո՞ւմ ա․ Շարմազանով
website by Sargssyan