Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Աշխարհի առաջնությանը. հայտարարություն Երևան-Հրազդան թիվ 270 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավոր Վիճաբանություն դատարանում. ի՞նչ է եղել Այս կործանարար ընթացքը կանխելու համար պետք է օր առաջ ազատվել Նիկոլից․ Դավիթ Համբարձումյան Որոշվել է 4 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. ՆԳՆ Կրթության հարցերում մասնագիտական հանրության ձայնն անտեսվում է. Ատոմ Մխիթարյան Որքան զիջումները շարունակենք, իրավիճակը վատթարանալու է. Արմեն Մանվելյան Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից Ո՞ւր է գնում Արսեն Թորոսյանը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան-Մաշտոց խաչմերուկում


Վարչապետի մոտ այլեւս չեն ստացվում ոչ բանավոր, ոչ էլ գրավոր ուղերձները․ անհանգիստ եմ նրա համար․ Աշոտյան

Ուշադրության կենտրոնում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անանուն հոդվածագիրն իր ընտանեկան զլմում հերթական «կոնցեպտուալ» հոդվածն է հրապարակել, այս անգամ՝ «ընդդիմության մոտ քաղաքական օրակարգի բացակայության» մասին։

Ես, իրականում, շատ անհանգիստ եմ իր համար։

Նախորդ օրվա տապալված ասուլիսից հետո նման անատամ հրապարակումը վկայում է, որ իր մոտ այլեւս չեն ստացվում ոչ բանավոր, ոչ էլ գրավոր ուղերձները։

Ամբողջ հոդվածում ազնիվ է ընդամենը մեկ միտք՝ ընդդիմություն ասելով Փաշինյանն ի նկատի ունի բացառապես արտախորհրդարանական սպեկտրը, այսպիսով խոստովանելով, որ խորհրդարանում օրերս դառը սուրճ է խմել մեծ առումով, իր դաշնակիցներից մեկի հետ, ում ամեն գնով փորձում էին կառգել «ընդդիմության առաջնորդ»

Հիմա հոդվածի բուն բովանդակության մասին։

1. Քաղաքագիտական գիտելիքների պակա՞սն է պատճառը, թե դիտավորյալ ժոնգլյոռությունը, բայց Փաշինյանը հետեւողականորեն խառնում է քաղաքական օրակարգ եւ ծրագիր հասկացությունները։

2. Ինքնին ֆանտաստիկայի ժանրից է, երբ գլոբալ պոպուլիզմի լոկալ մարտիկը խոսում է քաղաքական բովանդակության մասին, քանզի Նիկոլը, քաղաքական ֆանֆառոնությունից բացի, որեւէ այլ նախասիրություններով աչքի չի ընկել։ Պոպուլիզմն ու բովանդակությունն անհամատեղելի են նույնքան, որքան Բռջոնին եւ Հեգելը, սեխն ու կաթը, կոռոնավիրուսն ու ալկոգելը։

3. Քաղաքականության մեջ «-իզմերը» մերժողը , սեփական քաղաքական շահերին արժեքներ մատաղ անողը չուներ եւ չի կարող ունենալ որեւէ սկզբունք։ Այս եռաչափ աշխարհում Հայաստանը չունի այդքան «տափակ» քաղաքական վեկտորի շռայլություն։

4. Փաշինյանական կառավարության ծրագիրը գրոտեսկային խառնուրդ է՝ արտաքինից պարտադրված քայլերի, սեփական պարզունակ մտքերի եւ նախկին կառավարությունից ժառանգած ծրագրերի copy-paste-երից։

5. Պրիմիտիվության չափն ընկալելու համար դիտարկեք այս շեդեւռալ միտքը. «Հասկանալի է, չէ՞, որ եթե նրանք կոշտ քննադատության են ենթարկում այսօրվա իշխանությունների ցանկացած քայլ, ուրեմն իշխանության գալով՝ իրենք պիտի համարյա բոլոր ոլորտներում հակառակն անեն»։ Ու սա գրում է մի մարդ, ով ոչ միայն մեզ քննադատելով եկավ իշխանության, այլեւ գալուց հետո շռայլորեն օգտվում է կառավարման համակարգում մեզանից սկսած բազում ռեֆորմներից ու արդյունքներից. 12-ամյա կրթությունից մինչեւ պարտադիր կուտակային, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից մինչեւ «1000 դրամների» հիմնադրամ եւ այլն։

6. Սույն «отец шашлычной демократии» գործիչը մոռանում է, որ մեր հանրային քննադատական դիսկուրսի մեջ կարեւոր տեղ են զբաղեցրել առաջարկությունները՝ արտաքին քաղաքականությունից մինչեւ տնտեսություն, կորոնավիրուսից մինչեւ դատաիրավական բարեփոխումներ։ Անգամ արտակարգ դրության պայմաններում մենք գենեռացրել եւ պարետատանն ենք փոխանցել իրավիճակին վերաբերող տասնյակ առաջարկություններ եւ լուծումներ։

7. Արտաքին քաղաքականության մասում հոդվածագիրը հասնում է դեմագոգիկ էքստազի։ Էլ «ինքնիշխանություն», էլ Ռուսաստան, էլ գույք-պարտքի դիմաց։ Պարոնը մոռացել է, որ Հայաստանում երբեք չի եղել այդքան մոսկվայակախյալ կառավարություն, որքան իրենն է։ Բայց սա դեռ ամենը չէ։ Հիրավի, ունիկալ է այս ոլորտում իր կառավարության ձեռքբերումը. փչացնել կամ անլրջացնել Հայաստանի հարաբերությունները դաշնակից, գործընկեր եւ հարեւան բոլոր երկրների հետ։

8. Փաշինյանը մտահոգ է, որ «նոր քաղաքական ուժը» չկա ու չկա։ Ազնվորեն խոստովանեմ, որ 2018-ի իշխանափոխության պատճառներից մեկն այն էր, որ մենք թերագնահատել էինք Նիկոլին։ Սակայն հիմա արդեն Նիկոլն է ինքնիրեն գերագնահատում՝ ճակատագրի հեգնանքով անձամբ դառնալով սեփական իշխանազրկման գերեզմանափորը։

Մնացածը՝ տեխնիկայի հարց է, քանզի իրական ընդդիմադիր ողջ սպեկտրը արդեն ձեւավորել է քաղաքական օրակարգի երեք կարեւորագույն խնդիրները՝

1. Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։
2. Հայաստան՝ առանց Նիկոլ։
2. Հայաստան՝ Նիկոլից հետո»։

Հայ-ռուսական օրակարգի արդիական հարցերը և ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության առաջնահերթ թեմաները ՀՀ տնտեսության դրական դինամիկան ԵԱՏՄ շրջանակներում «Մենք հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր հանգչում են Պատվո բլուրում, և այդ կերպ պաշտպանում ենք մեր Հայաստանը»․ Անդրանիկ Նիկողոսյան Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Աշխարհի առաջնությանը. հայտարարությունԵրևան-Հրազդան թիվ 270 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավոր Վիճաբանություն դատարանում. ի՞նչ է եղել Այս կործանարար ընթացքը կանխելու համար պետք է օր առաջ ազատվել Նիկոլից․ Դավիթ ՀամբարձումյանՈրոշվել է 4 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. ՆԳՆ Կրթության հարցերում մասնագիտական հանրության ձայնն անտեսվում է. Ատոմ Մխիթարյան Որքան զիջումները շարունակենք, իրավիճակը վատթարանալու է. Արմեն Մանվելյան Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից Ո՞ւր է գնում Արսեն Թորոսյանը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան-Մաշտոց խաչմերուկում Նիկոլի հանձնածը ոչ այլ ինչ է, քան միջանցք. Դավիթ Սարգսյան «Սպասում ենք հարսանիքի նախապատրաստական աշխատանքներին»․ Մարիամ Ալեքսանյան Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը. հայտնի է նրա նոր պաշտոնը Հնդկաստանը հասել է 100 ԳՎտ արևային մոդուլների արտադրության հզորությունների Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ ձերբակալվել են տեղափոխվել մի խումբ երիտասարդներ ԶՊՄԿ կողմից իրականացվող սոցիալական ծրագրերից մեկով ՆյուՄեգ-ի լավագույն ընտրանին հասանելի է դառնում մեր համայնքներումԲագրատ Սրբազանը կրկին աղոթքով սկսեց դատական նիստը Երգիչ Գևորգ Գևորգյանին դանակահարած երիտասարդները հայտնաբերվել են «Ուզում եմ սիրել». Անդրեն նոր երգ է ներկայացրել Կյանքից անժամանակ հեռացել է բուժքույր Լիանա ԿիրակոսյանըԱվտոբուսների արանքում մնացած վարորդը երկրորդ անգամ է վիրահատվել Իրանի կասկածները չեն թոթափվել Կյանքից անժամանակ հեռացել է Արամե Կոստանյանը Կգնա՞ Փաշինյանը արտահերթ ընտրությունների Իդրամ Ջունիոր․ երեխայի ամենալավ ուղեկիցը Դեսպանների հավաքին ուշագրավ զարգացումներ են սպասվում Վրացի սահմանապահների «կապրիզները»՝ հայերի հանդեպ․ Վերին Լարսը հատելը դարձել է լուրջ փորձություն հայերի համար Երեխային համբուրելը դարձել է տղամարդու մահվան պատճառ․ արտառոց դեպք՝ ՀՀ մարզերից մեկում Արցախի էջը կենդանի է մեր արյան մեջ, մեր հիշողության մեջ, մեր անեծքի ու հավատքի մեջ. Հրայր ԿամենդատյանՆիկոլը կատարում է հայակործան ծրագիր. քաղաքացիՈղբերգական դեպք՝ Երևանում. մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Խաչմերուկը փակուղի է․ ինչու Վաշինգտոնի հռչակագիրը չի բերում տնտեսական օգուտ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել․ ի՞նչ իրավիճակ է ռուս-ուկրաինական ճակատում Անկում տարադրամի շուկայում. փոխարժեքն` այսօր Մշակութային կամուրջ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ ինչու է դա կարևոր Եղվարդի կամրջի հարևանությամբ «ՎԱԶ 2106»-ը բախվել է ավանակին․ վերջինը տեղում սատկել է Սեպտեմբերից կներդրվի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր կարգՀայաստանին նոր քաղաքական մշակույթ և նոր առաջնորդներ են պետք. Արմեն ՄանվելյանԻշխանությունը կարողանում է իր ավերիչ արշավանքը շարունակել. Աբրահամյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 3 տարեկան երեխան մահшցել է կատաղած շան կծելուց. մանրամասներ Լավրովը նշել է Ռուսաստանի գլխավոր նպատակը ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է մարզային գրադարանների գրքային ֆոնդերի նորացման նախաձեռնությանըՎթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Բագրատ Սրբազանը առաջարկեց դատական նիստը սկսել աղոթքով Ինչ փաստաթղթեր են ստորագրվել այսօր Հայաստանի և Իրանի միջև․ մանրամասներՆոր մանրամասներ՝ Փաշինյան–Փեզեշքիան հանդիպումից Այս իշխանության բերածը ոչ թե խաղաղություն է, այլ «խաղաղ թույն». Ավետիք Քերոբյան
Ամենադիտված