Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ» «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ» Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ» Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ» Արշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Փաշինյանը վաղը մեկնելու է Կամբոջա՝ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու (տեսանյութ) Շաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողի գործով քրեական վարույթն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին Պшտերազմի դեպքում ՆԱՏՕ-ն կարող է բախվել ավիացիոն վառելիքի դեֆիցիտի. Politico

ԼՂՀ-ի շուրջ անվտանգության գոտին Ադրբեջանի այս սպառազինվածության պայմաններում մեզ համար այլևս բավարար չէ. Դ. Տոնոյան

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ հնարավոր գործողություններին, նշեց, որ Ադրբեջանը միանշանակ գնում է սահմանի երկայնքով և շփման գծում իրավիճակի սրման, ապա հետևյալ հարցադրումն արեց. «Իսկ ո՞վ է ասում, որ ԼՂՀ-ի շուրջը ձևավորված անվտանգության գոտին մեզ համար բավարար է: Ո՞ւմ գնահատականն է, մեր գնահատականով՝ Ադրբեջանի այսօրվա սպառազինվածության պայմաններում այն արդեն իսկ բավարար չէ: Բաքվում կանցկացվեն օլիմպական խաղերը, հայկական ուժերը ի ցույց կդնեն իրենց զսպվածությունը մինչև դրանց ավարտը...»։

-Տարեսկզբին ՊՆ մամուլի խոսնակը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում ամեն օր տեղի ունեցող միջադեպերին, գրեց. «Մենք դանդաղ պատերազմի մեջ ենք»: Այս իմաստով էլի այդ նույն դանդաղ պատերա՞զմն է, թե ինչ-որ բան է փոխվել:

-Պատերազմի վերսկսման հավանականությունը մեզ անհրաժեշտ է գնահատել Ադրբեջանի տեսանկյունից, ինչի մասին նրանք պարբերաբար արտահայտվում են: Ընդ որում, հայտարարում են պաշտոնապես ու ամենաբարձր մակարդակով,

-Որ «պատրաստվում են և գնալու են տարածքներն ազատագրելու», որ «սպանելու ենք հայերին», որ «ադրբեջանցի զինվորների պարտքն է դա անելը» և այլն: Իրենց նախարարի խոսքերից եմ մեջբերում:

-Այո, և դա պայմանավորված է բանակցային գործընթացի արդյունքների հետ իրենց անհամաձայնությամբ: Իրենց ոչ շահեկան վիճակը բանակցություններում փորձում են փոխհատուցել կոշտ դիրքորոշմամբ և պարբերական անթաքույց սադրանքներով: Հակամարտության էսկալացիայի մասին է վկայում այն, որ սկզբում դիպուկահարներ էին կիրառում, հետո՝ դիվերսիոն խմբեր, հիմա էլ ավելացել է ականանետային կրակը... Եվ այսպես ամեն օր: Մենք հրավիրել ենք միջնորդների և դաշնակիցների ուշադրությունն այս հանգամանքին: Միաժամանակ իրենց կողմից խստացվում են հակահետախուզական , վարչական-հակահետախուզական ռեժիմները մերձսահմանային գոտում, որտեղ լրագրողների մուտքը և անվտանգության իրավիճակի վերաբերյալ լրատվության հրապարակումն արգելված է: Այսինքն` իրենք գնում են ռազմական գործողությունների նախապատրաստման բոլոր առումներով: Իսկ կանցնե՞ն լայնածավալ գործողությունների, թե՞ կշարունակեն տեղային գործողությունների աստիճանական ընդլայնման մարտավարությունը, երկու տարբերակն էլ հավանական է, և երկուսին էլ պատրաստ ենք: Կարևոր մի հանգամանք ևս. ադրբեջանական իշխանությունները իրենց հայտարարությունների գերին են դարձել, ի տարբերություն Հայաստանի. ո՛չ ՀՀ Նախագահը, ո՛չ պաշտպանության նախարարը նման հռետորաբանություն չեն օգտագործում:

Եվ այս համատեքստում ցանկանում եմ հռետորական հարց հնչեցնել. իսկ ո՞վ է ասում, որ 1994թ. ստեղծված անվտանգության գոտին Ադրբեջանի ներկայիս սպառազինվածության պայմաններում բավարար է իր դերը կատարելու համար: Իսկ ո՞վ է ասում, որ ԼՂՀ-ի շուրջը ձևավորված անվտանգության գոտին մեզ համար բավարար է: Ո՞ւմ գնահատականն է։ Մեր գնահատականով՝ Ադրբեջանի այսօրվա սպառազինվածության պայմաններում այն արդեն իսկ բավարար չէ: Բաքվում կանցկացվեն օլիմպական խաղերը, Հայկական ուժերը ի ցույց կդնեն իրենց զսպվածությունը մինչև դրանց ավարտը…: Եվ այսօր էլ զսպվածություն են ցուցաբերում , ինչը ակնհայտ տեսանելի է՝ մենք չենք սադրում, չենք սրում իրավիճակը:

-Հիշեցնենք, որ հունվարին, երբ սահմանին իրավիճակը լարվեց, Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական պետական միջոցառումներն առջևում էին: Ինչո՞ւ եմ ընդգծում, քանի որ որոշ վերլուծաբաններ հենց 100-րդ տարելիցով էին պայմանավորում այդ ակտիվությունը։

- Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների անցկացումը մեր սահմանին իրավիճակի սրման պատրվակներից մեկն էր միայն: Ես էլ կարող եմ մեկ այլ տարբերակ նշել. փորձեցին Բաքվի եվրոպական խաղերի պատրվակով մեզ վրա ճնշում գործադրել, որպեսզի այդ ժամանակահատվածում, իրենց գնահատականով, ոչ մի գործողություն մեր կողմից չլինի: Արդեն երկու շաբաթ է, ինչ իրավիճակը՝ խախտումների ինտենսիվության տեսանկյունից, կարելի է գնահատել ցածր: Պատճառը և՛ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումներն են, և՛ Ադրբեջանի կրած կորուստները, որոնք համարժեք, գուցե իրենց համար չսպասված պատասխանն են իրենց իսկ կողմից իրավիճակի ապակայունացմանը միտված դիվերսիոն գործողությունների: Գուցե դա է պատճառը, իսկ գուցե այն, ինչը ոչ միայն չեմ բացառում, այլև շատ հավանական եմ համարում, որ հիմա՝ այդ խաղերի անցկացման այս ժամանակաշրջանն օգտագործում են իրենց ուժերը վերախմբավորելու և նոր սադրանքների նախապատրաստելու համար: Ավելի ճիշտ կլինի ասել՝ ոչ թե սադրանքների, այլ պարզապես գործողությունների, որովհետև իրենք ոչ միայն սադրում են, այլև հստակ լարվածությունը սրելուն ուղղված գործողություններ են կատարում:

-Ի՞նչ գործողություններ, դրանք Դուք ինչպե՞ս եք կոչում:

-Այս գործողությունների նպատակը, իրենց քաղաքական ղեկավարության բնորոշմամբ, տարածքների վերադարձն է: Իսկ մեզ համար դա Հայրենիք է, Արցախի ժողովրդի համար՝ Հայրենիք։

-Մինչև տարեվերջ, էլի՞ նման գործողություններ եք «ակնկալում» Ադրբեջանից:

- Լիովին հավանական եմ համարում, որ Բաքվի խաղերից հետո, կամ գուցե արդեն դրանց ավարտին Ադրբեջանն ակտիվացնի իր գործողությունները: Չմոռանանք, որ իմիջային առումով այդ խաղերը ադրբեջանցիների համար շատ կարևոր են՝ ցույց տալու համար, որ իրենք նման զարգացած երկիր ունեն, նման մակարդակի միջոցառումներ են կազմակերպում, ու միաժամանակ 20%-ի «հին երգն են երգում»։ Ի տարբերություն Ադրբեջանի, մենք՝ հայերս, տարածքի խնդիր չունենք, մենք տարածքի կռիվ չենք տալիս, այլ մեր Հայրենիքում ապրելու իրավունքն ենք պաշտպանում՝ պետականության ստեղծման և պահպանման միջոցով։

-Իրենց ամեն դիվերսիայից հետո նշվում է, որ ադրբեջանցիները գործել են թուրքական հրահանգիչների ցուցումներով:

- Կարող եմ արձանագրել, որ վերջին 3-4 տարում Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական, ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական համագործակցությունը կտրուկ աճել է: Ռազմական առումով դա մարտական պատրաստության լուրջ ծրագիր է, որն արդեն իրականացվում է և արտահայտվում է համատեղ վարժանքների և զորավարժությունների տեսքով, մասնավորապես, նախիջևանյան ուղղությամբ: Համատեղ զորավարժությունների ու վարժանքների իրականացումը մարտական պատրաստության ոլորտում համագործակցության բարձրագույն աստիճանն է: Իսկ դա արդեն պարզապես հրահանգիչների գործունեություն չէ, խոսքը ԶՈւ համատեղ միջոցառումների մասին է, և՛ հրամանատարաշտաբային, և՛ դաշտային, և՛ հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունների մասին։

Շարունակությունն այստեղ:

Ալիևյան սահմանադրությունը ստեղծելու է տոտալիտար համակարգ. Արմեն ՄանվելյանԱզգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է պայքարենք մեր պետական և ազգային իրավունքների համար. Արսեն ԳրիգորյանԵթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. ԿամենդատյանԵրբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութՌուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբՆաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ ԶաքարյանԲնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվովԱմեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»«Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»«Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ»Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելԱրսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ումԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներՓաշինյանը վաղը մեկնելու է Կամբոջա՝ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու (տեսանյութ)ՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. ՖարմանյանԳյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանՇաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողի գործով քրեական վարույթն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազինԱրսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանՊшտերազմի դեպքում ՆԱՏՕ-ն կարող է բախվել ավիացիոն վառելիքի դեֆիցիտի. PoliticoԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԿասեցվել է «Գավառի Հաց» ԲԲԸ-ի էներգատեղակայանքի շահագործումըԹող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն ենՈղբերգական վթարից տուժած երեխաներից ևս մեկը դուրս է գրվել. ինչ վիճակում են մյուս երեխաներըՀայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված