Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Բաքուն մտադիր է օկուպացված Քարվաճառի բնակչության թիվը հասցնել 17 հազարի Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղшյի մшրմին Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող են Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդն առանց պատերազմի ավարտի երաշխիքների չի ընդունի գործարքն Իսրայելի հետ. WSJ Միջադեպը ծագել է նրանից, որ դուք անօդաչու թռչող շիշ եք ուղարկել պատգամավորի ուղղությամբ


Փաշինյանն ու Թորոսյանը թաքցնո՞ւմ են մահացածների իրական թվերը, ինչ է սպասվում մեկ ամսից. Անդրանիկ Թևանյան

Ուշադրության կենտրոնում

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի տարածմանն ու հրապարակվող թվերին:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Կորոնավիրուսային թվերով Հայաստանը շարունակում է տարածաշրջանային «հաղթարշավը»։

Վրաստանի ու Ադրբեջանի համեմատ մենք խայտառակ վիճակագրություն ունենք թե՛ վարակվածների քանակի, թե՛ մահվան ելքերի առումով։

1 միլիոն բնակչությանն ընկնող վարակվածների թվով մենք հարևաններից զիջում ենք միայն Թուրքիային։ Վարակի համաշխարհային օջախներից համարվող Իրանն արդեն մեզանից հետ է այդ ցուցանիշով։ Վրաստանն ու Ադրբեջանն այդ առումով մեզանից մի քանի անգամ լավ վիճակում են։

Եզրակացությունը միանշանակ է՝ այս ամենի համար պատասխանատու է մեկ մարդ և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Այդ նա՛ էր, որ սկզբնական փուլում շան տեղ չդրեց համաճարակային վտանգը, գերադասեց մարդկանց խմբերով հավաքել և «այո»–ի քարոզ կարդալ։ Այսինքն՝ անտեսվեց մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը՝ հանուն ՍԴ–ն սեփականաշնորհելու և ավելի այլասերված իշխանություն ունենալու։

Նա էր, որ ուշացումով արտակարգ դրություն մտցրեց, բայց անարդյունավետ գործեց՝ տապալելով հակահամաճարակային քաղաքականությունը։ Փոխարենը նա նպատակամղված պառակտում էր հանրությանը և ՀՀ շահերի դեմ օրենքներ անցկացնում քրեական ենթամշակույթի տարածման կենտրոնի վերածված ԱԺ–ի միջոցով։

Շատ լավ հասկանալով, որ ձախողվել են կորոնավիրուսի դեմ պայքարում և պատճառ դարձել վատ ցուցանիշների՝ Փաշինյանն ու կորոնավիրուսային հարցերով իրարամերժ գնահատականներով աչքի ընկնող Առողջապահության նախարար Արդեն Թորոսյանն անցել են «թավշյա» վիճակագրության։ Նրանք տալիս են կորոնավիրուսից օրական մահերի թվերը՝ դրանք տարանջատելով «այլ պատճառով մահերից»։ Այստեղ մանիպուլյացիա կա։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ցուցման համաձայն՝ եթե նույնիսկ կա կասկած, որ մահացածը վարակված է եղել կորոնավիրուսով և նրա մահը տեղի է ունեցել ոչ ակնհայտ այլ պատճառով (օրինակ՝ ավտովթար, սպանություն և այլն), ապա մահվան թերթիկում պետք է որպես պատճառ նշել կորոնավիրուսը, քանզի այն մարդու օրգանիզմում սադրում է հիվանդությունների սրացումները և հանգեցնում դժբախտ արդյունքի։

Եթե հետևենք ԱՀԿ մեթոդաբանությանը, ապա Հայաստանում մայիսի 18–ի դրությամբ կորոնավիրուսից մահացել է ոչ թե 61, այլ 86 մարդ։ ՀՀ իշխանությունները 25–ին դուրս են գրել որպես «այլ պատճառով մահացածներ»։

Մահացածների թվերն իջեցնելով՝ փորձում են սեփական ապաշնորհությունը թաքցնել, բայց դա հնարավոր չէ։

Ի դեպ, եթե այս տեմպերով աճեն վարակվածների թվերը, ապա հունիսի 15–ին մենք կունենանք 7.500–ից ոչ պակաս վարակվածներ։ Դրանց 20–25 տոկոսը կարիք կունենան ինտենսիվ թերապիայի, ինչը մեր առողջապահական կարողությունները գերազանցող թիվ է։ Իսկ թե ինչ տխուր պատկեր կսպասվի դրանից հետո, դժվար չէ նկարագրել։

Եթե սրան գումարենք նաև սոցիալ–տնտեսական ոլորտում սպասվող աղետը, ապա պատկերն ամբողջական կդառնա։

ՀՀ քաղաքացիները տուժում են անարդյունավետ, ոչ կոմպետենտ և ստախոս իշխանության պատճառով։ Լուծումն Ազգային համաձայնության նոր կառավարության ձևավորումն է, որի մեջ պետք է ներառվեն բոլոր կարող ուժերն ինչպես իշխանական, այնպես էլ խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտից, հասարակական սեկտորից, փորձագիտական շրջանակներից։

Հաշվիչը միացված է բոլորիս համար»։

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Բաքուն մտադիր է օկուպացված Քարվաճառի բնակչության թիվը հասցնել 17 հազարիՈստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղшյի մшրմին Վարչախումբը սադրում է Ռուսաստանին Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդն առանց պատերազմի ավարտի երաշխիքների չի ընդունի գործարքն Իսրայելի հետ. WSJ Միջադեպը ծագել է նրանից, որ դուք անօդաչու թռչող շիշ եք ուղարկել պատգամավորի ուղղությամբՔՊ-ականի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեցՈվ է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարը Ոստիկանական նոր ուժեր են բերվել. նոր տեղեկություններ՝ Կիրանցից «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Կիրանցում քաղաքացիները փակել են ճանապարհը ոստիկանական մեքենաների առջևԳազ չի լինելու հետևյալ հասցեներում«Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն ՄանվելյանՀայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով. RSF զեկույցըԱրտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն է եղել«Mercedes»-ում, վիրավորներ կանՌոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Ով է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Կիրանցեցիները հանել են ճանապարհին տեղադրված վրանները Դավիթի ծննդյան 18-ամյակը այդպես էլ տոն չդարձավՋուր չի լինի Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Թուրքիան և Ադրբեջանը՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակումԱմրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումՈստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵրևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՄայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է Քյոխը փակագծեր է բացումՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Փոխըմբռնման մթնոլորտում է կատարվում բոլոր քննարկումները և, ասեմ ավելին, որ մենք մեր գործունեությամբ նույնիսկ օգնում ենք մեր գործատուին. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանԷլեկտրաէներգիայի մատակարարումը Կիրանցում վերականգնվել է«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐԻնչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել«Չայնիի ոլորաններ»-ում «Mercedes» է այրվում․ կրակի տարածումը կանխել են քաղաքացիները «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց
Ամենադիտված