Նեթանյահուն խորհրդարանին է ներկայացրել Իսրայելի 35-րդ կառավարությանը
ՄիջազգայինԿիրակի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ներկայացրել է Քնեսետին (խորհրդարան) Իսրայելի 35-րդ կառավարությանը, որը ձեւավորել է մարտի 2-ին կայացած ընտրությունների արդյունքում՝ ստեղծելով կոալիցիա «Կախոլ Լավան» կուսակցության առաջնորդ եւ Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Հանցի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ժողովուրդը ցանկացել է միասնություն, եւ ստացել է դա։ Ես ներկայացնում եմ Իսրայելի 35-րդ կառավարությունը։ Վարչապետ կլինի Բինյամին Նեթանյահուն։ Բենի Հանցը կստանձնի վարչապետի եւ պաշտպանության նախարարի պաշտոնը ռոտացիայից հետո»,-ասել է Նեթանյահուն։ «Խնդրում եմ Քնեթետին հաստատել կառավարության կազմը»,-հավելել է նա։
«Այս ամբիոնից ես ողջություն եմ միասնական կառավարության ստեղծումը»,-ասել է Նեթանյահուն՝ հրավիրելով մյուս քաղաքական ուժերին միանալ կառավարությանը։ «Իսրայելի քաղաքացիներ, ես կշարունակեմ աշխատել հանուն ձեզ եւ հանուն Իսրայելի օրական 24 ժամ։ Շնորհակալ եմ վստահության համար, որը թույլ է տվել ինձ ձեւավորել իմ արդեն 5-րդ կառավարությունը»,-նա դիմել է ընտրողներին։
«Ճիշտ է՝ Հորդանան գետի Արեւմտյան ափին եւ Հորդանանի հարթավայրում է հրեա ժողովուրդը ստեղծվել եւ զարգացել։ Ժամանակն է տարածել Իսրայելի ինքնիշխանությունն ու կբացենք եւս մեկ հիանալի հատոր սիոնիզմի պատմության մեջ»,-պնդել է նա։