Որոշ երկրներում տեղական ինտերնետային վերահեռարձակողների պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք պատճառ են դարձել «Կենտրոն» ՀԸ տարբերանշանի ներքո ցուցադրել ոչ հայկական արտադրանք Անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը կլինի շարունակական Արմավիրի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Volkswagen»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ Յունիբանկը թողարկել է արտոնյալ բաժնետոմսեր՝ տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով 10․000 դրամ տուգանք՝ չնախատեսված հատվածով փողոցը հատելու համար «Թրամփի ճանապարհը» ևս մեկ փաստ է ազգային դավաճանության և սուվերեն տարածքների հակասահմանադրական զիջման մասին 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել վնասվածքներ Իշխանությունները խուճապի մեջ են. «Մեր ձևով շարժումը» սպառնում է Փաշինյանի պաշտոնավարմանը Մահացել է «Շռամ Էդոն»՝ ՀՀ ամենալավ հետախույզներից մեկը․ 44–օրյա պատերազմի պարտությունը նա էլ չտարավ... Կոստեստի ՀԷԿ-ում կկառուցվեն լողացող արևային էլեկտրակայան և քամու էլեկտրակայան


«Կգա ժամանակ, երբ արդեն բոլորս կամաչենք այդ որոշման համար». Վազգեն Մանուկյան. Ankakh.com

Ուշադրության կենտրոնում

Ի՞նչ ճնշումների է ենթարկվում դատավորը կամ իր ընտանիքի անդամները, չեմ կարող ասել, բայց միանգամայն հասկանալի է, որ այս որոշումն ընդունողը ոչ թե դատավորն էր, այլ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին ankakh.com-ի հետ զրույցում ասել է «ԱԺՄ» ղեկավար, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը։

Պարոն Մանուկյան, մայիսի 13-ին դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց Արցախի Հանրապետության առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների երեք միջնորդությունը, այդ թվում Ձեր եւ ՀՀ նախկին վարչապետերի եւ Արցախի նախկին վարչապետի անձնական երաշխավորությամբ խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ: Ի՞նչ եք կարծում, սա քաղաքակա՞ն որոշում էր:

Ցանկացած իրավաբան հասկանում է, որ որեւէ իրավական հիմք չկար մերժելու այդ միջնորդությունները, հատկապես այս կորոնավիրուսի վտանգի պայմաններում, երբ աշխարհի բոլոր երկրներում մարդկանց խափանման միջոցը փոխում են: Հետեւաբար, դատավորը՝ որպես իրավաբան, նման որոշում ընդունել չէր կարող: Ի՞նչ ճնշումների է ենթարկվում դատավորը կամ իր ընտանիքի անդամները, չեմ կարող ասել, բայց միանգամայն հասկանալի է, որ այս որոշումն ընդունողը ոչ թե դատավորն էր, այլ Նիկոլ Փաշինյանը:

Հարց է առաջանում՝ ինչու՞ է Նիկոլ Փաշինյանն այդպիսի որոշում ընդունեց:

Առաջին ենթադրությունը վրեժխնդրությունն է: Բայց այս պայմաններում, այսքան ժամանակ ազատազրկման մեջ պահելուց հետո, այն էլ, իմ կարծիքով, ոչ հիմնավոր գործի համար, վրեժխնդրության նման զգացում ունենալը չարության այնպիսի աստիճան է ենթադրում, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի դեպքում չեմ կարծում: Իհարկե, վրեժխնդրությունը նշանակություն ունի, բայց միայն դրանով բացատրել հնարավոր չէ:

Երկրորդ ենթադրությունը, որ հնարավոր է անել, այն է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն զգում է, որ կորցնում է ժողովրդին, առջեւում թեժ քաղաքական պայքար է սպասվում, եւ վախենում է, որ Ռոբերտ Քոչարյանը կլինի այդ պայքարի կիզակետում: Դա հիմնավոր չէ, քանի որ կալանքից ազատվելով քաղաքականությամբ զբաղվելու դեպքում նույն րոպեին նրան կարող են նորից կալանավորել՝ մեկնաբանելով որպես խափանման միջոցի փոփոխման պայմանների խախտում:

Երրորդ ենթադրությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը որոշակի պարտավորություններ է վերցրել արտաքին ուժերի նկատմամբ, եւ դա կապված է Արցախի հարցի լուծման հետ: Դա բնական ենթադրություն է, բայց բոլոր դեպքերում Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը մայիսի 8-ին  նշանակելն ու նրան բանտում պահել շարունակելը ոչ միայն մեծ նվեր է մեր թշնամիներին, այլ նաեւ մեծ հարված մեր հաղթանակին, այդ հաղթանակի համար զոհված մեր հազարավոր հերոսներին եւ այդ հաղթանակի կերտման տասնյակ հազարավոր մասնակիցներին, ու դա անհետեւանք չի մնալու: Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն արժանի է Ալիեւի կողմից շքանշան ստանալու:

Հնարավո՞ր է, որ այդ որոշումը կայացվեց նաեւ իր կողմնակիցների եւ  իր համակիրների՝ առանց այդ էլ նոսրացող շարքերը պահելու համար:

Ես կարծում եմ, որ ժողովուրդն այսօր զբաղված է իր հոգսերով, եւ նույնիսկ իր կողմնակիցների մի զգալի մասն արդեն կորցրել է այն զգացումը, որ Ռոբերտ Քոչարյանն անպայման պետք է մնա կալանքի տակ: Ինչ վերաբերոմ է իր ամենամոլի համակիրներին ու կողմնակիցներին, ապա կալանքից ազատելու որոշումը նրանց համար կարող էր հասկանալի լինել այն հանգամանքով, որ Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով կալանքի տակ պահելը վնասակար է հենց իրենց՝ իշխանության համար:

Ամեն դեպքում, այդ որոշումը սեւ բիծ է մեր պետության ու ժողովրդի համար, եւ կգա ժամանակ, երբ արդեն բոլորս կամաչենք այդ որոշման համար:

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքում ԱՄՆ-ն անկեղծ ջանքեր է գործադրում ՌԴ-ի և Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար. ՊուտինՈրոշ երկրներում տեղական ինտերնետային վերահեռարձակողների պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք պատճառ են դարձել «Կենտրոն» ՀԸ տարբերանշանի ներքո ցուցադրել ոչ հայկական արտադրանք710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակումԱնհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը կլինի շարունակական Արմավիրի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Volkswagen»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ Իրանը գաղտագողի հաշվեհարդար է տեսնում Ադրբեջանից «Թրամփի ուղու» համար. ադրբեջանական ԶԼՄ Յունիբանկը թողարկել է արտոնյալ բաժնետոմսեր՝ տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով 10․000 դրամ տուգանք՝ չնախատեսված հատվածով փողոցը հատելու համարԷդ ո՞ր հայ ոստիկանն է գնալու ադրբեջանցիների սադրանքը կանխելու. Մենուա Սողոմոնյան«Թրամփի ճանապարհը» ևս մեկ փաստ է ազգային դավաճանության և սուվերեն տարածքների հակասահմանադրական զիջման մասինԱստղագուշակ 2025 թվականի օգոստոսի երկրորդ կեսի համար. ուղեցույց` յուրաքանչյուր նշանի համար 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել վնասվածքներ Իշխանությունները խուճապի մեջ են. «Մեր ձևով շարժումը» սպառնում է Փաշինյանի պաշտոնավարմանը Մահացել է «Շռամ Էդոն»՝ ՀՀ ամենալավ հետախույզներից մեկը․ 44–օրյա պատերազմի պարտությունը նա էլ չտարավ... Կոստեստի ՀԷԿ-ում կկառուցվեն լողացող արևային էլեկտրակայան և քամու էլեկտրակայան Հայաստանի Հանրապետությունը վերածվել է բանկային օլիգարխիայի պահակախմբի. Հրայր Կամենդատյան Կարո՞ղ է Հայաստանը կրկնել Գազայի ճակատագիրը. ոչ թե խաղաղություն, այլ սրացումՍրանք մեր գլխին կարող են նոր պատերազմ բերել և դարձյալ մեղադրել այլոց. Արմեն ՄանվելյանՕդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կնվազի. եղանակն առաջիկա օրերին Փոփոխություն՝ ենթասպայական կազմի հավելավճարների հաշվարկման կարգում Ամերիկյան ապտակ՝ Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնին» ՀՀ քաղաքացիները ևս մեկ երկիր կկարողանան մեկնել առանց վիզայի Team-ը առաջինը տարածաշրջանում կանջատի 2G-ն՝ փոխարինելով այն առաջադեմ տեխնոլոգիաներով․ գործում է նոր հեռախոսների տրամադրման հատուկ ծրագիր ՔՊ-ն կարող է ընտրությունների գնալ դաշինքով Երեք ֆուտբոլիստ ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից ԿԳՄՍՆ–ն կգնահատի դպրոցների աշխատանքը, աջակցություն կտրամադրվի դպրոցներին, որտեղ չկա բավարար արդյունք ԱՄՆ դեսպան Քվինի այցը «Սպայկա»Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Երևանի Սիլիկյան թաղամասում Հայաստան – Պորտուգալիա հանդիպման տոմսերը վաճառքում ենԱդրբեջանում զարգացնում են հանքարդյունաբերությունը, Հայաստանում՝ տապալում լսումները Կրակոցներ՝ Կոտայքի մարզում՝ «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ․ կա վիրավոր Ամուսինը կնոջ վրա բենզին է լցրել՝ պատճառելով այրվածքներ․ ՔԿ Հարյուր միլիարդավոր դոլար ներդրումների մասին սուտը․ Հրայր ԿամենդատյանԳնալով ամեն ինչ վատանում է, չգիտենք` ինչ անել. քաղաքացիՋուր չի լինելու Մահացել է «Արև-երեխաներ» ՀԿ-ի սան Շավարշ Ֆիդանյանը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 73-ամյա վարորդը «Renault»-ով «Զվարթնոց» օդանավակայանի մոտ բախվել է երկաթե ճաղավանդակներին․ 4 վիրավորներից 2-ը երեխաներ են Վաշինգտոնյան համաձայնագիր․ խաղաղությո՞ւն, թե նոր վտանգներ Հայաստանի համարԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Բերքլի, Սթենֆորդ, Visa ինովացիոն կենտրոն և շատ ավելին․ բացառիկ հնարավորություն Հայաստանի 10 ուսանողի համար«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը 2025 թվականի օգոստոսի 13-ին ժամը 20:00-ին ելույթ կունենա «Զվեզդա» ռադիոկայանի «Ազգային անվտանգության ռազմավարություն» հաղորդաշարումՀերացու փողոցում բախվել են «Lexus»-ն ու «Volkswagen»-ը. վերջինն ինքնաբերաբար առաջ է ընթացել ու բռնկվել Զելենսկին ժամանել է ԲեռլինՆույն բնակարանից 3-րդ անգամ գողություն կատարած երիատասարդին գտել ու ձերբակալել են Բաքվում արդեն քննարկում են` ով պետք է լինի Ադրբեջանի դեսպանը ՀայաստանումԱկնհայտ է, որ ՌԴ ռազմավարական մոտեցումները, ստեղծված նոր իրադրության պայմաններում, կտրուկ փոփոխության են ենթարկվելու. Աբրահամյան Արմավիրցի երիտասարդը ձերբակալվել է․ հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա 2025 թվականի օգոստոսին երեք կենդանակերպի նշանների համար կգա կախարդական երջանկության շրջան
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված