Պարադոքս է, երբ երկիրը կառավարելու մասին իշխանության պատկերացումները սահմանափակ են. Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանն անդրադառնալով իշխանությունների քայլերին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է.

«1. Պարադոքս է, երբ իշխանության ամենաբարձր մակարդակով հայտարարվում է մեր անմիջական հարևանի նկատմամբ աննախադեպ ու հեղափոխական տնտեսական ձեռքբերումների մասին, սակայն առաջին իսկ ճգնաժամային իրավիճակում հայտնվում ենք շատ ավելի վատ պամաններում նույն հարևանի համեմատությամբ:

Պարադոքս է, երբ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով Վրաստանին գերազանցող Հայաստանը համավարակի տարածման դեմ պայքարում նման անփառունակ արդյունքներ է գրանցում, իսկ դրա հետևանքների վերացման նպատակով կատարվող ֆինանսական աջակցության ծավալները ակնհայտորեն զիջում են իրենց իսկ խոսքով մեզ զիջող պետություններին:

Պարադոքս է, երբ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով Վրաստանին գերազանցող Հայաստանը համավարակի տարածման դեմ պայքարում նման անփառունակ արդյունքներ է գրանցում, իսկ դրա հետևանքների վերացման նպատակով կատարվող ֆինանսական աջակցության ծավալները ակնհայտորեն զիջում են իրենց իսկ խոսքով մեզ զիջող պետություններին:

Պարադոքս է, երբ արդեն երկու տարի իշխանության ղեկին գտնվող անձինք չեն գիտակցում, որ եթե վիճակագրական «աննախադեպ» ցուցանիշներն իրենց արտացոլումը չեն գտնում բնակչության իրական կյանքի որակի վրա, ապա դառնում են պարզապես թվեր` զուրկ բովանդակությունից: Սա վկայում է Հայաստանում կառավարման լուրջ ճգնաժամի մասին, երբ իշխանությունը գնում է ձևի հետևից, անտեսելով բովանդակությունը:

2. Պարադոքս է, երբ երկու տարվա ընթացքում կոռուպցիոն բնույթի ու «թալանված միլիոնների» գործերով ոչ մի դատավճիռ չկա, սակայն բարձրագույն իշխանության մակարդակով խոսվում է ժողովրդից գողացված մինչև վերջին կոպեկը նույն ժողովրդին վերադարձնելու մասին:

Պարադոքս է, երբ նույն միտքը հնչեցնողները չգիտեն թալանված գումարների չափի մասին, չեն պատկերացնում դրա գնահատման մեթոդաբանությունն ու վերադարձի մեխանիզմները, սակայն հերթական անգամ հասարակության որոշակի զանգվածին գայթակղիչ գաղափարներով կերակրելու նպատակով չեն խորշում նման անազնիվ մանիպուլյացիաների դիմելուց:

Պարադոքս է, երբ նույն իշխանությունը, գիտակցելով տվյալ գործընթացի չափազանց բարդությունը, իսկ որոշ դեպքերում, միգուցե նաև անհնարինությունը, գնում է հասարակության որոշ շերտերի հեղափոխական տոնուսը պահելու և հերթական անգամ խաբելու անազնիվ ու անհեռանկարային ճանապարհով:

Պարադոքս է, երբ դեռ առաջին կոպեկը չվերադարձրած իշխանությունը խոսում է վերջին կոպեկը վերադարձնելու մասին: Սա վկայում է իշխանությունների կողմից հասարակությանը կեղծ օրակարգերով և խոստումներով անվերջ կերակրելու գործելաոճից չհրաժարվելու մտադրության մասին:

3. Պարադոքս է, երբ հայտնի պատճառներով պայմանավորված, ներկա լարված իրավիճակում տաբեր երկրներ սեփական բնակչության առողջապահական անվտանգության հնարավորինս պատշաճ ապահովման նկատառումներով քայլեր են ձեռնարկում արտակարգ դրության ժամկետները երկարաձգելու ուղղությամբ, իսկ ՀՀ իշխանությունները մտորում են համանման քայլեր իրականացնել` սահմանադրական դատարանի հարցով նշանակված հանրաքվեի իրենց իսկ ձեռքով պատրաստված քաղաքական ու իրավական թնջուկի լուծումը հետաձգելու համար: Եթե անկեղծ լինենք, ապա սա արդեն պարադոքս չէ, այլ մառազմ` հղի պետության և հասարակության անվտանգությանն ուղղված լուրջ սպառնալիքներով:

4.Պարադոքս է, երբ գրեթե երկու տարի իշխանության անցած քաղաքական ուժը այդպես էլ չի պատկերացնում կամ չափազանց մակերեսային է պատկերացնում իշխանության առաքելությունը:

Պարադոքս է, երբ երկիրը կառավարելու մասին իշխանության պատկերացումները սահմանափակվում են միայն պարգևավճարներ ստանալով, իսկ քաղաքացու խնդիրները լուծելու պատասխանատվությունը և պարտականությունը դրվում է նույն քաղաքացու վրա: Եթե չես ուզում վիրուսով վարակվես, ինքդ քեզ տիրություն արա, եթե վատ ես ապրում, ուրեմն աղքատությունը քո գլխում է, աշխատիր և ապրիր, ու ընդհանրապես, դադարիր բյուջեն դիտարկել, որպես ինչ որ բան քերելու միջոց: Այստեղ է, որ ծագում է թեկուզև պարադոքսալ, սակայն տեղին մի հարց. հասկանում են՞, թե ինչ՞ են անում առհասարակ:

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը հունիսի 15-ին նիստ կանցկացնի տեսակոնֆերանսի ռեժիմով Պաշտոնանկությունների շարք՝ Արցախում Գագիկ Ծառուկյանը շարունակում է վայելել ժողովրդական գործչի համբավը 18-20 հազար ասիմպտոմների հետքերով «Մեյմանդարի» շուկան փակված է. գիշերը ոստիկանական հատուկ գործողություն է եղել. կան ձերբակալվածներ. Նիկոլ Փաշինյան Պետք է սպեցնազը հանեմ ու ծեծուջարդ անեմ ժողովրդի մեջ, որ կարգուկանոն պահպանե՞մ. Նիկոլ Փաշինյան 515 նոր դեպք, 12 մահվան դեպք Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում Հայաստանում իշխանությունն իր բուն գործը թողած՝ սկսել է «ով է մեղավորը» արշավը․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Վերջնաժամկետը հունիսի 15-ն է, հետո պարզ կդառնա՝ ով է վայր դնում մանդատը, ով՝ խելոքացած շարունակում աշխատել. «Հրապարակ» Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Սիմիդյանը շանտաժի՞ են ենթարկել Անի Սամսոնյանին. «Հրապարակ» COVID-19-ով վարակված 5 օրական փոքրիկը համալսարանական լավագույն մասնագետների ապահով ձեռքերում է․ ԵՊԲՀ ռեկտոր (տեսանյութ) «Բարսելոնայի» հինգ ֆուտբոլիստ և երկու մարզիչ հիվանդ են կորոնավիրուսով Որոնք են Հայաստանին ավիացիոն «սև ցուցակ» գցելու որոշման հիմնական չորս վնասները․ ներկայացնում է Արմեն Աշոտյանը
Ամենաընթերցված
Հայաստանում իշխանությունն իր բուն գործը թողած՝ սկս... Որոնք են Հայաստանին ավիացիոն «սև ցուցակ» գցելու որ... Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. Արմե... Կողմնապահություն նախկին փորձառու կադրերի նկատմամբ.... «Պատկերացրեք՝ երդմնակալության խնջույքին վարչապետը ... Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում եմ․ հանդիպեցի կովիդ... Lավ կլիներ, եթե այս «քայլող մարդը» մտածեր պետությա... Նիկոլ, բա «Задержка»-ն ինչո՞ւմ ա․ Շարմազանով Այսօր էլ տհասներ կան, որ գոռում են՝ մեր երեխաներին... 10 օր պայքարելով կորոնավիրուսի դեմ՝ մահացել է Հայո... Պարո´ն աննախադեպ, թե «դուխ» ունես՝ հանրաքվեն մի չե... «Պահանջում եմ հանրության առջև հանդես գալ հաշվետվու... Հարգարժան Մաֆիոզ ընտանիք, դուք չունեք որևէ պատասխա... «Մեզ ասում են՝ «բա խի՞ վլաստը տվիք Նիկոլին». մարդի... Վիրուսը արհեստական է, թե բնության «նվերն է», այս փ... Հիմա «կորոնավիրուսային հակահեղափոխության» ժամանակն... Կորոնավիրուսը բացահայտեց, որ մեր իշխանությունը ուն... «Եթե չեն դիահերձում, ինչպես են պարզում, թե կոնկրետ... ««Իմ քայլը»-ի իշխանության գալուց հետո երկիրը հայտն... Փաշինյանական խունտան Հայաստանը հանձնելու է թշնամին...
website by Sargssyan