Հայտնի են ծանոթ մարդու գաղտնաբառը գտնելու հեշտ միջոցները
LifeԾանոթ մարդու գաղտնաբառը գտնելը հաճախ բավականին հեշտ է նրա հետաքրքրությունների և նախասիրությունների մասին իմանալու դեպքում: Այսպիսի եզրակացության է հանգել կիբերանվտանգությամբ զբաղվող ID Agent ընկերությունը: Մասնագետները տարածված գաղտնաբառերի շարքին են դասել մարզատեսակները և թիմերի անվանումները: Մարդկանց գաղտնաբառերը հաճախ կազմված են մեկ բառից` ֆուտբոլ, հոկեյ կամ թենիս: Քիչ տարածված չէ նաև մուլտֆիլմերի կամ կինոնկարների հերոսների անվանումների օգտագործումը որպես գաղտնաբառ: Դրանց շարքում են Միկի Մաուս, Սուպերմեն և Բեթմեն: Ավելի լուրջ օգտատերերը իրենց գաղտնաբառերում տառերին ավելացնում են թվեր: Սակայն հաճախ դրանց տակ թաքնվում են երաժշտական խմբեր, ինչպիսիք են Blink 182 և Rush: Օգտագործում են նաև ալբոմներից մեկի անվանումը` 2112: Հայտնի միջոց է նաև սեփական անվան օգտագործումը:
Շարունակությունը կարդացեք այստեղ