Լարված իրավիճակ Տավուշի մարզում. գյուղացիները փակել են ճանապարհը. խցանումն հասնում է մի քանի կիլոմետրի

Արդեն 1 ժամից ավելի է, Երևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 120-րդ կմ հատվածում լարված իրավիճակ է ստեղծվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։

Խաշթառակ գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի ժամանի Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Գագիկ Շամշյանի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներն ասել են. «Տևական ժամանակ է, պահանջում ենք, որպեսզի պատկան մարմինները վերջ դնեն Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի կողմից Աղստև գետի հերն անիծելու գործին: Մարդ ինչքան պետք է անկուշտ ու ագահ լինի, որ բնության հերն անիծի, ինչ է, թե մի քանի կոպեկ ավել փող տանի: ՀԷԿ ես կառուցել, լավ ես արել բայց ինչի՞ բնակիչների, գյուղացիների ու բնության հաշվին: Բազմիցս դիմել ենք իրավասու մարմիններին, սակայն սայլը տեղից չի շարժվում: Այսօր ստիպված ենք փակել ճանապարհը, որովհետև տեսնում եք, թե Խ. Քոքոբելյանի շնորհիվ ինչպես է Աղստև գետը լցվում «Գետափ» հանգստյան գոտու տարածք՝ ողողելով անգամ շենք-շինություններն ու խաղահրապարակները:

Ուզում ենք այս քայլով պատասխանատուների քար անտարբերությունը կոտրենք, որպեսզի իրավիճակի մասին տեղեկանան նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, թե չէ մարզպետից հույս չկա, նա միայն լավ ճառ է ասում՝լրիվ մկների ժողովի նման՝ ճառ է ասում, բայց զանգ չի կախում»:

Աղբյուրը հայտնում է, որ խցանումը անցնում է մի քանի կիլոմետրն ու հիմա բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ են վարում ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակտար Կամո Ցուցուլյանն ու ոստիկանության Իջևանի բաժնի պետ Կարեն Հակոբյանը: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Հարգելի քաղաքացիներ, զգոն եղեք. ՊՆ խոսնակը կարևոր հայտարարություն է տարածել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում հրաժեշտ են տալիս 28-ամյա կապիտան Սոս Էլբակյանին Ինչո՞ւ նախագիծը չուղարկեցիք միջազգային փորձաքննության, եթե չեք ուզում նոր գլավլիտ ստեղծել. Տոնոյան Մահացել է Ժիրայր Ալթունյանը Հիմա եթե տղես ողջ լիներ, ինքն էլ էր սահմանին կանգնելու. ես էլ իմ տղու տեղը կանգնել եմ. Բերդի բնակչուհին Վրաերթից 11 օր անց կինը գիտակցության չգալով մահացել է Չի կարելի բաց թողնել միջազգային-ազգամիջյան երկխոսություն զարգացնելու առիթը Սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն. օդի ջերմաստիճանը կհասնի +38+40 աստիճանի. Գագիկ Սուրենյան Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին այս պահին Արթուր Վանեցյանը կոչ է արել համախմբվել հայոց բանակի շուրջ Ադրբեջանի «ժողովուրդը» երեկ որոշել էր ականջալուր լինել Հայաստանի վարչապետին. Արթուր Ղազինյան Կոտրված ապակիներ ու տանիք․ ջարդուփշուր եղած գույք, Ի՞նչ տեսարան է տավուշցիների տներում (ֆոտո) Գագիկ Ծառուկյանը երբեք չի տրվում սադրանքների Թաղման ժամանակ Իլհամը զանգել է Զաքիրի բջջային հեռախոսահամարին և գեներալ Հաշիմովի հարազատների հետ է խոսացել․ լուսանկարներ Ձեր սալոտ ու փնթի ձեռքերը հեռու պահեք բանակից, ժողովրդից ու պետությունից. Աշոտյան
Ամենաընթերցված
Կոչեր անելու փոխարեն գործ անենք ամեն մեկս մեր տեղո... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունե... ԿԳՄՍ նախարարը հայտնել է իրականացված մի շարք աշխատա... Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք գնդակ... Ամրացնենք մեր սահմանները նորովի. Նիկոլ Փաշինյան Նորաթուխ սփյուռքահայությունը «Նիկոլ-արևին» հեռվից ... Ոստիկաններն օրենք են խախտում՝ դիմակ չկրելով Ռոբերտ Քոչարյանը հրապարակել է վերջին շրջանում իր ը... Ոստիկանության բրիգադն է, որը ուղևորվում է մարզեր դ... Վախենո՞ւմ էիք շեշտել Հայոց ցեղասպանության փաստը և ... Ում ասես օտարվել է, հիմա՞ էլ թափանցիկություն չակըն... Ե՞րբ եք պատրաստվում վերջ տալ այս կրկեսին․ իմքայլակ... ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է՝ ի՞նչ պետք է անեն աշակ... ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանա... Այսօր Նիկոլի ռեժիմը «պատերազմ» է հայտարարել ազգայի... Կեղծիքների տոնը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է․ Ա... Գտնում ենք, որ Գույքահարկի մասին օրենքի թեման պետք... Դուք ցինիկ եք ու տխմար, պարոն Թորոսյան, դուք աղետ ... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը
website by Sargssyan