Լարված իրավիճակ Տավուշի մարզում. գյուղացիները փակել են ճանապարհը. խցանումն հասնում է մի քանի կիլոմետրի

Արդեն 1 ժամից ավելի է, Երևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 120-րդ կմ հատվածում լարված իրավիճակ է ստեղծվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։

Խաշթառակ գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի ժամանի Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Գագիկ Շամշյանի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներն ասել են. «Տևական ժամանակ է, պահանջում ենք, որպեսզի պատկան մարմինները վերջ դնեն Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի կողմից Աղստև գետի հերն անիծելու գործին: Մարդ ինչքան պետք է անկուշտ ու ագահ լինի, որ բնության հերն անիծի, ինչ է, թե մի քանի կոպեկ ավել փող տանի: ՀԷԿ ես կառուցել, լավ ես արել բայց ինչի՞ բնակիչների, գյուղացիների ու բնության հաշվին: Բազմիցս դիմել ենք իրավասու մարմիններին, սակայն սայլը տեղից չի շարժվում: Այսօր ստիպված ենք փակել ճանապարհը, որովհետև տեսնում եք, թե Խ. Քոքոբելյանի շնորհիվ ինչպես է Աղստև գետը լցվում «Գետափ» հանգստյան գոտու տարածք՝ ողողելով անգամ շենք-շինություններն ու խաղահրապարակները:

Ուզում ենք այս քայլով պատասխանատուների քար անտարբերությունը կոտրենք, որպեսզի իրավիճակի մասին տեղեկանան նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, թե չէ մարզպետից հույս չկա, նա միայն լավ ճառ է ասում՝լրիվ մկների ժողովի նման՝ ճառ է ասում, բայց զանգ չի կախում»:

Աղբյուրը հայտնում է, որ խցանումը անցնում է մի քանի կիլոմետրն ու հիմա բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ են վարում ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակտար Կամո Ցուցուլյանն ու ոստիկանության Իջևանի բաժնի պետ Կարեն Հակոբյանը: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Հրանտ Բագրատյանը՝ օրեր առաջ իր կողմից արված աղմուկ բարձրացրած հայտարարության մասին Փաշինյանն ամենազավեշտալի և աներես կռուտիտներով մշտապես կգտնի այլ մեղավորների, տվյալ դեպքում՝ ձեզ. Աշոտյան Արթուր Վանեցյանը պատրաստ է ամեն ինչ անել՝ ժողովրդին իրական խնդիրների լուծման շուրջ համախմբելու համար Փաշինյանը դարձել է ծաղրի առարկա. Միհրան Հակոբյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը հունիսի 15-ին նիստ կանցկացնի տեսակոնֆերանսի ռեժիմով Պաշտոնանկությունների շարք՝ Արցախում Գագիկ Ծառուկյանը շարունակում է վայելել ժողովրդական գործչի համբավը 18-20 հազար ասիմպտոմների հետքերով «Մեյմանդարի» շուկան փակված է. գիշերը ոստիկանական հատուկ գործողություն է եղել. կան ձերբակալվածներ. Նիկոլ Փաշինյան Պետք է սպեցնազը հանեմ ու ծեծուջարդ անեմ ժողովրդի մեջ, որ կարգուկանոն պահպանե՞մ. Նիկոլ Փաշինյան 515 նոր դեպք, 12 մահվան դեպք Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում Հայաստանում իշխանությունն իր բուն գործը թողած՝ սկսել է «ով է մեղավորը» արշավը․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Վերջնաժամկետը հունիսի 15-ն է, հետո պարզ կդառնա՝ ով է վայր դնում մանդատը, ով՝ խելոքացած շարունակում աշխատել. «Հրապարակ»
Ամենաընթերցված
Հայաստանում իշխանությունն իր բուն գործը թողած՝ սկս... Որոնք են Հայաստանին ավիացիոն «սև ցուցակ» գցելու որ... Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. Արմե... Կողմնապահություն նախկին փորձառու կադրերի նկատմամբ.... «Պատկերացրեք՝ երդմնակալության խնջույքին վարչապետը ... Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում եմ․ հանդիպեցի կովիդ... Lավ կլիներ, եթե այս «քայլող մարդը» մտածեր պետությա... Նիկոլ, բա «Задержка»-ն ինչո՞ւմ ա․ Շարմազանով Այսօր էլ տհասներ կան, որ գոռում են՝ մեր երեխաներին... 10 օր պայքարելով կորոնավիրուսի դեմ՝ մահացել է Հայո... Պարո´ն աննախադեպ, թե «դուխ» ունես՝ հանրաքվեն մի չե... «Պահանջում եմ հանրության առջև հանդես գալ հաշվետվու... Հարգարժան Մաֆիոզ ընտանիք, դուք չունեք որևէ պատասխա... «Մեզ ասում են՝ «բա խի՞ վլաստը տվիք Նիկոլին». մարդի... Վիրուսը արհեստական է, թե բնության «նվերն է», այս փ... Հիմա «կորոնավիրուսային հակահեղափոխության» ժամանակն... Կորոնավիրուսը բացահայտեց, որ մեր իշխանությունը ուն... «Եթե չեն դիահերձում, ինչպես են պարզում, թե կոնկրետ... ««Իմ քայլը»-ի իշխանության գալուց հետո երկիրը հայտն... Փաշինյանական խունտան Հայաստանը հանձնելու է թշնամին...
website by Sargssyan