Մեր վերջնական հաղթանակը կոփվում է միայն համազգային միասնականությամբ, զարգացող և կայուն պետականությամբ. ՀՅԴ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի շնորհավորական ուղերձ է հղել Շուշիի ազատագրման 28-ամյակի առթիվ.

«Սիրելի հայրենակիցնե՛ր,

1992 թ. մայիսի 8-ից 9-ը հայկական մարտական ուժերի ռազմական եզակի գործողության արդյունքում ազատագրվեց Շուշին՝ դառնալով Արցախյան ազատամարտի բեկումնային և անշրջելի հանգրվանը: Շուշին հայ ժողովրդի հավաքական երազանքների, ազատագրական պայքարի և քաղաքական արժանապատվության պսակն էր, Հայոց անկախ պետականության կերտման ճանապարհին վավերական արժեք:

Մեր հաղթանակն արդյունքն էր հայ ժողովրդի հավաքական նվիրումի, ռազմական տաղանդի և պայմանավորված էր պատմական արդարությունը վերականգնելու, հայ ժողովրդի քաղաքական իրավունքներն իրացնելու աներեր կամքով:

Շուշիի հաղթանակով ծնվեց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, որը շարունակում է լինել ազատ և անկախ Արցախի անվտանգության երաշխավորը:

Մեր ազատագրական պայքարի խորհրդանիշ Շուշին այսօր, ավելի քան երբեք, հաստատում է այն ճշմարտությունը, որ մեր վերջնական հաղթանակը կոփվում է միայն համազգային միասնականությամբ, զարգացող և կայուն պետականությամբ:

Արցախյան ազատամարտով, հազարավոր հայորդիների արյամբ նվաճված Արցախի Հանրապետության անկախությունն անշրջելի է: Այն Արցախի, առհասարակ, հայ ժողովրդի անվտանգության և զարգացման գրավականն է ու երաշխավորը: Արցախի ժողովուրդն իրացրել է իր քաղաքական կամքն ու ինքնորոշման իրավունքը, որը ենթակա չէ ո՛չ սակարկումների, ո՛չ զիջումների: Սա՛ է հզոր, արդար և միացյալ Հայաստան կերտելու ՀՅԴ տեսլականը:

Հայրենիքի ազատագրության մարտերում զոհված քաջորդիներ, մեր խոնարհումը ՁԵԶ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում ենք Շուշիի ազատագրման 28-ամյակի և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման առթիվ»:

Պարետի որոշմամբ՝ 72 ժամով արգելվել է «Վիլլա Հիլս» ռեստորանի գործունեությունը Թշնամիների հետ պայմանավորվողը․ երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը ՊԵԿ-ը հերքում է ծխախոտի նոր խմբաքանակի մասին լուրը Վորոնեժում կալանվել է հայկական մաքսանենգ ծխախոտով հերթական օդանավը․ «Վեստի Վորոնեժ» Հայտարարվել են դպրոցների կառուցման աշխատանքների մրցույթները․ Արայիկ Հարությունյան Սերժ Սարգսյանը փակ հանդիպում է ունեցել նախկին վեց մարզպետների հետ Այսօր կկայանա «դարի հանդիպումը» Ինձ համար չկա «ժողովուրդ» բառ, այլ կա «Հայ ժողովուրդ» կատեգորիա.Վլադիմիր Մարտիրոսյան 24 ժամով կասեցվել է մոտ 50 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը՝ պարետի որոշման պահանջները չկատարելու համար Իշխանությունը թիրախավորել է Վստրեչի Ապերի ընտանիքի մանկահասակ անդամներից մեկին` անգամ քննիչին գործուղելով Ուկրաինա (Տեսանյութ) Մահացել է Սերգեյ Փարաջանովի կինը ԱԳՆ-ն հրապարակել է Կիեւ-Երեւան չարտերային թռիչքի ուղեւորների ցուցակը Տեղի ունեցող գործընթացները երկիրը աստիճանաբար կարող են տանել դեպի «ռազմական կոմունիզմի դիկտատուրա». Հայկ Ֆարմանյան Արցախի պարետը նոր որոշում է ստորագրել Նավթի համաշխարհային գներն աճել են
Ամենաընթերցված
Ինձ համար չկա «ժողովուրդ» բառ, այլ կա «Հայ ժողովու... Տեղի ունեցող գործընթացները երկիրը աստիճանաբար կարո... Հետաքրքիր էվոլյուցիա ապրեցին երկու տարի առաջ ժողով... ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը.... Համախմբվե՛նք, միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր եր... «Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակից է վարակվել կ... Հերթական չճշտված ինֆորմացիան՝ Փաշինյանի էջում Վարչապետը հրապարակել է «օրինապահ երեխաների» լուսան... Իշխանության հեղինակությունն ու նրա նկատմամբ վստահո... «Տղաներ և աղջիկներ, ձեր գնացքը դեռ չեկած գնացել է.... «Ձեզ, իհարկե, շատ բան չի սպառնում, իսկ ձեր տատիկ-պ... Հայաստանում իշխանությունն իր բուն գործը թողած՝ սկս... Որոնք են Հայաստանին ավիացիոն «սև ցուցակ» գցելու որ... Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. Արմե... Կողմնապահություն նախկին փորձառու կադրերի նկատմամբ.... «Պատկերացրեք՝ երդմնակալության խնջույքին վարչապետը ... Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում եմ․ հանդիպեցի կովիդ... Lավ կլիներ, եթե այս «քայլող մարդը» մտածեր պետությա... Նիկոլ, բա «Задержка»-ն ինչո՞ւմ ա․ Շարմազանով Այսօր էլ տհասներ կան, որ գոռում են՝ մեր երեխաներին...
website by Sargssyan