«Փաստ». Պարենային ապրանքները թանկացել են․ առաջին տեղում կիտրոնն ու սխտորն են

«Փաստ» թերթը գրում է.

«Ապրիլին մեր քաղաքացիները սննդամթերքների որոշ տեսակներ ստիպված եղան գնել ավելի բարձր գներով: Մասնագետներն առկա գնաճը պայմանավորեցին մի շարք հանգամանքներով, որոնց թվում, իհարկե, առաջին հերթին համավարակն է:

Գնաճի վերաբերյալ կանխատեսումներն ու մինչ այս գների արձանագրված բարձրացումները իրենց արտացոլումն են գտել նաև երեկ հրապարակված վիճակագրական տվյալներում: Համաձայն այդ տվյալների, ՀՀ-ում դիտարկվող բոլոր քաղաքներում գնաճ է արձանագրվել:
2020 թ. ապրիլին նույն տարվա մարտի համեմատ սպառողական գներն աճել են 0,5-ից 1,5 տոկոսով: Ինչ վերաբերում է 12-ամսյա գնաճին, ապա 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ գրանցված գնաճը կազմել է 0,9 տոկոս:

 
 

2020թ. մարտի համեմատ ապրիլին սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում 1,8 տոկոս գնաճ է արձանագրվել: Իսկ 2020թ. ապրիլին այս ապրանքախմբում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոչ թե գնաճ, այլ 0,3 տոկոս գնանկում կա:

Պաշտոնական տվյալները վկայում են հատկապես պարենային ապրանքների համեմատաբար բարձր գնաճերի առկայության մասին: Օրինակ՝ այս տարվա ապրիլին 2020թ. մարտի համեմատ կարագի գինը բարձրացել է 2,9 տոկոսով, արևածաղկի բուսական յուղինը՝ 3,8 տոկոսով, ալյուրինը՝ 4,0 տոկոսով, բրնձի գինը՝ 4,2 տոկոսով, ոլոռինը՝ 6 տոկոսով:

 
 

Մակարոնեղենի շուկայում գրանցվել է 6,1 տոկոս աճ, ոսպը թանկացել է 27,3 տոկոսով: Նույն ժամանակահատվածում ձավարեղենի գներն աճել են 13,5 տոկոսով: Մասնավորապես՝ ձավարի գինը բարձրացել է 6,5 տոկոսով, հնդկացորենինը՝ 19,3 տոկոսով:

Ինչպես սպասվում էր, առանձնահատուկ պատկեր է հատկապես մրգի ու բանջարեղենի շուկայում: Այս տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մրգերի շուկայում 9,2 տոկոս գնաճ է արձանագրվել, իսկ 2020թ. ապրիլին նույն թվականի մարտի համեմատ մրգի գները բարձրացել են 8,3 տոկոսով:

Օրինակ՝ 2020թ ապրիլին 2020թ. մարտի նկատմամբ խնձորի գինը բարձրացել է 9,1 տոկոսով, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատ՝ 46,9 տոկոսով:

 
 
 

Այս տարվա ապրիլին նարնջի գինը նույն տարվա մարտի համեմատ թանկացել է 28,2, իսկ նախորդ տարվա ապրիլի նկատմամբ՝ 37,8 տոկոսով: Կիտրոնի գինը 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ աճել է 94,8 տոկոսով, իսկ 2020թ. ապրիլին մարտի համեմատ՝ 57,9 տոկոսով:

Բանջարեղենի շուկայում էլ թանկացել է նաև գլուխ սոխը, այս տարվա ապրիլին մարտի համեմատ նաև կաղամբը: Սխտորի գինն այս տարվա ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ ավելացել է 77,6 տոկոսով, 2020թ. մարտ/ապրիլ ամիսների համեմատությամբ՝ 47,7 տոկոսով:

Շարունակությունն Այստեղ 

 
 

 

ՊԵԿ-ը հերքում է ծխախոտի նոր խմբաքանակի մասին լուրը Վորոնեժում կալանվել է հայկական մաքսանենգ ծխախոտով հերթական օդանավը․ «Վեստի Վորոնեժ» Հայտարարվել են դպրոցների կառուցման աշխատանքների մրցույթները․ Արայիկ Հարությունյան Սերժ Սարգսյանը փակ հանդիպում է ունեցել նախկին վեց մարզպետների հետ Այսօր կկայանա «դարի հանդիպումը» Ինձ համար չկա «ժողովուրդ» բառ, այլ կա «Հայ ժողովուրդ» կատեգորիա.Վլադիմիր Մարտիրոսյան 24 ժամով կասեցվել է մոտ 50 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը՝ պարետի որոշման պահանջները չկատարելու համար Իշխանությունը թիրախավորել է Վստրեչի Ապերի ընտանիքի մանկահասակ անդամներից մեկին` անգամ քննիչին գործուղելով Ուկրաինա (Տեսանյութ) Մահացել է Սերգեյ Փարաջանովի կինը ԱԳՆ-ն հրապարակել է Կիեւ-Երեւան չարտերային թռիչքի ուղեւորների ցուցակը Տեղի ունեցող գործընթացները երկիրը աստիճանաբար կարող են տանել դեպի «ռազմական կոմունիզմի դիկտատուրա». Հայկ Ֆարմանյան Արցախի պարետը նոր որոշում է ստորագրել Նավթի համաշխարհային գներն աճել են Դուք վայելել եք իշխանության բոլոր «կայֆերը», հիմա հարցերին պատասխանելու ժամանակն է. Սուրեն Սուրենյանց Հետաքրքիր էվոլյուցիա ապրեցին երկու տարի առաջ ժողովրդավարական լոզունգներով իշխանության եկած մարդիկ. Երվանդ Վարոսյան
Ամենաընթերցված
Ինձ համար չկա «ժողովուրդ» բառ, այլ կա «Հայ ժողովու... Տեղի ունեցող գործընթացները երկիրը աստիճանաբար կարո... Հետաքրքիր էվոլյուցիա ապրեցին երկու տարի առաջ ժողով... ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը.... Համախմբվե՛նք, միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր եր... «Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակից է վարակվել կ... Հերթական չճշտված ինֆորմացիան՝ Փաշինյանի էջում Վարչապետը հրապարակել է «օրինապահ երեխաների» լուսան... Իշխանության հեղինակությունն ու նրա նկատմամբ վստահո... «Տղաներ և աղջիկներ, ձեր գնացքը դեռ չեկած գնացել է.... «Ձեզ, իհարկե, շատ բան չի սպառնում, իսկ ձեր տատիկ-պ... Հայաստանում իշխանությունն իր բուն գործը թողած՝ սկս... Որոնք են Հայաստանին ավիացիոն «սև ցուցակ» գցելու որ... Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. Արմե... Կողմնապահություն նախկին փորձառու կադրերի նկատմամբ.... «Պատկերացրեք՝ երդմնակալության խնջույքին վարչապետը ... Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում եմ․ հանդիպեցի կովիդ... Lավ կլիներ, եթե այս «քայլող մարդը» մտածեր պետությա... Նիկոլ, բա «Задержка»-ն ինչո՞ւմ ա․ Շարմազանով Այսօր էլ տհասներ կան, որ գոռում են՝ մեր երեխաներին...
website by Sargssyan