Մերկապարանոց քննադատության փոխարեն լավ կլիներ՝ պարոն Մարուքյանն այդ տվյալներն ինձ ուղարկեր. Արսեն Թորոսյան
LifeՆման մերկապարանոց քննադատության փոխարեն լավ կլիներ՝ պարոն Մարուքյանն այդ տվյալները տեքստային հաղորդագրությամբ ուղարկեր ինձ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26–ին, «Ազատության» եթերում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, որ տեղորոշման միջոցը արդյունավետ չէ, քանի որ իրեն հայտնի է դեպք, երբ մարդը վարակակիր է եղել և տարածել է վարակը, սակայն այդ մարդուն հոսպիտալացնելուց հետո պոտենցիալ վարակակիրների հետևից ոչ ոք չի եկել։
«Նման մերկապարանոց քննադատության փոխարեն լավ կլիներ պարոն Մարուքկանն այդ տվյալները տեքստային հաղորդագրությամբ ուղարկեր ինձ՝ դրանով օգնելով, ոչ թե պարզապես դրոշակ բարձրացներ, որ մենք ինչ–որ մեկին բաց ենք թողել։ Մենք չենք հավակնում լինել հարյուր տոկոս արդյունավետությամբ աշխատող։ Բոլորի կոնտակներին հայտնաբերելն անհնար է»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է տեղորոշման համակարգին, Թորոսյանը նշեց, որ դա ոչ թե հիմնական, այլ փոխլրացնող գործիք է։