Արաքս գյուղում մեկուսացվածների թեստերի արդյունքները հայտնի են
Life- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Արմավիրի մարզի Արաքս գյուղում 14 օր առաջ մեկուսացվածները կորոնավիրուսով վարակված չեն եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արաքսի համայնքապետ Ռուբեն Կարապետյանը:
Նա նշեց, որ մեկուսացված ընտանիքն արդեն վերադարձել է գյուղ եւ անցել իր առօրյային, քանի որ բոլորի թեստերի արդյունքները բացասական են եղել:
«Գյուղում այս պահին այլ մեկուսացվածներ եւ վարակվածներ չկան, բոլորն իրենց աշխատանքներով են զբաղված»,- հավելեց գյուղապետը:
Նշենք, որ Հայաստանում այս պահին հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 1746 դեպք: Փաստացի այս պահին բուժվում է 885 անձ, 28 պացիենտ մահացել է:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram