Գյումրու ինֆեկցիոն հիվանդանուցում են գտնվում 59 պացիենտ եւս 11–ը տեղափոխվել են Երեւան. Շիրակի մարզպետ
LifeԱյս պահին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանուցում են գտնվում կորոնավիրուսով վարակված Շիրակի մարզի 59 քաղաքացի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
«11 հիվանդ էլ տեղափոխվել է Երեւան եւ բուժումն այնտեղ է շարունակում։ Այս պահին ունենք տանը ինքնամեկուսացված 141 եւ հյուրանոցում մեկուսացված 140 քաղաքացի։ Մինչ այս պահն ունեցել ենք 83 հիվանդ, 10 ապաքինված եւ 3 մահ»,– ասաց մարզպետը: