Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴ Զելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում Կիևը Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.com Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարի Երևանում ՝ հնդիկ է անհետ կորել


Իրական հեղափոխությունը մեզ համար անհրաժեշտություն է, որը լինելու է. Արսեն Բաբայան

Ուշադրության կենտրոնում

Իրական հեղափոխությունը նաեւ սեփական խոստումների նկատմամբ պատասխանատվություն ունենալն է եւ դրանք չկատարելու համար անձնական պատասխանատվություն կրելն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է իրավապաշտպան Արսեն Բաբայանը:

«Իշխանության խոստումների մասին
Այն, որ գործող իշխանությունն իր խոստումների հիմնական մասը չի կատարել ու չի էլ կատարելու, վաղուց ենք համոզվել։ Իսկ «100 փաստերի» մասին պարբերաբար ասուլիսներում թվարկվող քայլերի մի մասն իրականության հետ կապ չունեն, մյուս մասն անչափելի են, իսկ մնացած մասն էլ այնքան անկարեւոր են, որոնց մասին նույնիսկ վարչության պետի մակարդակում խոսելն է անտեղի։
Որոշեցի ավելի մանրամասն ուսումնասիրել գործող քաղաքական ուժի խոստումները չկատարելու ավանդույթը։
Բոլորս էլ գիտենք բազմաթիվ անկատար հանրահայտ խոստումներ, օինակ՝ արագաչափերի վերացման, կարմիր գծերի հանման, ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալու խոստումները։ Ի դեպ, այն հանգամանքը, որ այս բոլոր խոստումներն էլ անհեթեթ էին, ինձ համար ակնհայտ էր հենց խոստումը լսելու պահին։ Փաստ էր, որ այդ խոստումներն անհնիմն են ու ամենեւին չեն բխում մեր շահերից։
Բայց հիմա խոսելու եմ ավելի վաղ ու մոռացված խոստումներից մի քանիսի մասին, որոնք էլ փաստելու են, որ իշխող քաղաքական ուժի մոտ սուտ խոստումները եղել են քաղաքականության հիմնական գործելակերպը։
Ինչպես գիտենք՝ 2016 թվականին, երբ Գյումրու քաղաքապետի ընտրություններն էին, դրան մասնակցում էր նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այդ ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում ՔՊ կուսակցությունը տվեց բազմաթիվ խոստումներ։
Այսպես, ՔՊ-ն խոստանում էր. Գյումրիի ավագանու ընտրություններում հաղթանակի դեպքում երկու տարվա ընթացքում կյանքի կկոչվեն հետեւյալ ծրագրային դրույթները
1. Հիմնանորոգվելու են Երեւանյան խճուղին, Վազգեն Սարգսյան փողոցը։
2. Հիմնանորոգվելու են քաղաքի 4 գետնանցումներ։
3. Քաղաքի տարբեր մասերում կառուցվելու է 15 խաղահրապարակ՝ բասկետբոլի զամբյուղներով եւ ֆուտբոլային դարպասներով։
4. Քաղաքի տարբեր մասերում կառուցվելու է մանկահասակ երեխաների համար նախատեսված 15 խաղահրապարակ։
5. Ստեղծվելու է ժամանակակից չափանիշներին համապատասխան մեկ գրադարան։
6. Կաուցելու են 5 հանրային զուգարան։
7. Ամբողջությամբ լուծվելու է բազմաբնակարան շենքերի մասնակի կամ ամբողջական վերանորոգման կարիք ունեցող տանիքների հարցը։
8. Տնկվելու է 10 հազար ծատ, կանաչապտվելու են 5 կենտրոնական փողոցներին հարակից մայթերի բոլոր հողային հատվածները։
9. Քաղաքի կենտրոնում տեղադրվելու է մեծ էլեկտրոնային ցուցատախտակ, որի վրա երեւալու է տվյալ պահին Գյումրիի անօթեւան ընտանիքների թիվը, վերջին մեկ ամսվա, վերջին մեկ տարվա ընթացքում բնակարան ստացած ընտանիքների թիվը (ի դեպ՝ այս կետի շուրջ հետագայում հանդես կգամ առանձին հրապարակմամբ)։
10. Ավագանու մեծաասնություն ունենալու դեպքում մենք չեղյալ կանենք Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանին, «Գյումրիի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու՝ Գյումրիի գործող ավագանու որոշումը։
ՔՊ կուսակցությունը, որը ներկայումս ՀՀ-ում գործող իշխանությունն է, խոստացել էր նաեւ, որ երկու տարվա ընթացքում վերը նշված կետերից թեկուզ մեկի չիրականացման դեպքում Գյումրիի իրենց քաղաքապետը հրաժարական կտա։
Իհարկե Գյումրիի քաղաքապետի ընտրություներում ՔՊ կուսակցությունը չհաղթեց, թեեւ խոստումներն իսկապես լավն էին ու արժեին հաղթանակի։ Ակնհայտ էր, որ այդ խոստումների զգալի մասն անհնար կլիներ իրագործել, եթե չլիներ ՀՀ կառավարության մասնակցությունը։ Նրանք նաեւ խոստանում էին, որ կառավարությանը ստիպելու են մասնակցել թվարկված ծրագրային դրույթների իրականացմանը։
Այդ ընտրություներից ուղիղ երկու տարի անց Նիկոլ Փաշինյանն իր կուսակցությունով ստացավ Հայաստանի Հանրապետության ամբողջ իշխանությունը։ Այսինքն՝ արդարացի ակնկալիք առաջացավ, որ այդ ծրագրային դրույթները պետք է կյանքի կոչվեն։
Իսկ հիմա, երբ Փաշինյանի կողմից ամբողջական իշխանությունը վերցնելուց հետո անցել է երկու տարի, եկեք ստուգենք, թե Գյումրիի համար տրված խոստումներից որն է նա կատարել։ Իսկ որ այդ խոստումներն ամբողջությամբ կարող էր կատարել, որեւէ կասկած չի առաջացնում։
Առաջինը կատարվեց Լեւոն Սարգսյանին Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու խոստումը, որը, վստահաբար կարող ենք պնդել, ոչինչ չփոխեց գյումրեցու կյանքում։ Դրանից հետո բարեկարգվեց Երեւանյան խճուղին։ ՎԵՐՋ։ Որեւէ այլ խոստում, որ թվարկված է, մինչ օրս, այսինքն երկու տարում, չի կատարվել։
Եվ ուրեմն, եթե ՔՊ-ն խոստանում էր, որ Գյումրիում իշխանություն ունենալու դեպքում, եթե երկու տարում այդ խոստումներից որեւէ մեկը չկատարի, ապա իրենց քաղաքապետը հրաժարական կտա, եւ այժմ, երբ իրենք ունեն ոչ միայն Գյումրիի իշխանությունը, այլ ամբողջ Հայաստանինը եւ երկու տարում չեն կատարել կարեւորագույն խոստումները, ինչպե՞ս է ստացվել, որ վարչապետ Փաշինյանը մինչեւ հիմա հրաժարական չի տվել։
Պատասխանն ինձ համար ակնհայտ է. նրանք խոստանում էին, ընդամենը խոստանում, ինչպես բազմաթիվ այլ խոստումներ, որ այդպես էլ անկատար մնացին։ Նրանք միշտ առաջնորդվել են՝ «Խոստանանք, որ ընտրվենք» սկզբունքով, իսկ երբ իշխանություն ունենանք՝ կլղոզենք ու անհեթեթ 100-ավոր փաստերով հանրությանը կկերակրենք։
Իրական հեղափոխությունը նաեւ սեփական խոստումների նկատմամբ պատասխանատվություն ունենալն է եւ դրանք չկատարելու համար անձնական պատասխանատվություն կրելն է։ Իրական հեղափոխությունը մեզ համար անհրաժեշտություն է, որը լինելու է…»,- գրել է նա:

 

 

 

Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Թուրքիայում 3-րդ երկրաշարժն է գրանցվել՝ ավելի ուժգին «Հրապարակ». Տավուշյան հանելուկ․ ինչպես Փաշինյանը «համոզեց» ԱլիեւինԽոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կանայք տեղափոխվել են հիվանդանոցԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ) «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց
Ամենադիտված