Իշխանությունը Տավուշում դիմադրությունը կասեցնելու համար փորձում է շանտաժի, մեկուսացնելու գործիքներ կիրառել Շոյգուի տեղակալին կալանավորեցին և տեղափոխեցին մեկուսարան․ ի՞նչ է կատարվում Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Խոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель»-ը, մեքենաները վերածվել են մոխրակույտի «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Սուրեն Պետրոսյանը ՁՊՎ-ում է Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան «Ողջո՜ւյն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է…». Միհրան Մախսուդյանը դեռ հիվանդանոցում է


Ընդդիմությունն օր առաջ պետք է ստանձնի իշխանության պարտականությունները․ Արթուր Ղազինյան

Blog

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժամանակն է գործել որպես իշխանություն: Ծայրահեղական ընդդիմությունը լրջագույն խնդիր է ցանկացած պետության համար, իսկ եթե այն փաթեթավորվում է պոպուլիզմի գայթակղիչ գունավորմամբ, ապա դառնում է պատուհաս պետական և հասարակական կարգի համար։ Ուժեղ պետականության և կառավարման կայացած ավանդույթներ ունեցող, ինչպես նաև ինքնաբավ հասարակություն ունեցող պետությունների պարագայում սոլիդ, հավասարակշռված և պրոֆեսիոնալ իշխանության առկայության պայմաններում այս խնդիրը չեզոքացվում է՝ թողնելով պոպուլիստ ծայրահեղականներին իրենց աջակցող մարգինալ խմբերի տիրությում։ Սակայն իրավիճակը վտանգավոր է դառնում, երբ մարգինալ փոքրամասնություններին հաջողվում է ինքնակազմակերպվել, գտնել նյութական և տեղեկատվական ռեսուրսներ, արտաքին ուժեղ և հարուստ գործընկերներ։ Նրանք արագ գտնում են իրենց պոպուլիստ առաջնորդներին, միավորվում նրա շուրջ, ատելության թույնով վարակում հասարակության առավել խելամիտ շերտերին և տապալում պետական կարգը։ Այս գործընթացում չափազանց մեծ է նաև իշխանության մեղավորությունը, որը, գտնվելով ինքնաբավության նիրվանայի մեջ և ընկղմված լինելով հասարակական բարիքի ներքին բաշխման աճուրդի մեջ, կորցնում է զգոնությունը, անտեսում մարգինալների և պոպուլիստների կողմից հասարակության լայն շերտերին նետված ատելության թունավոր կերը և ինչ որ պահի կորցնում է իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը։Պետական կարգի իրական փորձությունը սկսվում է ծայրահեղական պոպուլիստների իշխանության գլխին հայտնվելուց հետո, երբ պայքարը տեղափոխվում է ռացիոնալիզմի և պոպուլիզմի հարթություն, որտեղ ռացիոնալ դիրքերից հանդես են գալիս ընդդիմադիր ուժերը, իսկ ծայրահեղական և պոպուլիստական դիրքերից՝ իշխանությունը։Սա հիրավի անբնական, էքստրաօրդինար իրավիճակ է, որը քաղաքագիտության մեջ կոչվում է քաղաքական համակարգի ճգնաժամ։ Այսպիսի իրավիճակներում ելակետն ու կանխավարկածը խելամտությունից և ռացիոնալիզմից վերածվում է խելագարության և պատեհապաշտության կանխավարկածի, ինչի պայմաններում հնարավոր չի լինում կանխատեսել իշխանության քայլերի հաջորդականությունը, տրամաբանությունը, մոտիվն ու նպատակը։

 

Խեղված իրողությունների պայմաններում ներքին կայունության և համերաշխության միջավայրի պահպանման հիմնական բեռը բաժին է ընկնում ընդդիմությանը, որը, առաջնորդվելով ռացիոնալիզմով և խելամտության բնական կանոններով, պետք է չտրվի իշխանության սադրանքներին, այլ զսպի և հակազդի ծայրահեղական իշխանության նկրտումները, քաղաքական և հասարակական գործընթացները պահի կանխատեսելի միջավայրում, մերժի իշխանության կողմից մշակված և շրջանառության մեջ դրված կեղծ, ագրեսիվ և վտանգավոր օրակարգերի քննարկումը, լեգիտիմացնումն ու էլ ավելի հանրայինացումը։

Ծայրահեղականությունն ու պոպուլիզմը երկար չեն ապրում, քանի որ իշխանության գալուց հետո, զրկվում են թշնամությունն ու ատելությունը սնուցելու և տարածելու կենարար աղբյուրներից, իսկ ընդդիմության գրագետ և կշռադատված վարքագծից ուղղակի ինքնազինաթափվում և ոչնչանում են։

Պոպուլիստին հակացուցված է իշխանությունը հենց իր շահերից ելնելով, քանի որ նա սովոր չէ աշխատել, արարել, ստեղծագործել, կառուցել և զարգացնել։ Հետևաբար նրան պետք է թողել մենակ և նա կսպանի ինքն իրեն։ Ցանկացած քննադատություն և մեղադրանք նրան նոր ուժ և էներգիա է տալիս, ինչը նա վարպետորեն կարողանում է փոխակերպել իր կենսունակությունն ապահովող էներգիայի։

Հետևաբար, ընդդիմությունն օր առաջ պետք է ստանձնի իշխանության պարտականությունները և ձեռնամուխ լինի պետական կարգն ամրացնող ու առողջացնող ծրագրերի, ռազմավարությունների և հայեցակարգերի մշակմանը, իսկ այդ գործընթացի հիմնաքարը հանդիսանում է նոր սահմանադրությունը։

Մեր երիտասարդ պետականության հիմնական խնդիրները ի հայտ են գալու պոպուլիզմի և ռադիկալիզմի ոչնչացումից հետո, երբ մենք կգիտակցենք, որ տարված լինելով պոպուլիստ «ծեծելու» հաճելի գործով, բաց ենք թողել իսկական պատերազմին պատրաստվելու իրական պահը»։

 

 

Իշխանությունը Տավուշում դիմադրությունը կասեցնելու համար փորձում է շանտաժի, մեկուսացնելու գործիքներ կիրառել Շոյգուի տեղակալին կալանավորեցին և տեղափոխեցին մեկուսարան․ ի՞նչ է կատարվումԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Խոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель»-ը, մեքենաները վերածվել են մոխրակույտի «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍուրեն Պետրոսյանը ՁՊՎ-ում է Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան «Ողջո՜ւյն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է…». Միհրան Մախսուդյանը դեռ հիվանդանոցում է Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Ռուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The Sun Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մախսուդյանին տարել են հիվանդանոցՈրտեղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա-ն՝ Էրդողանին Բшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել էԽոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանԳազ չի լինի Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանում Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Տավուշում բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել՝ բացի Սուրեն Պետրոսյանից24 ժամ ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանը և իշխանական վերնախավը Ծիծեռնակաբերդում են․ ուղիղՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»Առեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըԱռեղծվածային դեպք՝ Կոտայքում. ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այս դրույթը․ Ալիևը՝ Զանգեզուրի միջանցքի մասին Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա», ամիսներ առաջ էթնիկ զտում էին անում Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-իցԵս պնդում եմ, որ դիրքերի հետքաշում է եղել, կոնկրետ դիրքն էլ ասում եմ. Գեղամ Մանուկյան Ինչու՞ էր այլայլված Կիրանցի ղեկավարը․․․Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Նարեկ Մանասյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը․ բռնցքամարտի ԵԱ.
Ամենադիտված