Կենդանակերպի այս նշանները կարող են կտրուկ հարստանալ Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Միայն «դրսինները». «Փաստ» Փաշինյանը խոսել է Տավուշի 4 գյուղերում ադրբեջանցիների բնակեցման մասին Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ջուր չի լինի որոշ հասցեներում Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»


Փաշինյանի թերթում էր 1-ին նախագահը պիտակավորվում որպես «քյոռ և խառնակիչ». «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Քաղաքականություն

Երկրի առաջին դեմքի երկօրյա լայվը պետք է համարել Փաշինյանի պաշտոնավարման առանցքային հրապարակային ելույթներից, դրան պետք է վերաբերվել որպես ծրագրային և խորքային պատկերացումների պաշտոնական ներկայացում, իսկ սա ենթադրում է ո՛չ թե էպիզոդիկ պատասխաններ, որքան էլ դրանք անկեղծ և ճիշտ լինեն, այլ՝ նույնքան հանգամալից վերլուծություն։ Այս ամսին այսօր՝ ապրիլի 22–ին, հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբ»–ը։

 «Ամեն ինչից անկախ, բոլոր ճիշտ կամ վիճելի հարցադրումներից անկախ, այս ելույթները ունեին մեկ կոնցեպտուալ սխալ՝ խոսում էր ոչ թե վարչապետ, այլ դատավոր։

1. Հայհոյելու ինստիտուտը

 Փաշինյանն ասում է. նախկինում չեն հայհոյել իշխանություններին, որովհետև վախեցել են, որ իշխանությունները «կարող են խփել, բառիս բուն, իմաստով կրակեն, սպանեն»։

 Իրականությունը մի քանի հարթության մեջ է.

 Ա/ Նախկին բոլոր իշխանությունների օրոք էլ եղել են լուրջ, սոլիդ ընդդիմախոսներ, որոշակի որակի ընդդիմադիրներ, որոնք չեն հայհոյել ո՛չ թե այն պատճառով, որ վախեցել են, այլ՝ նախ տեսակով հայհոյող չէին, և հետո՝ լուրջ թեմաներից էին խոսում և լուրջ թեմաներով հակադրվում։ Եվ նրանք չհասան հաջողության, չունեցան այն պոպուլյարությունը, այն վճռական վարկանիշը, որն ունեցավ Փաշինյանը՝ հենց ա՛յդ պատճառով։ Մերօրյա տերմինով ասած՝ նրանք չդարձան «պողոսների» կուռքը, որովհետև երբեք իրենց թույլ չտվեցին այդ լեզվով խոսել, այդ թվում՝ հայհոյել։

 Բ/ Նախկին իշխանություններն ունեցել են նաև իրենց հայհոյող շրջանակներ, և դրանց առանցքը եղել է կա՛մ Փաշինյանն անձամբ, կա՛մ իր համակարգերը։ Նախապես ներողություն խնդրելով բոլոր երեք նախագահներից՝ ուղղակի հիշեցնենք, որ հենց Փաշինյանի թերթում էր առաջին նախագահը պիտակավորվում որպես «քյոռ և խառնակիչ», իսկ հաջորդ երկուսը՝ թաթար-մոնղոլ, մարդասպան, ավազակապետ, խաղամոլ և այլն։ Հենց Փաշինյա՛նն է սկսել իր քաղաքական գործունեությունը վիրավորանքից, որն ամիսներով չէր իջնում էր իր թերթի էջերից՝ հայտնի երեք ՈՉ-երի կարգախոսը։

 Գ/ Ցավոք, Հայաստանում խոսքի համար եղել է նաև կրակոց, սպանություն։ Եղել է Տիգրան Նաղդալյանի դեպքը։ Կա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ։ Գուցե Փաշինյանի այսօրվա երիտասարդ թիմակիցներն արդեն չեն հիշում փաստերը և դերակատարներին, բայց Փաշինյանը հո հիշում է։

 2. Փաշինյանն ասում է. հիմա գալիս է վնգստացող դատավորների հերթը։ Իրականում՝ հերթը վաղուց արդեն եկել է, և դատական համակարգն ընդունել է վնգստալու նոր պայմանը։ Նրանք, ովքեր մասնագիտական և մարդկային արժանապատվություն են դրսևորում, ենթարկվում են վարչական, քրեական հետապնդման և ֆեյքային բանդաների հարձակման։ Որ մյուսներին դաս լինի, որ Փաշինյանի ցանկություններն օդում բռնեն ու կալանքի որոշումներն առանց մտածելու տան։

 Հակառակ կողմից նայենք. նոր Հայաստանն իսկապես նոր կլիներ, եթե «Իմ քայլի» խմբակցության, իրենց համակիր իրավաբան/իրավապաշտպանների, մինչև 2018-ը ազատ մարդու տպավորություն թողնող հեղափոխականների թվում լինեին մարդիկ, որոնք ասեին՝ այն, ինչ անում է Աննա Դանիբեկյանը, ծաղր է օրենքի նկատմամբ, նման բան չի՛ կարող լինել հետհեղափոխական Հայաստանում։ Անգամ չսիրելով Քոչարյանին, անգամ ատելով, իրենց իրավունքն է, բայց ասեին՝ Նոր Հայաստանում չի՛ կարող նման արդադատություն լինել։ Հենց դա կլիներ Նոր Հայաստան։ Խնդիրը սրա մեջ է, թե չէ «վնգստացողներին» շահագործելը և ծառայեցնելը ամենևին նոր երևույթ չէ, և ամենևին չի խոսում իշխանության առաքինությունների մասին, այլ՝ լրիվ հակառակը։

 3. Փաշինյանն ասում է. մենք նրանց շանս ենք տվել... չեն օգտվել, ուրեմն՝ մեղքը իրենց վիզը։ Խոսքը պետական համակարգում տարիներ ի վեր աշխատողների մասին է։ Այո, եղել է մի շանս, որը կորսվել է՝ 2018-ից երկրում զարգացման նոր էջ սկսելու, նոր մթնոլորտ, նոր խաղի կանոններ, նոր իդեաներ գործի դնելու շանսը։ Փաշինյանը, սակայն, խոսքում է անհատական, կադրային շանսերի մասին, ուրեմն կարող ենք ֆիքսել, որ

 Ա/ Լավագույն շանս օգտագործողը, դրա սիմվոլը, ըստ Փաշինյանի, հավանորեն, գլխավոր դատախազն է, որը մի պահ գալիս էր խորհրդարան՝ Փաշինյանին բռնելու, իսկ հետո արագ հասկացավ, որ հիմա էլ պիտի Փաշինյանի հրահանգով բռնի։ Ասել է թե՝ շանսը բաց չթողեց։

 Բ/ Փաշինյանի նշանակած, ընտրած կադրերի որակն է հենց ջարդում մեր պետության զարգացման շանսը։ Նրա դասալիք քաղաքապետը, որն էմոցիոնալ ալիքի վրա պարտադրվեց երևանցիներին, նրա նշանակած մարզպետները, պատգամավորները և այլն։

 Գ/ Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, որ պետական համակարգում, բոլոր մակարդակի պաշտոններում, եղել են գրագետ և պարկեշտ մարդիկ, որոնք ահռելի գործ են արել պետության համար, և այսօրվա իշխանությունները դեռևս լիարժեք օգտվում են այդ մարդկանց՝ ժամանակին կատարած աշխատանքից։ Բայց Փաշինյանը չի հասկանում նաև մեկ այլ շատ կարևոր բան. պետական համակարգն այսօր հաճախ լուռ դիմադրում է իր հրահանգներին, հեղափոխական դառնալու՝ իր ցանկություններին։ Եվ դրա մեղավորը, որպես կանոն, հրահանգների որակն է, երբեմն՝ հակաիրավականությունը։ Այսպիսով՝ խնդիրը հակառակ ծայրում է։

 4. Փաշինյանն ասում է. լրատվամիջոցների 99 տոկոսը և լրագրողների 70 տոկոսը իշխանությունից կոնկրետ փող է ստացել։ Լրատվական դաշտի առաջին, մարդկային ռեակցիան հասկանալի է։ Բայց պետք է լինի երկրորդ արձագանքը՝ ավելի խորքային։ Խնդիրը ո՞րն է, լրատվամիջոցների ֆինանսական աղբյուրնե՞րը։

 Դատավոր Փաշինյանը հրապարակում է վճիռը, բայց վարչապետ Փաշինյանը լռում է, լուծում չի առաջարկում։ Որո՞նք են Հայաստանում լրատվամիջոցների եկամտի, ֆինանսավորման անկախ աղբյուրները, ի՞նչ է արվել այդ ուղղությամբ, 2 տարում ի՞նչ է փոխվել լրատվամիջոցների համար։ Լրատվամիջոց պահելու համար գումարներ են պետք՝ հովանավորչական, գովազդային, պետական աջակցության, նվիրատվությունների, վաճառքից գոյացող և այլն։ Բոլոր մեխանիզմները, ըստ էության, այսօր քանդված են։

 Արդյո՞ք ավելի լավ է ունենալ օտարերկրյա ուղիղ կամ երբեմն՝ քողարկված ֆինանսավորում՝ պայմանով, որ պետք է լինես վարչապետի խոսափողը։ Դա պետության համար ռիսկեր չի՞ պարունակում։ Հարցը շատ լուրջ է. եթե խնդիր է դրվում՝ աջակցել Հայաստանում մամուլի զարգացմանը, ինչն իսկապես շատ կարևոր է, ապա պետք է ստեղծել մեխանիզմներ։ Իսկ եթե խնդիրն այլ է՝ մեղադրել, դատել կոլեգաներին, ապա նրանց ռեակցիան դժվար չէ կանխատեսել։ Հայաստանում ռեսուրսները սահմանափակ են, և դրանք գնում են դեպի խիստ սահմանափակ, ընտրյալ լրատվամիջոցներ։

 Մոտավորապես նույն տրամաբանությամբ՝ այդ սահմանափակ ռեսուրսները գնում են բարեգործական կազմակերպություններ՝ խիստ սահմանափակ և ընտրյալ, իսկ մյուսներին գործունեության համար ազատ ռեսուրս չի մնում։ Հիմնարար լուծումներ են պետք, գրագետ ու կոնստրուկտիվ պատկերացումներ։ Մնացածը հեռուստատեսային շոու է։

 5. Փաշինյանն ասում է. օլիգարխները իրենց շրջապատում հանցավոր խմբեր են ունենցել, որոնք մարդ են ծեծել, մարդ խփել և այլն։ Մենք բոլորս ուզում ենք, որ դրանք բացահայտվեն։ Մենք ակնկալում էինք, որ դրանք 2 տարում բացահայտված լինեին։ Եվ դա երկրի համար կլիներ շատ կարևոր։ Չարվեց, որովհետև դա ավելի բարդ գործ է ու պահանջվում է շատ ավելի զուսպ և գրագետ աշխատանք, քան՝ գաղտնալսման օրը թեման շեղելու համար քարոզարշավի ամբիոնից ուժայիններին ասֆալտին փռելու հրահանգ տալը։ Շոու էր պետք՝ շոուն ապահովվեց, գործը՝ մոռացնել կտանք։

 Այդ հանցագործություններին զուգահեռ՝ պետության և հասարակության համար շատ կարևոր էր՝ մինչև վերջ պարզել ընտրակեղծիքների սխեմաները։ Չէ՞ որ Փաշինյանն անձամբ ու իր թերթը հազար անգամ բարձրացրել էին շրջիկ խմբերի, կեղծ անձնագրերի և այլ հնարավոր մեխանիզմների հարցը։ Դրանք ճի՞շտ էին, թե՞ սուտ։ Խոսքը հրեշավոր հանցագործության մասին է, ի վերջո։ Դա չարվեց, փոխարենը՝ հապշտապ, նույն ընտրական համակարգով անցկացվեցին արտահերթ ընտրություններ, և նույն օլիգարխները՝ չնչին բացառություններով, զբաղված էին «Իմ քայլի» ռեյտինգայիններին ձայն ապահովելով։

 6. Փաշինյանն ասում է, որ միայն ժողովուրդը կարող է իրեն կանգնեցնել։ Միայն ժողովուրդը կարող է իրենց իշխանությանը հեռացնել։ Միևնույն ժամանակ՝ երկու օր անընդմեջ իր ելույթներում Փաշինյանը հասցնում է իր դեմ կոնսոլիդացնել հասարակության 60-70 տոկոսին։ Որտե՞ղ է տրամաբանությունը։ Իրավիճակը շատ ավելի մտահոգիչ է դառնում, երբ հասկանում ես, որ առաջիկայում ունենալու ենք սոցիալական լարվածության կտրուկ աճ, սոված ժողովուրդ, արտաքին ռիսկեր։ Մեր նախորդ վերլուծության մեջ նշել էինք, որ Հայաստանի համար խոշոր ցնցումներն անթույլատրելի են, իսկ այս իրականության շարունակությունը՝ խիստ վտանգավոր երկրի անվտանգության և ինքնիշխանության համար։ Լուծումներ են պետք։

 Հասարակության հետ ուղիղ կապի ռեսուրսը թանկ արժե։ Լսարանի ուշադրությունն այն ժամանակակից «ոսկին» է, որի համար պայքարում են բոլորը։ Օրեր շարունակ զբաղեցնել այդ հսկա ռեսուրսը, խլել այն բոլորից ու ասել բացարձակապես նույնը, ինչ երեկ, մեկ շաբաթ կամ մի տարի առաջ, պահպանել նույն դեստրուկտիվ տոնայնությունը. սա ռեսուրսի աններելի վատնում է և, ի վերջո, կբերի դրա կորստին։ Պետք է միայն հուսալ, որ այն մարդիկ, որոնք կգրավեն և վերջապես ըստ պատշաճի կտնօրինեն հանրային ուշադրությունը, այն կուղղեն երկրի համար իրոք կարևոր ու հեռանկարային խնդիրների լուծմանը։

 Ռեսուրսների վատնումը, հատկապես հիմա, երբ մենք փաստացի շրջափակման մեջ ենք, կարող է մեծ վերքեր հասցնել մեր երկրին։ Լավագույնը կլիներ՝ ընդամենը մնալ սահմանադրականության շրջանակներում, երբ իշխանության բոլոր ճյուղերն իրականացնում են իրենց ուղիղ պարտականությունները, այսինքն՝ դատավարություններով զբաղվում են դատավորները, իսկ գործադիրը զբաղվում է գործով»։

Կենդանակերպի այս նշանները կարող են կտրուկ հարստանալ Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Միայն «դրսինները». «Փաստ» Փաշինյանը խոսել է Տավուշի 4 գյուղերում ադրբեջանցիների բնակեցման մասինԱյսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ջուր չի լինի որոշ հասցեներում Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Խոշոր հրդեհ՝ Հրազդանի կիրճումՏա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Լույս չի լինելու Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Ոստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է կանգնեցրել Տավուշ մեկնող մեքենաներին Նրանք, ովքեր մոռանում են անցյալի դասերի մասին, դատապարտված են կրկնելու ողբերգությունները․ ՌԴ դեսպան Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Շատ վատ է անում, որ տալիս է, պատրաստ եմ պայքարել տավուշցիների հետ. Օնիկ ԳասպարյանԱրսեն Գրիգորյանը միացել է շարժմանը Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Այսօր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինայի հարսանիքն է Փոխվարչապետը երաշխավորում է՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ի՞նչ վիճակ է ԲավրայումԼարված իրավիճակ Տավուշի միջպետական ճանապարհին՝ ուղիղ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ Բա ոստիկան եմ, ով եմ. լարված իրավիճակ Օձուն-Ալավերդի ճանապարհին Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհըՆիկոլ Փաշինյանն ուղերձ է հղելՀայաստանում կարմրուկի դեպքերի թիվն աճել է․ նոր տվյալներ Կադիրովը ծանր հիվանդ է, նրան կարող է փոխարինել Ալաուդինովը Ղողանջում են Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցու զանգերը Ադրբեջանը Ռուսաստանի բարեկամն ու գործընկերն է. Պեսկով Տավուշում 7 անձ ձերբակալվել է «ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՈւղիղ. Փակվում է Օձուն-Ալավերդի խաչմերուկըՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Մեքենան ընկել էր գետը, 14-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էր․ նոր մանրամասներ Իրավիճակը Ոսկեպարում լարվեցԻ՞նչ կլինի Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հետ․ Մոսկվան արձագանքել է Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են
Ամենադիտված