Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտմանը. Պիեր դ՛Արժան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն Մանվելյան Հին Օլիմպիայում բոցավառվեց Փարիզի Օլիմպիական խաղերի կրակը «Հայ կինոյի օրվա» առիթով հայկական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Մեղրիում, Քաջարանում և Բերդում ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Կոպենհագենի կենտրոնում այրվում է Դանիայի ֆոնդային բորսայի պատմական շենքը (տեսանյութ) ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի (Տեսանյութ) Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արային պատկանող «յաշիկը» երթևեկել է հանդիպակաց Սամվել Վարդանյանը դաժան ծեծի է ենթարկվել․ պաշտպան


«Հրապարակ». Գիլյոտին՝ եթերային անփութության համար. Պետրոս Ղազարյանին այլ պաշտո՞ն է առաջարկվել. մանրամասներ

Հասարակություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Իր հեռացման մասին Հանրային հեռուստաընկերության արդեն նախկին գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը հայտնեց պաթետիկ, ոչ անկեղծ գրառումով: «Ինձ համար անընդունելի է ՀՀ վարչապետի՝ եթերից առաջ տեսագրված կադրերի հրապարակումը, եւ անկեղծորեն վրդովված եմ գործընկերային, էթիկական սկզբունքների խախտման էժանագին այս քայլից»։ Գրիգորյանը հիշեցնում է, որ նախկինում շատ միջոցառումներ են հեռարձակվել, որոնց համար «կիսել է իր աշխատակիցների հետ շնորհակալության եւ գովեստի խոսքերը»։ «Հիմա էլ կիսում եմ կատարվածի պատասխանատվությունը՝ ներկայացնելով աշխատանքից ազատման իմ դիմումը»,- գրել է նախկին տնօրենը։

Շատերը թեթեւացած շունչ քաշեցին, քանի որ հայտնի սոցցանցում հաճախ էին նրա հրաժարականի պահանջները լսվում: Երեկ աշխատանքից ազատման դիմումներ են գրել նաեւ լրատվական-վերլուծական ծրագրերի տնօրեն Պետրոս Ղազարյանը եւ վարչապետի ուղերձի ուղիղ եթերի պատասխանատու Վարդան Հակոբյանը: Այսօր Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նիստ է նշանակված, որի ընթացքում կքննարկվեն հրաժարականները:

Մեր տեղեկություններով, Պետրոս Ղազարյանին այլ պաշտոն է առաջարկվել: Հանրային հեռուստաընկերության պատմության մեջ սա, թերեւս, ամենախոշոր սկանդալն էր, երբ երկրի ղեկավարի ելույթի հեռարձակման խախտումների համար մարդիկ են ազատվում աշխատանքից:

Նիկոլ Փաշինյանի խոտանված տեսաուղերձի տեխնիկական ազդանշանի փորձարկման կադրերի արտահոսքն աննախադեպ «կիքս» է համարվել։ Նա մոտ 15 րոպե եթերում էր, հազում էր, հաբ էր խմում, անկանոն շարժումներ անում, ինչը նորմալ է եթերին նախապատրաստվողի համար, սակայն տեխնիկական այս ազդանշանն ընդունած հեռուստաընկերություններից մեկն այդ կադրերի հիման վրա վարչապետին ծաղրող հոլովակ պատրաստեց, եւ դա ճակատագրական դեր խաղաց հանրայինի աշխատողների համար:

Արդեն մի քանի օր է, փորձում են պարզել, թե ով է մեղավոր: Ըստ որոշ տեղեկությունների, Հ1-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը փորձել է կապվել կառավարության աշխատակազմի հետ, նույնիսկ գնացել է կառավարություն, ներկայացրել է, որ իր թիմը շատ փորձառու ու պրոֆեսիոնալ է, եւ բոլոր քայլերը համաձայնեցվել են վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանի հետ: Եվ ներկայացրել է այն, ինչ արդեն հայտնի է ուղիղ եթերի պատասխանատու Վարդան Հակոբյանի գրառումից՝ որ նախքան եթեր մտնելը զգուշացրել է, որ «Rec» կոճակը սեղմված է, որ վարչապետի մամուլի քարտուղարը պետք է տեղյակ պահեր վարչապետին, ինչը չի արել, որովհետեւ չի հասկացել, թե ինչ է նշանակում «Rec ենք»։

Ըստ խոսակցությունների, վեճ է տեղի ունեցել Մանե Գեւորգյանի ու Մարգարիտա Գրիգորյանի միջեւ։ Վերջինս ասել է՝ այդպես է լինում, էլի, որ մարդը ոլորտի հետ կապ չունի, հորդորել է՝ «սլիվներն ու կիքսերը ման եկեք ձեր մեջ, ոչ թե Հ1-ում», ապա անջատել է հեռախոսը։ Ասում են, սա նրանց առաջին կոնֆլիկտը չէ:

Չնայած Մանե Գեւորգյանը հերքում է, որ Մարգարիտա Գրիգորյանի հետ ուղերձի հետ կապված վեճ է ունեցել: «Ես առանձնազրույց իր հետ չեմ ունեցել, բոլոր մեղադրանքները հրապարակային են եղել»,- ասաց նա մեզ: Իսկ իր էջում գրել էր, որ հեռուստաընկերությունը չպետք է բաց կապուղի ապահովեր` սկսած նախապատրաստական աշխատանքներից: «Պրոֆեսիոնալ մոտեցումը ենթադրում է, որ մյուս հեռուստաընկերություններին բաց կապուղի պետք է հաղորդվեր եթերից բացառապես վայրկյաններ, այլ ոչ 5, 10, 15 կամ 20 րոպե առաջ...», ապա մեղադրել էր հանրայինին՝ թափթփված աշխատաոճի ո ւ անտեղյակության համար:

Պատասխանելով մեր հարցին, թե որեւէ ուսումնասիրություն արվո՞ւմ է արտահոսքի հետ կապված, Փաշինյանի խոսնակը պատասխանեց. «Հարցը, թե տեսանյութը ոնց է համացանցում հայտնվել, ուսումնասիրվում է»:

Հանրային հեռուստաընկերության աշխատակիցները եւս քննարկում են խոտան-ուղերձը: Հ1-ում այն անփութության հետեւանք են համարում: «Մենք ռեկ ենք, զապիս ենք, եսիմինչ ենք: Եթե դա մտել է ուղիղ եթեր, դա նախեւառաջ պուլտի մոտ նստած ռեժիսորի սխալն է: Որքան հասկացա, ելույթը կառավարության շենքից է հեռարձակվել, ուրեմն, շարժական կայանի՝ ПТС-ի պուլտին նստած ռեժիսորը, որը տալիս է ազդանշանը, պետք է այնպես դա աներ, որ զիբիլ եթեր չգնար: Եթե նրան ասել են, որ քո սիգնալը գնում ա այլ TV-ներ, նա իրավունք չուներ զիբիլ տալ եթեր: Իսկ եթե թերացավ ու տեսավ, որ զիբիլ ա գնում, պետք է գոնե ГЦП-ի (գունավոր շերտերի գեներատորի) նշան դներ:

Երկրորդը․ այդ սիգնալն ընդունող եթերայինի աշխատողը, որը նստած է հանրային հեռուստատեսության եթերայինում, եթե տեսավ, որ նման բան է կատարվում, պետք է զանգեր ՊՏՍ ու հարցներ, թե ինչ ա կատարվում: Նա եւս կարող էր ԳՑՊ դնել կամ այլ կադր: Թե չէ, Մանեն իմացել ա, որ ռեք ենք, չի իմացել: Մանեն ի՞նչ պարտավոր է ձեր լեքսիկոնը հասկանալ: Դրանք տեխնիկական մասնագետներին հասու հարցեր են: Տվյալ դեպքում ամբողջ ցեպոչկան չի աշխատել»,- ասաց եթերային բաժնի նախկին պետերից մեկը։

Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Արա Շիրինյանը չցանկացավ պատասխանել մեր հարցերին»:

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտմանը. Պիեր դ՛Արժան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանՀին Օլիմպիայում բոցավառվեց Փարիզի Օլիմպիական խաղերի կրակը«Հայ կինոյի օրվա» առիթով հայկական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Մեղրիում, Քաջարանում և ԲերդումԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Կոպենհագենի կենտրոնում այրվում է Դանիայի ֆոնդային բորսայի պատմական շենքը (տեսանյութ) ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի (Տեսանյութ) Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արային պատկանող «յաշիկը» երթևեկել է հանդիպակաց Սամվել Վարդանյանը դաժան ծեծի է ենթարկվել․ պաշտպանՋրատարը վթարվել է․ ավելի քան 30 ժամ ջուր չի լինի Սարսափելի պատասխանի սպասեք․ Իրանի նախագահը՝ ԻսրայելինUcom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է Ողբերգական դեպք. Մալաթիայի շուկայի տաղավարում տղամարդու մարմին է հայտնաբերվել (լուսանկար) ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներ Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք. armlur Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՈվ կփոխարինի Ալեն Սիմոնյանին ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է գործակալին, որը պայթեցրել էր ՈՒԱԾ-ի նախկին սպայի մեքենան (տեսանյութ) Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է, համարժեք վարձատրություն պետք է ստանա1 օրով ջրամատակարարումը կդադարեցվիՆոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Kia»-ն Իջևան քաղաքի մուտքի մոտ բախվել է քարե պարսպին․ մայրը տեղում մահացել է, որդին տեղափոխվել է հիվանդանոց Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» Արագածոտնի մարզում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում Ուշադրություն. Վանաձոր-Ալավերդի ճանապարհին տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար (տեսանյութ) «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Խոշոր հրդեհ՝ Հայաստանում․ բնակիչներին տարհանել ենԹոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» «Հրապարակ»․ Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքինՀունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Ի՞նչ է հայտարարել Ջո Բայդենը․ ի՞նչ է սպասվում ԻրանինԹուրքիայում երկրաշարժ է գրանցվել Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ադրբեջանի փոխարտգործնախարարը ասել է, թե իբր վերադարձրել են ՀՀ բոլոր գերիներիՈ՞վքեր են մասնակցել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքին«Ուսումնասիրում ենք Հայաստանը». Սիրուշոյի և որդու հանգիստը Կարևոր․ իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա Սողոմոնյան Սամվել Վարդանյանին տարան բաժինՀայաստանում կարմրուկով վարակվածների թիվն ավելացել է Ինչի՞ց է սկսվել քաղաքացու և իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի վեճը․ մանրամասներ Մեկ նպատակ ունենք` հաղթել Սկուդետոն. ՄխիթարյանԲացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը
Ամենադիտված