Վանեցյանի լռությունը ոչ թե խորհդավոր է, այլ՝ մտածված
ՔաղաքականությունՈրքան էլ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի այս օրերի լռությունը խորհրդավոր գնահատվի, այնուամենայնիվ, պետք է փաստել, որ նրա նախաձեռնությունը բավական ակտիվություն է առաջացրել որոշ քաղաքական շրջանակներում: Եվ սա բնական է, քանի որ Հայաստանի ներքաղաքական կյանքը երկար տարիներ է վերածվել է մի դերասանի թատրոնի, որի պատճառն այլընտրանքի բացակայությունն է: Ու թեև վերջին տարիներին բազմաթիվ կուսակցություններ, այնուամենայնիվ, գրանցվեցին, սակայն նրանց անհասկանալի պասիվությունը խոսում է այն մասին, որ, հավանաբար, ասելիք չունեն: Հակառակ դեպքում կհամախմբվեին ու միասնական ճակատ կձևավորեին, ինչն այսօր օդ ու ջրի նման պետք է մեր երկրին: Ամեն դեպքում, արձանագրենք, որ Վանեցյանի լռությունը ոչ թե խորհդավոր է, այլև՝ մտածված: Նաև քաղաքական շատ կուսակցությունների համար լավ հնարավորություն, սեփական ուժերն ու կարողությունները խորքային վերլուծության ենթարկելու և դրանից հետևություններ անելու համար: