Ընդդիմության բացակայությունը՝ հիվանդագին երևույթների պատճառ
ՔաղաքականությունԹեև կորոնավիրուսի պատճառով ողջ աշխարհը, այդ թվում Հայաստանը, հայտնվել են անկանախատեսելի դադարի վիճակում, սակայն դա ամերևին էլ չի նշանակում, որ կյանքը ողջ մոլորակի վրա կանգ է առել: Առավել ևս, երբ խոսքն այս կամ այն երկրի ներքաղաքական գործընթացներին է վերաբերում: Ու թեև ողջ հանրության ուշադրությունն այս օրերին սևեռված է սեփական երկրում ու շատ այլ երկրներում հայտարարված արտակարգ դրության ու վիրուսակիրների թվի վրա, սակայն կան ավելի կարևոր իրադարձություններ, որոնք անտեսել, պարզապես չի կարելի: Խոսքը ներքաղաքական խժդժություններ հրահրելու մասին է: Առավել ևս, որ ստեղծված իրավիճակը պարարտ հող է անկառավարելի քաոսային իրավիճակ ստեղծելու և հասարակության դժգոհ խմբերին այս կամ այն քայլին դրդելու համար: Եթե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն օր առաջ հայտարարի կուսակցություն ձևավորելու մասին, ապա երկիրը զերծ կմնա խորը քաղաքական ճգնաժամի մեջ հայտնվելու վտանգից: