Քննարկում՝ ՊՆ-ում․ անդրադարձել են ոլորտում արձանագրված խնդիրներին և դրանց լուծմանը Դոլարն ու եվրոն ոչ մեկին պետք չեն․ Լուկաշենկո ՇՏԱՊ. Մեծ հանրահավաք` Հանրապետության հրապարակում Այս պահին փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը Արտյոմ Հարությունյանը կմենամարտի ամերիկացի Շաքուր Սթիվենսոնի դեմ Տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ Երեւանում, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ Թագուհի Թովմասյան Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար Երևանում ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է ԼՂ-ից տեղահանվածների կենսաթոշակի վճարումը սկսվել է


Գազի հնարավոր սակագինը՝ լուրջ քաղաքական բաղադրիչ. Արա Գալոյան

Ուշադրության կենտրոնում

Կորոնավիրուսից առժամանակ միայն գազի սակագնի փոփոխության հեռանկարը կարողացավ շեղել:

Երբ 2019թ․ հունվարի 1-ին գազի գինը սահմանին թանկացավ 10 տոկոսով, մեր իշխանությունները խոստացան, որ սպառողին դա չի վերաբերի: Սա անկախության շրջանում երրորդ դեպքն էր, երբ պահի իշխանությունները առժամանակ կարողանում են հետաձգել սակագնի բարձրացումը: Նախորդ դեպքերում (2002 և 2013թթ․) պարտքի մարումը հասարակությունը միանշանակ չի ընդունել: Այս անգամ իշխանությունները հույսը հավանաբար համաշխարհային տնտեսական գործընթացների հետ էին կապել: Որովհետև Եվրոպայից գազի գնի մասին տևական ժամանակ «հուսադրող» լուրեր էին տարածվում: Եվրոպական երկրներում վերջին երկու տաք ձմեռների և այլ՝ աշխարհաքաղաքական գործընթացների պատճառով ռուսական գազի գինը նվազում էր: Իսկապես փետրվարի սկզբին գազի բաշխման եվրոպական որոշ կայաններում գազի գինը նկատելի նվազել էր: Հազար խմ-ի դիմաց կենտրոնական բաշխիչ կայաններում գինը 95.7 դոլար էր իջել: Իսկ հոլանդական բաշխիչ կայանում տարեսկզբի 108.4 դոլարի փոխարեն գազը վաճառվում է 101.7 դոլարով: Բայց այս տեղեկության հետ ռուսական մամուլից կարելի էր ճշտել, որ Պետերբուրգի և Սմոլենսկի մարզերում գազը հազար խմ-ն 59 դոլարի փոխարեն իրացվում էր 84-85 դոլարով: Տնտեսական իմաստով այստեղ հակասություն չկա: Ռուսաստանն իր ներքին շուկայում իրացվող գազի սակագնին գումարում է արտահանման համար գանձվող 30 տոկոսանոց մաքսատուրքը: Իսկ արտաքին շուկայում գազի գնի նվազման վերը բերված թվերը ամբողջական ու ճիշտ պատկեր չեն ներկայացնում: Այն պատճառով, որ գազաբաշխիչ կայանների միջոցով իրացվում-վաճառվում է Եվրոպա մատակարարված գազի չնչին մասը՝ 5 տոկոս: Իրացվող հիմնական զանգվածի գինը որոշվում է կնքված երկարաժամկետ պայմանագրերով: Իսկապես հիմա եվրոպական երկրներում գազի գինը նվազագույնն է 2005թ․ հետո: Բայց միևնույնն է սպառման երկու-երրորդ ծավալը մատակարարվում է հիմնականում 120-130 դոլար գնով:

Հիմա, օրինակ, 2020թ․ վերջին եռամսյակի համար բանակցություններ գնում են 150-170 դոլարի շուրջ: Տարեվերջին սեզոնային պատճառներով գազի գինն ամենաբարձրն է: Հետևաբար գազ ներմուծող երկրները հաշվարկի հիմքում հենց այդ ժամանակաշրջանի գներն են դնում: Իսկ մյուս սեզոնների ավելի ցածր գինը կարելի է յուրօրինակ «բոնուս» համարել: Այս իմաստով այդ յուրատեսակ «բոնուսից» մենք օգտվել ենք տարիներ շարունակ: Թե՛ պետության, թե՛ տնտեսվարողի համար գազի սակագնի կայունությունը կարևոր ու օտար բառով ասած «կոնֆորտ» պայման է: Բայց, ի վերջո, գազը բորսայաշուկայական գնանշում չունի: Նույն ԵՄ անդամ երկրներին Ռուսաստանը գազ վաճառում է տարբեր գներով: Ու այդ գնային տարբերության հիմքում միայն շուկայական՝ տվյալ պահի ու հեռանկարային շուկայական գործոնները չեն:

Պարզ է, որ այստեղ լուրջ քաղաքական բաղադրիչ կա: Այդ բաղադրիչի հարցով մեր իշխանությունները, կարծես, հաջողության չհասան: Ուստի գործադրվեց հին՝ խորհրդային ժամանակներից մեր կառավարիչներին հայտնի մեթոդը: Դրա համաձայն՝ նախ շրջանառության մեջ դրվեց այն լուրը, որ «Գազպրոմ Արմենիան» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմել է գնաճի 36 տոկոսանոց «խնդրանքով»: Հետո հասարակական շոկը կմեղմվի ավելի ցածր թվերի հրապարակմամբ, ու սպառողի սիրտը մի փոքր կհովանա: Կհովանա՝ «կարող էր ավելի վատ լինել» բանաձևի հանգույն: Այնպես, որ ոչինչ նոր չէ: Իսկ հիմա հնարավոր բանակցությունների ու դրանց հետևանքների մասին հրապարակ նետվող հակասական տեղեկատվությունն այս գործընթացն ավելի դյուրամարս դարձնելու համար է: Հասարակության համար դյուրամարս:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Հայտարարություն տրբունալի խորհրդի և ներկա վիճակի մասին Քննարկում՝ ՊՆ-ում․ անդրադարձել են ոլորտում արձանագրված խնդիրներին և դրանց լուծմանը Դոլարն ու եվրոն ոչ մեկին պետք չեն․ ԼուկաշենկոՇՏԱՊ. Մեծ հանրահավաք` Հանրապետության հրապարակում Այս պահին փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհըԱրտյոմ Հարությունյանը կմենամարտի ամերիկացի Շաքուր Սթիվենսոնի դեմ Տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ Երեւանում, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ Թագուհի ԹովմասյանԱննախադեպ գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար Երևանում ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է ԼՂ-ից տեղահանվածների կենսաթոշակի վճարումը սկսվել է Փակ է Սպիտակ-Երևան մայրուղին․ Լուսանկարներ Միրզոյան-Բայրամով բանակցությունները կշարունակվեն նաև վաղըԱվտոբուսը ճեղքել է կամրջի ցանկապատը և մեքենայի հետ բախումից հետո ընկել գետը․ զոհեր կան (տեսանյութ) Բրյուսովում դասախոսներին բացահայտ սպառնում են. տեսանյութ Ի՞նչ է պնդել Միրզոյանը Բայրամովի հետ հանդիպմանը․ մանրամասներԱյս ժողովրդին այլևս ոչ ոք չպիտի խաբի, հուսախաբ անի. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» շարունակում է անվերապահորեն աջակցել օրեցօր թափ առնող ՇարժմանըԵրևան-Սևան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել. 110 հատ գազի բալոն լցվել է ճանապարհի երթևեկելի հատված Նախապես ծրագրված սադրանք էր«ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնակցել է «Career City Fest 2K24» լավագույն գործատուների փառատոնին Քանի՞ մարդ է ձերբակալվել ակցիաների ժամանակ Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ում Նիկոլ Փաշինյանը հետևում է Սրբազանին Բաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնեն Փակվել է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհըԵթե Տերը կամենա՝ ես լինեմ վարչապետ, ցանկանա ժողովուրդն ու օրհնի Հայրապետը, ես ո՞վ եմ, որ դեմ լինեմ Երևանի քաղաքապետի հրավերով Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբՄեքենայից դուրս եկած աղջիկ երեխան նետվեց Բագրատ սրբազանի գիրկը Այստեղի շատ ուսանողներ ընտանիք են կազմել իմ օրհնությամբ․ Սրբազանը՝ թատերականի բակում Գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն ՍարիբեկյանըԲրյուսովի անվան համալսարանի դռները փակ են Եթե ժողովուրդն ու Հայոց Հայրապետը որոշի, ես ո՞վ եմ, որ դեմ լինեմ․ Բագրատ սրբազանը՝ վարչապետ դառնալու մասինԱյսօր Ռուսաստանն ու շատ ուրիշ պետություններ պարտական են միայն եկեղեցուն․ Դավիթ Հակոբյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պոլիտեխնիկի ուսանողները միացան բազմահազարանոց անհնազանդության ակցիաներին Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածումԱնձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Հայոց Համազգային Միասնություն կուսակցության անդամները ազատ են արձակվել ոստիկանության բաժնիցԳլխապտույտի աստիճանի երջանիկ. կենդանակերպի այն նշանները լավ լուրեր կստանան մինչև շաբաթվա վերջ Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են մարդատար «Գազելն» ու «ՎԱԶ 2121»-ը, վիրավորներ կան Հրապարակում այսօր նորից հավաք է լինելու․ հայտնի է ժամըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչը՝ ուսանողներին Ես կայացրել եմ իմ որոշումը. Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին եւ գործադուլին. Գեւորգ ԹամամյանԶգուշացեք ու սպասեք ձեր ժամին, քանի որ վռնդվելու եք այդ շենքերից, ու ձեզ արգելվելու է կրթական գործի կազմակերպմամբ զբաղվել. Դավիթ ՍարգսյանԱրտակարգ դեպք՝ Սյունիքում․ 5 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոցԴիլիջանում ևս դասադուլ է «Բագրատ Սրբազանը վերջնագիր է ներկայացրել Փաշինյանին»․ միջազգային մամուլի անդրադարձըՀաղթանակի օրվան նվիրված երթ՝ Աբովյան համայնքում. Գագիկ Ծառուկյան
Ամենադիտված